Լուրեր
«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է. arabkirjmc.am

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ կարևորելով դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդումը, ինչը երաշխիք է վաղ հասակից երեխաների մոտ ձևավորելու առողջ կենսակերպ: «Հանրային առողջապահության տեսակետից շատ կարևոր է առողջ ապրելակերպի սերմանումը արդեն իսկ մանկական տարիքում», – ընգծել է փոխնախարարը:
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարաշածրջանային գրասենյակի խորհրդատու, առողջ ապրելակերպի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով Տիգրան Եպոյանը ներկայացրել է միջազգային փորձը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծահասակների վաղաժամ մահացության 60%-ը պայմանավորված է դպրոցական և դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով: Առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտից զերծ մնալը, սեռական և վերարտադրողական առողջության հիմունքներից տեղեկացված լինելը ոչ միայն նպաստում են երեխաների և դեռահասների առողջության ամրապնդմանը, այլև նվազեցնում են մեծ տարիքում հիվանդացության ռիսկը:
Հայաստանի դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից: Այդուհանդերձ, «Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտության» արդյունքում դասավանդման որոշ թեմաների շուրջ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, ինչը հիմք է հանդիսացել վերանայելու և բարելավելու տվյալ գործընթացը: Հաստատվել և գործում է «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը»՝ 2016 -2020 թթ. գործողությունների պլանով:
«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջությանի ինստիտուտի նախաձեռնությամբ, Կրթության ազգային ինստիտուտի, առողջապահության և կրթության և գիտության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարածաշրջանային գրասենյակի համատեղ ջանքերով վերանայվել և տպագրվել է «Առողջ ապրելակերպ» մեթոդական ձեռնարկը ուսուցիչների համար: Հատուկ մշակված ուսումնական ծրագրով իրականացվել է մայրաքաղաքի 185 դպրոցի 248 ուսուցչի վերապատրաստում: Ծրագրի շրջանակում նաև ստեղծվել է տեղեկատու հարթակ դեռահասների և երիտասարդների համար` www.teenslive.am, նկարահանվել են թեմատիկ տեսահոլովակներ: Նման նախաձեռնությունները միջսեկտորալ համագործակցության դրական օրինակ են, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն