Լուրեր
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից, մեր Կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 170 եղջերաթաղանթի փոխպատվաստում : Տվյալ միջամտությունն ապահովում է չափազանց բարձր արդյունավետություն:
Եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկան) միկրովիրաբուժական վիրահատություն է , որը հնարավորություն է տալիս լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը: Վիրահատության նպատակը եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան վերականգնելն է, ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի արատները վերացնելը:
Եղջերաթաղանթի ախտաբանությամբ պայմանավորված տեսողության խանգարումը, որը կապված է նրա թափանցիկության և ձևի խանգարման հետ, կրում է անդարձելի բնույթ և չի շտկվում ստանդարտ օպտիկական միջոցներով (ակնոցներ, կոնտակտային լինզաներ): Նմանատիպ խնդիրների միակ լուծումը եղջերաթաղանթի փոխպատվաստումն է (կերատոպլաստիկան)՝ նրա վնասված հատվածի մասնակի կամ ամբողջական փոխարինմամբ:
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունից հետո նշանակվում է հակամանրէային բուժում, գլյուկոկորտիկոստերոիդների ներակումներ, որոնք կանխում են հնարավոր ինքնամերժման ռեակցիան: Կարերն աչքի վրայից հեռացվում են վիրահատական միջամտությունից երկու ամիս անց որից հետո հիվանդին խորհուրդ է տրվում երկու տարի ժամկետում խուսափել հոգնեցուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կերատոպլաստիկա:
Կերատոպլաստիկա անհրաժեշտ է իրականացնել եղջերաթաղանթի հետևյալ ախտաբանությունների դեպքում.
- կերատոկոնուս,
- եղջերաթաղանթի տարբեր ծագման լեյկոմաներ ( սպիտակ բծեր)՝ այրվածքային և դիստրոֆիկ,
- եղջերաթաղանթի բնածին և ձեռք բերովի դիստրոֆիաներ,
- եղջերաթաղանթի վնասվածքներից, վիրահատություններից և բորբոքումից հետո առաջացած սպիներ,
- եղջերաթաղանթի վնասվածքային դեֆեկտներ:
Հակացուցումներ
Միջամտությունը հակացուցված է եղջերաթաղանթի վրա անոթավորված լեյկոմայի առկայության դեպքում՝ հատկապես այրվածքային ծագման: Եղջերաթաղանթի փոխպատվաստում չի իրականացվում, եթե տրանսպլանտանտի ինքնամերժման ռիսկը բարձր է:
Ինչպե՞ս է տեղի ունենում վիրահատությունը
Վիրահատությունն իրականացվում է «մեկ օրյա» ռեժիմով, անզգայացման մեթոդի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով (տարիքը, եղջերաթանթի ախտաբանության տեսակը, հիվանդի ընդհանուր վիճակը և այլն), կարող է կիրառվել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում:
Վիրահատության ժամանակ ակնագունդն անշարժացվում է, ապա վիրաբույժը որոշում է եղջերաթաղանթի հեռացման ենթակա հատվածի ճշտգրիտ չափը: Եղջերաթաղանթային լաթի ձևավորումից հետո ախտահարված հյուսվածքները հեռացվում են: Նրանց փոխարեն իմպլանտացվում է եղջերաթաղանթային տրանսպլանտատը, որի չափերը լիովին համապատասխանում են հեռացված լաթի չափերին:
Ըստ ցուցումների միաժամանակ կարող է իրականացվել նաև աչքի առաջային բացվածքի ռեկոնստրուկցիա (կատարակտայի հեռացում, ներակնային լինզայի տեղադրում կամ փոխում, ծիածանաթաղանթի պլաստիկա և այլն): Անհրաժեշտ բոլոր գործողությունների ավարտից հետո տրանսպլանտատը ֆիքսվում է հատուկ կարանյութով (թելի հաստությունը մարդկային մազից շատ անգամ բարակ է), վիրահատված աչքի վրա տեղադրվում է ամուր ճնշող վիրակապ, կարող են կիրառվել նաև հատուկ պաշտպանիչ կոնտակտային լինզաներ:
Վիրահատության օրը հիվանդը տուն է վերադառնում:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն