Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբանի մոտ

Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը

Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը: Օրվա առիթով զրուցեցինք բժիշկ-դեղագետ Դավիթ Պետրոսյանի հետ:


Պարոն Պետրոսյան, ի՞նչ ասել է հակածխախոտային պայքար, ինչի՞ դեմ է պայքարն ու ինչպե՞ս է այն իրականացվում:


– Սկսեմ այն բանից, որ չեմ սիրում «պայքար» բառը: Երբ այդ պայքարի մեջ ընդգրկված են ծխողները` կենդանի մարդիկ, իսկ մենք պայքարում ենք ծխելու դեմ, բնականաբար պայքարի օբյեկտը դառնում է հենց մարդը` ծխողը: Մարդը գտնվում է կախվածության մեջ քիմիական նյութից, որն արդեն քմահաճույք չէ, նիկոտինամոլությունը լուրջ խնդիր է: Դա նշանակում է, որ ծխախոտի դեմ պայքարում պետք է լինել շատ զգույշ, հարգանքով վերաբերվել մարդուն և փորձել օգնել նրան, այլ ոչ թե պարզապես ստիպել հրաժարվել։ Ամբողջ աշխարհում ընդունված է Tobaco control տերմինը, որ նշանակում է ծխախոտի վերահսկողություն:


Ի՞նչ միջոցներով է իրականացվում այդ վերահսկողությունը: Եվ ինչպե՞ս է այն համակարգվում ամբողջ աշխարհում:


– Ծխախոտը բավականին երկար պատմություն ունի, իսկ հնում մարդիկ չեն հասկացել, որ դա վնասում է իրենց առողջությանը։ Կյանքի միջին տևողությունն առանց այդ էլ քիչ է եղել, և ծխախոտի անմիջական ազդեցությունը կյանքի տևողության վրա չի ընկալվել: Ժամանակի ընթացքում կուտակվեց ինֆորմացիա ծխախոտի, դրա իրացման և վտանգի մասին: Աստիճանաբար սկսեցին ձևավորվել պայքարի միջոցներ: Մեր ժամանակներում լուրջ ձեռքբերումների հասան 2004 թ.։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվեց «ՙԾխախոտի դեմ պայքարի» կոնվենցիան, որի առաջին 40 անդամներից մեկը եղել է Հայաստանը և ԱՊՀ երկրներից առաջիններից էր, որ ստորագրել է համաձայնագիրը: ԱՀԿ անդամ երկրները`այդ թվում նաև մենք, մայիսի 31-ը նշում ենք որպես «Առանց ծխախոտի» համաշխարհային օր: Համաձայն կոնվենցիայի կանոնների` ամեն տարի մասնակից երկրներում ծխախոտի վերահսկողության ոլորտում պետք է որոշակի առաջընթաց գրանցվի։


Դավիթ ՊետրոսյանԻ՞նչ քայլեր են արվել մեզ մոտ` Հայաստանում:


– 2005 թ. Հայաստանում ծխախոտատուփերի վրա շատ մանր տառերով գրված էր, որ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ծխախոտի վնասի մասին, սակայն քաղաքում ամեն քայլափոխի ծխախոտ գովազդող մեծ պաստառներն էին, և ոչ միայն. ծխախոտ էին գովազդում հեռուստացույցն ու ռադիոն:


Առաջին հերթին վերացվեցին ծխախոտի գովազդը հեռուստացույցով և ռադիոյով, վերացան փողոցներում ծխախոտ գովազդող պաստառները: Հաջորդ քայլը ծխախոտատուփերի վրա նախազգուշական երկտողի չափսերի մեծացումն էր: Փոխեցինք նաև նախազգուշացման ձևը՝ յուրաքանչյուր տուփի վրա առանձին նշելով, թե ինչ հիվանդություններ կարող է առաջացնել ծխախոտը: Դրանց հաջորդեցին ծխելը արգելելը հասարակական վայրերում, թույլատրվեց ծխել միայն ծխարաններում, իսկ մշակութային, առողջապահական, սպորտային, կրթական հաստատություններում առհասարակ արգելվում է ծխելը:


Ո՞րն է հաջորդ քայլը, որ պետք է արվի:


– Կարծում եմ փոփոխություն կլինի ծխախոտատուփերի վրա: Գրվածքի փոխարեն կտեղադրվեն ազդեցիկ նկարներ` հաշմանդամի, անդամալույծի, որոնք ավելի ակներև ցույց կտան, թե ինչ կարող է անել ծխախոտը մեր առողջության հետ:


Բացի ԱՀԿ-ի ընդունած համաշխարհային օրվանից, էլ ի՞ն չ օրեր են նշվում աշխարհում որպես հակածխախոտային պայքարի միջոց:


– ԱՀԿ-ին միանալուց կարճ ժամանակ անց Հայաստանում ընդունվեց օրենք` ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին: 2008 թ. ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: Իսկ ԱՄՆ-ում «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր» է նշում ամեն տարվա նոյեմբերի 3-րդ հինգշաբթին: Ի դեպ, ԱՄՆ-ն այս օրը նշում էր մինչև ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա մասին ԱՀԿ որոշումը: ԱՄՆ-ի ընդունած ազգային օրը հետզհետե միջազգային բնույթ է կրում, և շատ երկրներ նույնպես սկսում են նշել այդ օրը որպես ծխախոտի դեմ պայքարի օր: Օրը կոչվում է «National smock out day»:


Ի՞նչ առաջընթաց եք նկատում Հայաստանում:


– Առաջին վիճակագրական տվյալներով՝ 15-65 տարեկան տղամարդկանց շրջանում ծխում էր 73%-ը, ուղիղ 7 տարի հետո այս թիվը նվազեց 10%-ով: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ մինչև նվազման թիվը չլինի 30 և ավելի տոկոս, արդյունքը նկատելի չի լինի: Մի կարևոր բան եմ նկատում հասարակության մեջ, որն, ըստ իս, մեծ առաջընթաց է մեր երկրի համար. մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը ծխախոտի, ծխողների հանդեպ: Շատ կարևոր մի փաստ. մարդիկ սկսել են գիտակցել, որ տուժում է նաև պասիվ ծխողը: Ավելի տեղեկացված են դարձել այս ոլորտում, պահանջում են չծխել հասարակական վայրերում, կարևորում են կյանքի որակը:


Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս ավելի նպատակային վերահսկողություն սահմանել ծխախոտի իրացման ու սահմանափակման հարցում:


– Խորհուրդ կտայի այս շարժման, գործունեության մեջ ներգրավել հասարակական կազմակերպություններին: Պետք է շատ խոսել ծխախոտի վնասի մասին և չսահմանափակվել եղած գիտելիքներով: Երեխաներն առաջին անգամ այս մասին պետք է տեղեկացվեն դեռ դպրոցում: Անգամ պետական ծրագիր կա` դպրոցներում դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ: Այս ամենը լավագույն մասնագետների ներգրավում և հստակեցում է պահանջում: Դեռահասներին պետք չէ վախեցնել, որ, առողջությանը վնաս կհասցվի 30 տարի անց, հավատեցեք` դա ապարդյուն միջոց է: Ավելի խորը և համոզիչ աշխատանք է պետք յուրաքանչյուր տարիքային խմբում` շեշտը դնելով համապատասխան վնասների և նախազգուշացումների վրա: Շատ արդյունավետ միջոց է հայտնի մարդկանց օրինակներ բերելը, ովքեր հաջողության են հասել առանց ծխախոտի:


Դավիթ ՊետրոսյանԿա տարածված կարծիք, թե ծխելն ավելի շատ սովորություն է, և շատերը թերահավատ են, որ այն իսկապես հիվանդություն է:


– Նիկոտինից կախվածությունը շատ լուրջ հիվանդություն է: Հազվագյուտ մարդիկ կան, ովքեր ամբողջ կյանքում ծխել են և հստակ գիտեն իրենց չափաբաժինը` օրական 3-5 հատ, սա պարադոքս է, որովհետև հիմնականում մարդիկ ծխում են օրական 1-2 տուփ:


Իսկ ի՞նչ կասեք էլեկտրական ծխախոտների մասին, արդյո՞ք արդյունավետ են դրանք:


– Հիմարություն են : Դրանք պարունակում են նիկոտին, չեն պարունակում խեժ, իսկ հենց նիկոտինն ունի վնասակար ազեցություն և հենց նիկոտինն է կախվածություն առաջացնում: Պարզապես չեն վնասում շրջապատին, ծխողը մնում է կախման մեջ ու շարունակում վնասել իր առողջությանը:


Եզրափակելով զրույցը… Մենք գիտենք, որ նոր նախագիծ ունեք, պարոն Պետրոսյան, կապված առողջապահության հետ: Կներկայացնե՞ք:


– Մենք ստեղծել ենք պրոդյուսերական կենտրոն, որը կոչվում է «Health media», այսինքն՝ առողջության հետ կապված քարոզչություն ԶԼՄ-ների միջոցով: Սա կլինի ավելի գիտակցված ու արդյունավետ քարոզչություն: Արդեն իսկ ունենք տարբեր հաղորդումներ մի քանի առաջատար հեռուստաընկերություններում, սակայն «Health media»-ն կաշխատի բոլոր հեռուստաալիքների հետ, ովքեր ունեն առողջապահական հաղորդում: Նպատակային քարոզչություն կիրականացվի: Օրինակ՝ եթե աշուն է, լայն տարածում ունի հարբուխը կամ որևէ այլ վարակ, հաղորդման ընթացքում լավագույն մասնագետները կխոսեն այդ մասին, կփորձեն ուղղորդել մարդկանց, ճիշտ գնահատական տալ իրավիճակին: Սա մասշտաբային բնույթ կկրի, նյութերը կտեղադրվեն նաև կայքերում, ամսագրերում: Այսպիսով մենք կտեղեկացնենք մարդկանց առողջապահության ոլորտում շատ կարևոր դրույթների, նոր ու արդյունավետ դեղամիջոցների մասին, կզրուցենք ամենատարբեր հիվանդություններից, այսպիսով, բարձրացնելով մարդկանց իրազեկվածության աստիճանն առողջապահության ոլորտում, որն այնքան կարևոր է մեր օրերում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Samvel Sargsyan

11.12.2012

Voghjuneli naxadzernutyun e!!! Hamagortsaktsum eq ardyoq bjishkneri anhatneri yev hasarakakan kazmakerputyunneri het?

Գայանե Դավթյան

29.11.2012

Չափազանց օգտակար գործունեություն կլինի «Health media»-ի աշխատանքները մեր հասարակության համար, հաջողություններ ենք մաղթում բժիշկ Պետրոսյանին...

David Petrosyan

19.11.2012

Շատ շնորհակալ եմ: Մինչ նոր հանդիպում:

Կարդացեք նաև

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը

Որոշում կայացվեց, «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից, հանդիպում կազմակերպել դեղագործական ոլորտում նշանակալից փորձ և երկար տարիներ բժիշկների հետ մասնագիտական շփում ունեցող դեղագետ,...

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...

Դեղագործական ընկերություններ
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...

Դեղագործական ընկերություններ
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...

Դեղագործական ընկերություններ
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ

Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:


–   Այսօր  հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների...

Դեղագործական շուկան Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն

Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ...

Դեղագործական շուկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ