Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Էսթետիկ բժշկություն

Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում. avanta.am

Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում.  avanta.am

Առաջին անգամ Հայաստանում աշխարհի առաջատար վիրաբույժ, ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանին կատարեց  երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը, որը դեռևս չի կատարվում նույնիսկ եվրոպական երկրներում: Նախկինում մեր երկրում այս խնդիրն անլուծելի էր, քանի որ Հայաստանում ճաղատությամբ տառապող պարդկանց նմանատիպ վիրահատություններ չէին առաջարկվում, սակայն Ավանտա բժշկական կենտրոնների ցանցի հատուկ հրավերով Հայաստան ժամանած ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանիի շնորհիվ այս խնդիրն արդեն լուծելի է:

 

Այս նորարարական մեթոդի կիրառումը վիրաբույժին հնարավորություն է տալիս վիրահատության ընթացքում փոխպատվաստել ավելի քան 10.000 գրաֆտեր, մինչդեռ մազերի փոխպատվաստման ներկայիս տարբերակները, որոնք առաջարկվում են ինչպես մեր, այնպես էլ մի շարք այլ երկրներում, հնարավորություն են տալիս փոխպատվաստել ընդամենը 3.000 գրաֆտեր:

 

Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև ՀայաստանումԻնչպես նշեց աշխարհահռչակ վիրաբույժը, նորարարական այս մեթոդի առավելությունն այն է, որ վիրահատության արդյունքը տեսանելի է վիրահատությունից անմիջապես հետո, իսկ դոնորական հատված հանդիսացող տարածքը, որտեղից վերցվում են համապատասխան քանակությամբ մազային ֆոլեկուլները, հետագայում գլխամաշկի վրա սպիներ չի առաջացնում, որը շոշափելի ու տեսանելի է առաջարկվող վիրահատական մյուս տեխնիկաների կիրառումից հետո: Այս բացառիկ վիրահատական տեխնիկան հանարավորություն է տալիս ճաղատ տարածքում տեղադրվող մազային ֆոլեկուլների խտությունը տեղաբաշխել առավել ճշգրիտ՝ դրանով իսկ ապահովելով կատարյալ էսթետիկ արդյունք:

 

Մեկ այլ կարևորագույն հանգամանք է նաև վիրահատությունից հետո այտուցների, վիրակապերի և վերականգնողական շրջանի բացակայությունը, որ նախկինում առկա էր, և բավական անհանգստություն ու անհարմարավետություն էր պատճառում պացիենտներին:

 

Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև ՀայաստանումԸստ վիրաբույժի՝ մազերի փոխպատվաստման այս տարբերակը հանարավորություն է տալիս կատարել ցանկացած երկարության և ձևի մազերի փոխպատվաստում՝ չկտրելով ու չվնասելով նրանց երկարությունն ու կառուցվածքը: Ակակի Թիլոսանին ընդգծեց, որ ճաղատության խնդիրներ ունեցող մարդկանց համար այս վիրահատություններն իրենց բնույթով անփոխարինելի են: Նա խոսեց նաև մազաթափության առաջացման հիմնական պատճառների մասին, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, որովհետև պատճառները կարող են լինել տարբեր՝ նյութափոխանակության խանգարում, մաշկային որոշակի խնդիրների առկայություն, անդրոգեն մեխանիզմներ, էնդոկրին համակարգի խնդիրներ և նույնիսկ սխալ ընտրված սանրվածք: Սակայն վիրաբույժը հավելեց, որ հայերի՝ որպես հին պատմություն ունեցող ժողովրդի մազաթափության հիմնական պատճառ են հանդիսանում անդրոգեն մեխանիզմները: Անդրոգեն տիպի մազաթափությունը շատ տարածված երևույթ է, և այս խնդրի տարբեր աստիճաններով տառապում են աշխարհի բնակչության 20-ից մինչև 60 տարեկան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

 

Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում.  avanta.amՆկատեց նաև, որ վերջին տարիներին կա տվյալ խնդրի երիտասարդացման միտում: Ողջ աշխարհում լավագույն տարբերակը, որ հնարավորություն է տալիս վերականգնել մազերն անդրոգեն մազաթափության ժամանակ, մազերի փոխպատվաստումն է՝ ժամանակին գենետիկապես առողջ մազերի վերաբաշխումը գլխամաշկի ճաղատության ենթարկված հատվածում՝ սեփական մազերի փոխպատվաստմամբ:

 

Հարցին, թե մազերի փոխպատվաստման ո՞ր տեսակը կամ համադրությո՞ւնն են առավել նպատակահարմար, վիրաբույժը պատասխանեց, որ ցանկացած խնդրի լուծման համար առավել նպատակահարմար տարբերակը որոշվում է խորհրդատվության ժամանակ և հավելեց, որ Ավանտա բժշկական կենտրոնների ցանցում խորհրդատվությունն անցկացնում է բացառապես անվճար՝ պահպանելով պացիենտի գաղտնիությունը:

 

Այն հարցին, թե որքանով է մեր համաքաղաքացիներին հասանելի այս վիրահատության արժեքը, վիրաբուժը պատասխանեց, որ նա, ի տարբերություն այլ երկրների, այստեղ սահմանել է վիրահատության մինիմալ արժեքներ՝ փորձելով դրանով իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մեր ժողովրդի կյանքի որակի բարելավմանը, և մարդիկ, որոնք տառապում են այս խնդրով, այժմ արդեն հնարավորություն կունենան վիրահատության համար նվազագույն գումար վճարելով՝ ստանալ, որակյալ և երաշխավորված վիրահատական միջամտություն իրենց իսկ երկրում:

 

Աշխարհահռչակ վիրաբույժն առանձնացրեց նաև հայաստանյան աշունը՝ որպես բնության եզակի գեղեցկություն, մեր տեսարժան վայրերը, ուր արդեն իսկ հասցրել է լինել՝ հատկապես մեծ նշանակություն տալով մեր պատմամշակութային կոթողներին ու խոհանոցին:

Սկզբնաղբյուր. «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանց
Աղբյուր. avanta.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկի ընդունարանում
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Մարմնի խնամք Սալուտեմ 2.2021
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ