Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am

Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը:

—  Ի՞նչ է ալերգիան, ե՞րբ է այն առաջանում, ալերգիկ ո՞ր հիվանդություններն են տարածված Հայաստանում:

—  Ալերգիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է արտաքին աշխարհի որեւէ ազդակի նկատմամբ: Ալեգիա կարող է առաջանալ սննդից, դեղորայքից, բույսերից, փոշուց եւ այն ամենից, ինչը մեզ շրջապատում է: Այսօր բոլոր երկրներում մարդիկ շատ են օգտագործում քիմիական բաղադրիչներով հագեցած սնունդ, ինչը նպաստում է սննդային ալերգիայի տարածվածությանը բնակչության շրջանում:

Ալերգիկ հիվանդությունները բազմազան են: Հայաստանում տարածված են բոլոր այն տեսակները, որոնք կան աշխարհում. եղնջացան, պոլինոզ (ալերգիա բուսականության նկատմամբ), բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ դերմատիտներ եւ այլն: Մենք գիտենք, որ ծովափնյա քաղաքներում պոլինոզ գրեթե չի հանդիպում: Նման տարածաշրջանային առանձնահատկություններ մեր երկրում չկան:

Ալերգիայի հետևանք կարող են լինել նաև ֆիզիկական գործոնները՝ շփումը մաշկի հետ, անգամ սառը ջուրը և օդը կարող են ալերգիա առաջացնել, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա ֆիզիկական լարվածության ժամանակ, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:

— Արդյո՞ք երեխաներն ավելի պաշտպանված են ալերգիաներից:

—  Այո, իհարկե՛, երեխաներն առավել պաշտպանված են, քանի որ նորածինները շատ դեղորայք չեն օգտագործում: Պետք է հիշել, որ ալերգիա առաջանում է այն նյութերից ու արտաքին ազդակներից, որոնց հետ մարդն ամենաշատն է շփվում: Երեխաները շատ ազդակների հետ ավելի քիչ են շփվում, քան մեծահասակները:

— Որո՞նք են ալերգիայի զարգացման հիմնական պատճառները:

— Հիմնական պատճառներն են՝ շատ դեղորայք օգտագործելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, փոքր տարիքից բազմաթիվ պատվաստումներ ստանալը, քիմիայի խորը թափանցումը մեր առօրյա կյանք, օդի աղտոտվածությունը:

— Խոսենք ռիսկերի մասին:

— Ժառանգականությունը. բերենք օրինակ՝ եթե ծնողներն ալերգիկ են, երեխայի մոտ ալերգիայի հավանականությունը 50% է: Ռիսկերի դասին է պատկանում դեղորայքի շատ օգտագործումը, արհեստական եղունգների կրումը, մազերի ներկերի օգտագործումը: Ընդհանուր առմամբ, ցանկալի է հնարավորինս նվազեցնել արհեստական միջամտությունները:

— Ե՞րբ եւ  ի՞նչ մեթոդներով կարելի է հայտնաբերել ալերգիան, ի՞նչ թեստեր են կիրառվում այն բացահայտելու համար:

— Գոյություն ունեն լաբորատոր թեստեր և այլ հետազոտություններ, որոնց միջոցով հայտնաբերվում է հակամարմինների առկայությունը:
Առավել ճշգրիտ տարբերակ է ալերգիկ փորձն իրականացնել պացիենտի մաշկի վրա սկարիֆիկացիոն մեթոդով ալերգեն կաթացնելով: Թերեւս, սա ախտորոշման հիմնական մեթոդն է:

— Ո՞րն է առաջին օգնությունն ալերգիայի դեպքում:

— Առաջին օգնությունը դեղորայքային է: Եթե, օրինակ, ալերգիան դրսևորվել է ցանի տեսքով, առաջին օգնության կարիք չկա: Եթե պացիենտի մոտ զարգանում է անաֆիլակտիկ շոկ, ինչը ալերգիկ ռեակցիաների ծայրահեղ դրսևորումն է, անհապաղ առաջին օգնության կարիք կա: Նման դեպքերում հիմնականում ներարկում են դեքսամիտազոնի և ադրենալինի լուծույթները:

—  Հնարավո՞ր է ալերգիան բուժել:

—  Հնարավոր է, հատկապես, երբ հայտնաբերվում է ալերգենը:

—  Ի՞նչ նորագույն մեթոդներ կան այսօր:

—  Ալերգիան բուժելու հիմնական մեթոդն է սպեցիֆիկ իմունաթերապիան: Ալերգենը հայտնաբերելու դեպքում դրանից պատրաստվում է լուծույթ, այնուհետև այն նոսրացվում է 1:10, 1:100, 1:1000 հարաբերակցությամբ (մինչեւ մեկ միլիոն հարաբերակցությամբ) և ներարկվում հիվանդին:

—  Հակահիստամինային դեղերը կարելի՞ է ընդունել երկարատև:

— Կարելի է: Հորմոնալ դեղերից վախենալ պետք չէ: Ալերգիայի ժամանակ բժիշկները հաճախ նշանակում են ներերակային ներարկումներ, որոնք միշտ չէ, որ արդարացված են: Ալերգիան բուժելու համար պետք է այցելել ալերգոլոգին, ով կփորձի հայտնաբերել ալերգիայի պատճառն ու բուժել այն:

—  Իսկ մեղվի խայթոցը կարո՞ղ է ալերգիա առաջացնել:

—  Այո՛, մեղվի խայթոցից կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ:

 

—  Ի՞նչ կասեք բուսաբուժության մասին:

—  Ալերգիկ հիվանդներին բուսաբուժություն խորհուրդ չի տրվում, քանի որ նրանց մոտ ալերգիան կարող է պայմանավորված լինել բույսերով (պոլինոզ):

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am
Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am

Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Սնունդը և առողջությունը
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com

Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...

Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...

Սալուտեմ 3.2021
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am

Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր

Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...

Սալուտեմ 1.2021
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Շնչառական համակարգ
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am

Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...

Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am
Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am

Շատերն են ծանոթ ալերգիկ ռեակցիաների տհաճ հետևանքներին, և հղիները ևս բացառություն չեն:   

Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների պատճառները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...

Սնունդը և առողջությունը
Եղնջացան. nairimed.com
Եղնջացան. nairimed.com

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...

Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...

Շնչառական համակարգ
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ