Էսթետիկ բժշկություն
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը:
Քթի ինչպիսի՞ դեֆորմացիաներ են հանդիպում:
Արտաքին քթի հանդիպող դեֆորմացիաներն են՝ սապատավոր քիթը (նուրբ մաշկով նեղ քիթ), լայն քիթը (լայն հիմքով, հաստ մաշկով քիթ) և թամբաձև քիթը: Հանդիպում են նաև վնասվածքի հետևանքով առաջացած տարբեր դեֆորմացիաներ: Հայերի մոտ առավել հաճախ հանդիպում է կովկասյան տիպի սապատավոր, նուրբ մաշկով նեղ քիթը :
Ինչպիսի՞ խնդիրներ են առաջացնում այդ դեֆորմացիաները:
Գանգատները կապված են արտաքին քթի էսթետիկ տեսքի հետ, որը կարող է զուգակցված լինել շնչառական ֆունկցիայի խանգարումով:
Ինչպե՞ս նախապատրաստվել ռինոպլաստիկային:
Առաջին հերթին, շատ կարևոր է հիվանդից մանրամասն հարցերի արդյունքում հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունի, ի՞նչն է նրան անհանգստացնում, զննել քթի խոռոչը՝ պարզելու, թե էսթետիկ տեսքից զատ կա՞ն, արդյոք, ֆունկցիոնալ խնդիրներ, որոնք ևս պետք է վերականգնել: Եթե շնչառական ֆունկցիայի խնդիրը չի կարգավորվում, էսթետիկ վիրահատությունից հետո կրկին դիմում են վիրահատության՝ շնչառական ֆունկցիան կարգավորելու համար:
Հետազոտություններից կատարվում են ռինոսկոպիա, քթի հարակից ծոցերի ռենտգենոգրաֆիա /ՔՀԾ/, համակարգչային տոմոգրաֆիա /ՀՏ/, քթի համակարգչային մոդելավորում և բուժառուի ցանկության հետ համադրում: Իրականացվում են նաև լաբորատոր, գործիքային այլ հետազոտություններ՝ արյան քննություն, կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրություն:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցված է մինչև 18 տարեկանը, երբ դեռ ոսկրի աճի շրջանն ավարտված չէ: Տարիքի վերին սահմանը 45-ն է, դրանից հետո, մաշկի ծերացման գործընթացների հետ կապված, արդյունքն այլևս բավարար չէ: Բացառություններ կան` միայն խիստ կարիքի դեպքում:
Ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը:
Մեր կլինիկայում վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ՝ բաց եղանակով, որն ունի մի շարք առավելություններ` փակ եղանակի նկատմամբ: Դրանք են՝ ներվիրահատական առկա դեֆեկտի լավ տեսանելիությունը, հեմոստազի բավարար ապահովումը, անհրաժեշտության դեպքում` աճառային գրաֆտների տեղադրման հնարավորությունը, առկա դեֆեկտների ամբողջությամբ վերացնելու հնարավորությունը, ուսուցման անցկացման հնարավորությունը, այտուցի զարգացման աստիճանի նվազեցումը, վերքի արագ վերականգնումը:
Վիրահատական վերքը ֆիքսվում է թերմոպլաստով, քթի խոռոչում, ըստ կարիքի, տեղադրվում են սպունգային տամպոններ կամ դոիլեր:
Կլինիկայում կիրառվում են վիրահատության իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից գործիքներ:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել:
Ռինոպլաստիկայի բարդություններից են` քթային արյունահոսությունը, սպիները: Երբեմն քթի խիստ արտահայտված թեքությունը չի հաջողվում լիովին ուղղել: Կարող է լինել նաև միջնապատի պերֆորացիա: Իսկ ոսկրաաճառային հենքը շատ հանելու արդյունքում կարող է դեֆեկտ առաջանալ, կամ աճառից մնացած ինչ-որ հատվածներ արտահայտվեն մաշկի տակից: Երբեմն ոչ բավարար արդյունքը նկատելի է վիրահատությունից հետո առաջացած այտուցն անցնելուց հետո:
Եթե ամեն ինչ ճիշտ է պլանավորված և կատարված, արդյունքը միշտ բարեհաջող է:
Ինչպե՞ս է անցնում ետվիրահատական շրջանը:
Հետվիրահատական շրջանում 2 -3 օր տամպոնները դեռևս պահպանվում են, դրանք հեռացնելուց հետո նշանակվում են քթի կաթիլներ, 7-րդ օրը հեռացվում են կարերը, թերմո կամ ակվապլաստը, քիթը ֆիքսվում է գիպսով, ժամանակակից ստրիպներով կամ թղթյա լեյկոպլաստներով:
Հիվանդին խորհուրդ է տրվում այդ ընթացքում փափուկ, ոչ տաք սնունդ օգտագործել, 3-6 ամիս հակացուցված է ակնոց կրելը կամ քթին հարված ստանալը:
Հիվանդը հետվիրատական շրջանում հսկվում է վիրաբույժի կողմից:
Ռինոպլաստիկան մի՞շտ է արդարացված, թե՞ երբեմն դիմում են առանց լուրջ պատճառ ունենալու:
Լինում են դեպքեր, երբ դիմում են առանց լուրջ պատճառի: Իհարկե, փորձում ենք բացատրել, որ վիրահատություն կատարելու կարիք բոլորովին չկա:
Կան պացիենտներ, որոնք կարծում են, որ քթի տեսքը փոխելով՝ ամբողջ դեմքն էլ է փոխվելու: Բայց հետո երբեմն ծնոտի անհամաչափությունները գեղեցիկ քթի հետ անհամապատասխան են լինում, և հիվանդը կարող է դժգոհ մնալ:

Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...


Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...


Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...


Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...


Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...


Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...


Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...


Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...


Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...


Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...


Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...


Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...


Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն