Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ

Նոր սարքը լսողական խնդիրներ ունեցողներին կօգնի լսել լեզվի օգնությամբ. news.am

Նոր սարքը լսողական խնդիրներ ունեցողներին կօգնի լսել լեզվի օգնությամբ. news.am

Ամերիկացի գիտնականները մշակել են մի սարք, որը լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կօգնի լսել լեզվի օգնությամբ:

 

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սարքը բաղկացած է երկու մասից՝ Bluetooth-ով (անլար տեխնոլոգիա, որը նախատեսված է կարճ տարածության վրա ինֆորմացիա փոխանակելու համար) համալրված փոքր լսողական ներդրուկից, որը հագցվելու է ականջին և քառակուսի «ընդունիչից», որը տեղադրված է լինելու լսողական խնդիր ունեցողի բերանում:

 

Լսողական սարքը լսել, գրանցելու է ձայնը, այնուհետ այն ուղարկելու է «ընդունիչին», որն ամրացված կլինի  օգտագործողի քիմքին:

 

«Սա լսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու ավելի դյուրին եւ մատչելի միջոց է, քան կոխլեար իմպլանտի տեղադրումը», - հայտարարել է նորույթի հեղինակ Ջոն Ուիլյամսը՝ Կոլորադոյի համալսարանից:

 

Նրա խոսքով՝ սարքը ստեղծելու գաղափարը ծնվել է պատահմամբ, երբ նա հիշել է, որ լեզվի վրա կան հազարավոր նյարդային ծայրելուստներ, որոնք կապված են ուղեղի հետ եւ որոնք կօգնեն ձայնն ազդանշանի վերածելու հարցում:

 

Սարքն, ամեն դեպքում, որոշ չափով նման է կոխլեար իմպլանտին («կոխլեա» բառից է, որընշանակում է «ականջախեցի»)՝ վիրահատություն, որը խուլ մարդկանց հնարավորություն է տալիս լսելու: Բժիշկները հիվանդի ներքին ականջի մեջ տեղադրում են հատուկ սարք, որը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում է անմիջապես լսողական նյարդին: Տեղադրումից որոշ ժամանակ անց ուղեղը սկսում է ընկալել ստացված ազդանշանները որպես ձայն, արդյունքում լսողական խնդիրներ ունեցողը լսում է: Ամերիկացի գիտնականների նախագծած սարքը մոտավորապես նույն ձեւ է գործումէ միայն մի տարբերությամբ, որ ազդանշանը փոխանցվելու է լեզվի վրա գտնվող նյարդային ծայրելուստների միջոցով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստեղծվել է նորարարական անվասայլակ, որի շնորհիվ հաշմանդամները կարողանում են կանգնել (տեսանյութ). tert.am
Ստեղծվել է նորարարական անվասայլակ, որի շնորհիվ հաշմանդամները կարողանում են կանգնել (տեսանյութ). tert.am

Միլիոնավոր մարդիկ հաշմանդամության պատճառով գամված են անվասայլակին՝ սահմանափակված լինելով իրենց շարժումներում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, UPnRIDE Robotics-ի մասնագետներին հաջողվել է...

Մարմնի հետ չշփվող ջերմաչափը ջերմությունը կարող է չափել 2 վայրկյանում. news.am
Մարմնի հետ չշփվող ջերմաչափը ջերմությունը կարող է չափել 2 վայրկյանում. news.am

Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին: Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
«Խելացի» բինտեր են ստեղծվել՝ օրգանիզմը անհրաժեշտ դեղերով ապահովելու համար. news.am
«Խելացի» բինտեր են ստեղծվել՝ օրգանիզմը անհրաժեշտ դեղերով ապահովելու համար. news.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները վերքերի բուժման համար հատուկ բինտ են ներկայացրել, որն զգում է ջերմության փոփոխությունները եւ օրգանիզմն ապահովում անհրաժեշտ դեղերով: Բինտը ստեղծվել է գիտնականների...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Google-ն առաջարկում է արյան նմուշ վերցնել առանց ասեղի. 1in.am
Google-ն առաջարկում է արյան նմուշ վերցնել առանց ասեղի. 1in.am

Google-ը ցանկանում է դառնալ արյան նմուշ վերցնող սարքավորման արտադրողներից մեկը: Ընկերությունը սարք է մշակել, որն արյուն կվերցնի առանց ասեղ օգտագործելու, հայտնում է ilenta.com-ը...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ
Կանադայում հայուհու ստեղծած դիալիզի սարքը միջազգային ուշադրության է արժանացել. med.news.am
Կանադայում հայուհու ստեղծած դիալիզի սարքը միջազգային ուշադրության է արժանացել. med.news.am

Դիալիզի փոքրիկ, էժան և արդյունավետ սարքը, որի հեղինակը մոնռեալցի Անի Փողարյանն է, միջազգային ուշադրության է արժանացել: Այդ մասին հաղորդում է  «CBC»-ն...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար. news.am
Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար. news.am

Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը...

17-ամյա կանադահայ աղջկա գյուտը կարող է հեղափոխություն համարվել բժշկության մեջ. tert.am
17-ամյա կանադահայ աղջկա գյուտը կարող է հեղափոխություն համարվել բժշկության մեջ. tert.am

17-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականները մտադիր են քրտնքի միջոցով առողջությունը դիտարկող եւ ախտորոշիչ սարք ստեղծել. news.am
Գիտնականները մտադիր են քրտնքի միջոցով առողջությունը դիտարկող եւ ախտորոշիչ սարք ստեղծել. news.am

Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Նորույթ քաղցկեղի ուսումնասիրության ոլորտում. 1in.am
Նորույթ քաղցկեղի ուսումնասիրության ոլորտում. 1in.am

Նոր սարքավորումն առաջին անգամ ներկայացվել է բրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյում: Հեղինակների խոսքով՝ այն որոշում է քաղցկեղի ուռուցքի մոլեկուլային մակարդակը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Բիոնիկ էկզոկմախք, որը կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն է տալիս. news.am
Բիոնիկ էկզոկմախք, որը կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն է տալիս. news.am

Ճապոնացի գիտնականները ֆուտուրիստական տեսք ունեցող ռոբոտ են ստեղծել, որն իր մեխանիկական վերջույթների օգնությամբ կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն կարող է տալ: Hybrid Assistive Limb (HAL) անունը ստացած էկզոկմախքը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Նորագույն ախտորոշման և լազերային բուժման համար Հայաստան է բերվել ակնաբուժական սարք
Նորագույն ախտորոշման և լազերային բուժման համար Հայաստան է բերվել ակնաբուժական սարք

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում այսուհետ այցելուների ախտորոշումն ու բուժումը կկատարվի նորագույն ախտորոշման և լազերային բուժման նպատակով ձեռք բերված արդիական սարքի միջոցով, որը ձեռք է բերվել «Վարդանյան» հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն Բժշկական պարագաներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը
Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը

Հունիսի 14-ին կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը, որը կազմակերպվել էր բժշկական տեխնիկա ներկրող ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ հայկական ընկերությունը: Էքսպերտ դասի սոնոգրաֆիայի ներկայացման համար հրավիրվել էին տարբեր բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոր ներարկիչը դեղամիջոցը ներարկում է առանց ասեղի (տեսանյութ)
Նոր ներարկիչը դեղամիջոցը ներարկում է առանց ասեղի (տեսանյութ)

Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics...

Ստոմատոլոգիական բարձրակարգ նյութերի արտադրող-ընկերություն LASCOD
Ստոմատոլոգիական բարձրակարգ նյութերի արտադրող-ընկերություն LASCOD

Արդեն 66 տարի է ինչ գործում է իտալական LASCOD ընկերությունը, որը,  տարեցտարի կատարելագործվելով այսօր էլ հանրությանն առաջարկում է  բարձրակարգ և որակյալ ստոմատոլոգիական նյութեր, որոնք բարդ շուկայական հարաբերություններում և լարված...

Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ