Լուրեր
ԵՊԲՀ. Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք
Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։ Երիտասարդ տղայի մոտ արդեն մի քանի անգամ դիտվել էր արյունահոսություն կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից, ինչը համարվում է լյարդի ցիռոզի մահացու բարդություններից մեկը։ Սակայն բժշկի աչքից չվրիպեց մի կարևոր «մանրուք», որը փոխեց բուժման ընթացքը:
Մեծածավալ հետազոտությունների արդյունում բժիշկ Հազոյանը ժխտեց լյարդի ցիռոզը և հաստատեց իր կանխատեսած հիվանդությունը՝ լյարդի ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, որն անվանվում է նաև պորտոսինուսոիդալ վասկուլյար հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ ֆիբրոզ, հեպատոպորտալ սկլերոզ, օբլիտերատիվ պորտալ վենոպաթիա, լյարդի նոդուլյար տրանսֆորմացիա և այլն: Անվանումների նման բազմազանությունը ևս փաստում է, որ հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում։ Պացիենտը վիրահատվեց, կատարվեց փայծաղի էբոլիզացիա։
Հետվիրահատական երկրորդ շաբաթում արդեն երևում է սպասված արդյունքը։
Բժշկական գլուխկոտրուկը լուծվեց, արդյունը՝ փրկված երիտասարդի կյանք՝ ԵՊԲՀ դասախոս, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աննա Հազոյանի, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի (Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն) և բժիշկ-արյունաբան Արմինե Ֆարմազյանի (Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն) միահամուռ և գրագետ աշխատանքի շնորհիվ։ Հավելենք, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում նման բարդ և հազվադեպ դեպքեր հաճախ են հանդիպում, որոնք ախտորոշվում և բուժվում են բաժանմունքի հմուտ բժիշկների կողմից, որոնք նաև ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնն են ներկայացնում։
Կարդացեք նաև
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...
Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին...
Հունվարի 27-ին տեղի ունեցավ Bayer Day 5-րդ հոբելյանական գիտաժողովը, որը նվիրված էր նյարդային համակարգի, որովայնի և փոքր կոնքի...
Երեխաների առողջական խնդիրների հարցում առաջնահերթ տեղ է գրավում նորածինների սնուցումը: Վաղ մանկական տարիքում լավագույն...
Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը մանկաբարձ-գինեկոլոգների հետ մի քանի օր վիրահատարանում աշխատել են հոլանդացի գործընկերոջ հետ կատարել...
Նոր տարվա առաջին օրը ծնված, երկար սպասված զույգ տղաները (2,400 գր և 2,100 գր քաշերով)
այսօր դարձան 1 ամսական և դուրս գրվեցին մեր կենտրոնից...
2019 թվականի փետրվարի 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկնարկեց Կաթվածի բուժման պետական ծրագիրը: Այն առողջապահության ոլորտի կարևորագույն ծրագրերից է...
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հյուրընկալել էր ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի միավորված հայկական անհետաձգելի և շտապօգնության կլինիկական օրդինատուրայի ծրագրի...
Արմենիա ՀԲԿ-ում վերջերս տեղադրվել է գերմանական արտադրության նորագույն R. Wolf RIWOspine նյարդավիրահատական էնդոսկոպիկ համակարգը, որը հնարավորություն է...
Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեկ ամսվա ընթացքում տնօրհնեքի արարողություններ են կատարվում ո՛չ միայն բնակարաններում, այլև աշխատավայրերում, ուսումնական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Ամուսնական առաջին գիշերը
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն