Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Էսթետիկ բժշկություն

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է

-«Դի-Փի-Սի» (DPC.Dental Plastic clinic) կլինիկան էսթետիկ, պլաստիկ, լազերային, անոթային վիրաբուժական և ստոմատոլոգիական բարձրակարգ ծառայություններ մատուցող կլինիկա է, որը վերազինված է ամերիկյան և եվրոպական նորագույն սարքավորումներով և մեծ փորձ ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող առաջատար մասնագետներով։ Այս կենտրոնն առաջիններից էր, որ սկսեց կատարել լազերային միջամտություններ՝ Երևան բերելով էսթետիկ պլաստիկ վիրաբուժական համաշխարհային առաջատար փորձը։

 

Պլաստիկ վիրահատության առանձնահատկությունների և -«Դի-Փի-Սի» կլինիկայի առանձնահատկությունների մասին պատմում է կլինիկայի ղեկավար, պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը։

DPC- այստեղ բացահայում ու ընդգծում են գեղեցիկը


Ուկրաինայի Վինիցիա քաղաքում Պիրագովի անվան ինստիտուտը 2004 թ․ ավարտելուց հետո։ Ռենե Բաբումյանը տեղափոխվել է Հայաստան և 2009 թ, հիմնադրել «ԴիՓիՍի» կլինիկան։ «Ամբողջ աշխարհում կա այդ միտումը․ առանձնացնել պլաստիկ վիրահատական ծառայությունները ընդհանուր հիվանդանոցային բաժանմունքներից։ Ճիշտ չէ էսթետիկ վիրահատություններն անցկացնել մի շենքում, որտեղ միևնույն ժամանակ կատարվում են անհետաձգելի, բարդ վիրահատություններ, տարբեր ծանր պաթոլոգիաների բուժում։ Առանձին կլինիկան, որը կենտրոնացած է գեղեցիկի արարման վրա, ավելի տրամադրող է պացիենտի համար ու հոգեբանորեն չի ճնշում»։

 

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է


Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում։ Ժամանակակից հասարակությունում կարծրատիպերն աստիճանաբար պակասում են, իսկ ազատությունը՝ ավելանում։ Մարդիկ ավելի ազատ ու անկաշկանդ են իրենց որոշումներում։ Ու հավանաբար հենց այդ է պատճառը, որ նրանք ավելի հաճախ են սկսել դիմել պլաստիկ վիրաբույժների։ Եվ ինչպես կանխատեսում են փորձագետները, իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել ցանկացողների թիվը ապագայում էլ միայն անընդհատ աճելու է։

 

Կլինիկայի ղեկավար, պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը այդ աճը բացատրվում է նրանով, որ մարդիկ սկսել են հետևել իրենց արտաքինին։ Կանայք ձգտում են ավելի հմայիչ լինել, պահպանել իրենց երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Բժիշկը նաև նշում է, որ «Դի-Փի-Սի» կլինիկա դիմողների մեջ, ըստ վիճակագրական տվյալների, հատկապես վերջին 2-3 տարվա մեջ մեծացել է նաև տղամարդկանց թիվը․ «Ճիշտ է՝ նրանք հիմնականում դիմում են միջնապատի շտկման համար, բայց այն հաճախ ուղեկցվում է քթի պլաստիկայով։ Պլաստիկ վիրահատության դիմելը անպատվաբեր չէ, անպատվաբեր է դժվար շնչելն ու առողջությունը վնասելը»։ «Դի-Փի-Սի» կլինիկայում քթի պլաստիկայից հետո ամենապահանջված պլաստիկ վիրահատություններն են բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկան , օտոպլաստիկան՝ ականջների պլաստիկան, աբդոմինոպլաստիկան (որովայնի ավելորդ ճարպի և մաշկի հեռացում), մամոպլաստիկան (կրծքերի մեծացում և փոքրացում ) ։ Ականջների տարբեր դեֆորմացիաների շտկման համար դիմում են հիմնականում երիտասարդները, իսկ բլեֆարոպլաստիկայի՝ կախված կնճռոտ կոպերի շտկման համար հիմնականում դիմում են տարիքով կանայք․ «Պետք չէ քննադատել այն կնոջը, որը համարձակվել է ըմբոստանալ տարիքի ու ժամանակի դեմ՝ դիմել պլաստիկ վիրահատության,-ասում է Ռենե Բաբումյանը-։ Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, երկար ու երջանիկ կյանքի իրավունք ունի»։

 

 

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է


Բժշկին պացիենտն է ընտրում, իսկ պացիենտն այսօր և՛ ավելի տեղեկացված է, և՛ ավելի պահանջկոտ։ Բժիշկ ընտրելիս պացիենտը հավաքում է կարծիքներ, առաջնորդվում է բժշկի փորձառությամբ ու անցած ճանապարհով։ Ռենե Բաբումյանն այդ հարուստ փորձը զուգակցել է շարունակական վերապատրաստումների հետ։ Այդ վերապատրաստումների արդյունքում են կլինիկայում ներդրվել նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ ցանկացած վիրահատական միջամտություն դարձնելով առավել արդյունավետ ու մինիմալ տրավմատիկ։

 

«ԴիՓիՍի» կլինիկան առաջինն էր, որ 10 տարի առաջ սկսեց լազերային, էսթետիկ ու կոսմետոլոգիական միջամտություններ անել։


Մանրակրկիտ կոնսուլտացիան հաջող վիրահատության հիմքն է


Յուրաքանչյուր բժշկի պարտականությունն է ճիշտ ու մանրակրկիտ տեղեկատվություն հասցնել պացիենտին, երկար ժամանակ հատկացնել խորհրդատվությանը։ Պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը երբեք չի անտեսում այս փուլը, պացիենտին մանրամասն ներկայացնում է վիրահատության մանրամասներն ու բարդությունները, ակնկալվող արդյունքը։ Խորհրդատվությունն օգնում է բժշկին ավելի ճշգրիտ պատկերացում կազմել պացիենտի ու նրա սպասելիքների մասին, իսկ պացիենտի մեջ վստահություն է ստեղծում բժշկի հանդեպ։

 

«Բժշկի հանդեպ վստահությունը պացիենտը սովորաբար ձևավորում է հենց կոնսուլտացիայի ընթացքում։ Պացիենտը լիարժեք պատկերացում է ստանում վիրահատական միջամտության մասին, հոգեբանորեն ավելի լավ պատրաստվում, հաղթահարել ներքին վախերն ու կասկածները։ Երբ կոնսուլտացիայից հետո ծանոթացնում եմ նաև կլինիկայի վիրահատարանի հնարավորություններին, այդ վստահությունը կրկնապատկվում է։ Իրականացնել մանրամասն կոնսուլտացիա, զննել, հետազոտել, յուրաքանչյուրի համար ընտրել վիրահատական անհատական տակտիկա, որ յուրաքանչյուր կոնկրետ դեմքի վրա ստանաս ոչ միայն գեղեցիկ, այլև բնականին մոտ արդյունք»,-ասում է բժիշկ Բաբումյանը։

 

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է


Պլաստիկ վիրաբուժությունն ու հոգեբանությունը


Կա տարածված թյուր կարծիք, թե պլաստիկ վիրահատությունները առաջացնում են կապվածություն։ Պլաստիկ վիրահատության դիմելուց առաջ կինն իր համար հորինում է իդեալական արտաքինով մի կերպար։ Ձգտելով նմանվել այդ իդեալին՝ նա կորցնում է իրականության հետ կապը և անընդհատ ուզում ինչ-որ բան փոխել իր արտաքինում։ Պլաստիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանն այստեղ կարևորում է մասնագետի դերը. պետք է ժամանակին կանխի ու բացատրի հնարավոր բացասական հետևանքները։ Պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժը երբեք չի շտապի վիրահատել մեկին, ով ուզում է ստանալ կոնկրետ ձևի քիթ կոնկրետ որևէ հայտնի արտիստի կամ իր համար իդեալ հանդիսացողի նման։ Նա չի զլանա բացատրել, որ իր դեմքի անատոմիական տվյալները դա թույլ չեն տալիս։ «ԴիՓիՍի» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը իր պրակտիկայում հիշում է դեպքեր, երբ հրաժարվել է վիրահատությունից, որովհետև պացիենտը այդպես էլ չի գիտակցել, որ իր ցանկության ի կատար ածումն անհնար է, իսկ ասել, թե հնարավոր է՝ հակադրվում է բժշկական էթիկային։


Պլաստիկ վիրահատությունը կարող է բարձրացնել կնոջ ինքնագնահատականը, նրան դարձնել ավելի վստահ և դրանով բարելավել կյանքի որակը։ Բայց պլաստիկ վիրահատությունը կյանքի անհաջողությունների ու ձախորդությունների լուծում ու երջանկության աղբյուր չէ, ու չպետք է լուսավոր ապագայի հետ կապված բոլոր սպասումները կապել վիրահատության հետ։ Բժիշկը խորհրդատվության ընթացքում պետք է այնպես անի, որ պացիենտները ավելի ռեալ պատկերացում ձեռք բերեն վիրահատության ու իրենց հետագա քայլերի մասին։


Պլաստիկ վիրաբուժությունն առնչակից է հոգեբանության հետ․ հաճախ պլաստիկ վիրահատությունն օգնում է մարդկանց ազատվել անլիարժեքության հոգեբանական բարդույթից։ Ռենե Բաբումյանի պրակտիկայում եղել եննաև բազմաթիվ նման դեպքեր։ Բավական նուրբ սահման է անցնում պլաստիկ վիրաբուժության ու հոգեբանության միջև։ «ԴիՓիՍի» կլինիկայի վիրաբույժ Ռենե Բաբումյանը նաև այս պատճառով է մեծապես կարևորում է պացիենտի հետ խորհրդատվության փուլը, որովհետև հենց այդ ժամանակ են դրվում բժշկի ու պացիենտի փոխգործակցության հիմքերը։

 

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է


Անհատական մոտեցում և անհատական վիրահատական միջամտություն յուրաքանչյուր պացիենտի համար


Պլաստիկ վիրահատություններով զբաղվող կլինիկան միօրինակ դեմքերի գործարան չէ։ Այստեղ զբաղվում են անհատական, յուրաքանչյուր դեմքին ու նրա կառուցվածքին համապատասխան գեղեցկության ընդգծմամբ։ Բացի այդ, չէ՞ որ աշխարհում նմանատիպ դեմքեր աշխարհում չկան․ յուրաքանչյուր դեմք առանձնահատուկ է՝ բնությունից տրված աչքերի, ճակատի, ականջի, քթի, ատամների, ծնոտի տարբեր համադրություններով։ Հետևաբար նաև չկան նմանատիպ պլաստիկ վիրահատական միջամտություններ։ «ԴիՓիՍի» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը վիրահատությունից առաջ հաշվի է առնում յուրաքանչյուր պացիենտի դեմքի բոլոր պարամետրերը։ Միայն համահունչ արդյունքի պատկերն ուրվագծելուց հետո է բժիշկը ձեռնարկում վիրահատությունը․ «Պլաստիկ վիրաբույժը պետք է հաշվի առնի պացիենտի դեմքի բոլոր պարամետրերը, մշտապես ուսումնասիրի ու կիրառի անհատական տակտիկա և տեխնիկա։ Բայց այդ անհատական մոտեցումը բժիշկը կարողանում է մշակել տարիների փորձի հետ, ընտրել ավելի ճկուն մեթոդներ և դրանք կիրառել ավելի վստահորեն»։

 

Պլաստիկ վիրաբուժությունում անհատական մոտեցումը առաջնային պահանջ է


Պլաստիկ վիրաբուժությունում տակտիկան մեկն է, իսկ այդ տակտիկայում մոտեցումներն ու յուրաքանչյուր վիրահատվողի դեմքի կառուցվածքին համապատասխան միջամտություն կատարելն արդեն բժշկի փորձի ու հմտության մեջ է։ Ռենե Բաբումյանը տարիների փորձ ունեցող, արտերկրում վերապարաստված պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ է։ Պլաստիկ վիրաբույժը վիրահատական ձեռագիր չպետք է ունենա, համոզված է պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը։ Հենց դրանով է հետաքրքիր պլաստիկ վիրաբույժի աշխատանքը․ ամեն անգամ նա կատարում է ինքնատիպ վիրահատական միջամտություն։ «Պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժի համար չկան տգեղ դեմքեր։

 

Այո՛, ամբողջ աշխարհում ապրող մոտ 7 միլիարդ մարդու մեջ նա չի տեսնի տգեղ դեմք, նա կտեսնի շտկելու խնդիրներ ունեցող դեմքեր»,-ասում է բժիշկը։


Հավելյալ ինֆորմացիա ՝ https://www.facebook.com/dentalplasticcentredpc/

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկի ընդունարանում
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Մարմնի խնամք Սալուտեմ 2.2021
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ