Լուրեր
Ընթանում է ՀԱՊԱԿ-ի ընդունարանի շինարարական աշխատանքները. hapak.am

Այն կներկայանա լիովին արդիականացված ծառայություններով:
ՀԱՊԱԿ-ի առաջին մասնաշենքը եռահարկ է, որի մինչև վերջերս խարխուլ վիճակում գտնվող առաջին հարկը երբևիցէ չի օգտագործվել, մինչդեռ տարիներ շարունակ ընդունարանի տարածքների ընդլայնման և զինակոչիկների փորձաքննության առանձին բաժանմունքի ստեղծման սուր կարիք է եղել։
ՀԱՊԱԿ-ի հիմնանորոգման նախագծով առաջին հարկի կեսը տրամադրվեց ընդունարանին՝ ձևավորելով ընդունարանին կից փոքր հոգեբուժական բաժանմունք (3 հիվանդասենյակ՝ 2-ական մահճակալով)։
Հիվանդասենյակները նախատեսված են կլինիկա ընդունվելիս բուժումից հրաժարվող, այսպես կոչված, ոչ հոժարակամ պացիենտներին՝ մինչև հոգեբուժական հանձնաժողովի եզրակացություն ստանալը տեղավորելու համար, ինչպես նաև սուր հոգեկան վիճակում գտնվող պացիենտների համար՝ 1-2 օրվա ընթացքում հանգստացնելու, հետո միայն տեղափոխելու հիմնական բաժանմունք:
Հոգեբուժական ախտորոշումը, օրենքի սահմաններում, պետք է հաստատվի 2 հոգեբույժի կողմից․ ՀԱՊԱԿ-ում՝ հաստատվում է 3 հոգեբույժի կողմից։
Ներկայում ընդունարանի մասնաշենքը ընդլայնվել, համալրվել է կցակառույցով, որտեղ տեղակայված սենյակները հետագայում կծառայեն ամբուլատոր և նեղ մասնագիտական նպատակներով:
Հոգեբուժարանների պացիենտները /Նուբարաշեն, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ/ դեղերը ստանում են Ավանից, որտեղ կենտրոնացված է Երևան քաղաքի ամբուլատոր ծառայությունը: Նման իրավիճակում դեղերի ընդունման վերահսկողությունը դառնում է անհնարին:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ երեք շրջանի ամբուլատոր ծառայությունները պետք է իրականացվի ՀԱՊԱԿ-ում: Այդ գործընթացն իրականացնելու համար առկա է համապատասխան լիցենզիա, և նորոգումն ավարտվելուն պես նախարարության հետ կքննարկվի, թե որ համայնքները կմիանան կենտրոնին:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն