Լուրեր
Բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ պրոֆեսոր Գևորգ Կասյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում օրերս հյուրընկալել էր Մոսկվայի Եվդոկիմովայի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Կասյանը: Նրա մասնակցությամբ կլինիկայում իրականցվել են բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ: Այդ կապակցությամբ զրուցեցինք «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, դոցենտ Արթուր Գրաբսկու և պրոֆեսոր Գևորգ Կասյանի հետ, որոնք ներկայացնում ենք ստորև:
Արթուր Գրաբսկի«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ ուրոլոգիայի բաժանմունքի ստեղծման օրից, ընտրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ստեղծենք ամուր հիմք` համագործակցության, փորձի փոխանակման, նոր տեխնոլոգիաներ սովորելու, ներդնելու համար, որպեսզի նպաստենք ուրոլոգիայի զարգացմանն ընդհանուր առմամբ` Հայաստանում, և, մասնավորապես` մեր կլինիկայում, քանի որ կենտրոնը ուսուցողական բազա է ԵՊԲՀ ուրոլոգիայի կլինիկական օրդինատորների համար:
Ներգրավելով արտերկրի մասնագետների և հայազգի հայտնի, ճանաչված պրոֆեսորների, այդ կերպ նույնպես նպաստում ենք ոլորտի զարգացմանը: Համագործակցության փորձը սկսվել է Կալիֆորնիայի հայազգի Կարո Դերձակյանի հետ բարի կապերի ստեղծմամբ, ով բաժնի ստեղծման օրից կանգնած է մեր կողքին, օգնել է և՛ դժվարությունները հաղթահարելու գործում, և՛ անհրաժեշտ բժշկական սարքերի ձեռք բերման հարցում:
Եվ ահա, համագործակցության ծրագրով մեզ մոտ է պրոֆեսոր Գևորգ Կասյանը, ով կանանց մոտ ուրոլոգիայի փորձագետ է Մոսկվայի հայտնի կլինիկայում, որը որպես փորձագիտական կենտրոն հայտնի է ո՛չ միայն Ռուսաստանում, այլ գրեթե ամբողջ աշխարհում:
Սեպտեմբերի 28-ից Հայաստանում սկսվում է ուրոլոգիական ասոցիացիայի ամենամյա, թվով 20-րդ համաժողովը, որն այս տարի նվիրված է Հայաստանի ուրոլոգիայի հիմնադիրներից՝ պրոֆեսոր Յուրի Զոհրաբյանի 80-ամյակին: Սեպտեմբերի 29-ին պրոֆեսոր Կասյանն այդ համաժողովում ներկայացավ զեկույցով: Այս առիթն օգտագործելով՝ համաժողովին մասնակցությունը համատեղել է հիվանդներին օգնություն ցուցաբերելը, ինչն իրականացնում ենք:
Արդեն 5 տարուց ավելի է, գարնանը և աշնանը կազմակերպում ենք պրոֆեսորի Հայաստան այցը: Նախապատրաստում ենք բարդ անամնեստիկ դեպքերով հիվանդների, ովքեր նրա խորհրդատվության և բուժման կարիքն ունեն, անհրաժեշտության դեպքում դիմում վիրահատական միջամտության, ինչն իրականացվում է մեր թիմի հետ համատեղ:
Այս պահին վիրահատվել է պացիենտ, ում մոտ մեկ տարի առաջ գինեկոլոգիական վիրահատությունից հետո առաջացել էր տրանսվագինալ խուղակային բարդություն, որի պատճառով մեզը դուրս էր գալիս հեշտոցից, և, բնականաբար, տուժել էր կյանքի որակը: Վիրահատությամբ շտկվեց դեֆեկտը, և երիտասարդ կինը կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին:
Այս վիրահատությունների բարդությունը կայանում է նրանում, որ դրանք իրականացնել ցանկալի է նվազ ինվազիվ եղանակով, ինչը նման դեպքերում դժվար իրականանալի է: Քանի որ խուղակներն առաջանում են նախորդ վիրահատության բարդության հետևանքով, ուստի դեֆեկտները սովորական հյուսվածքների մեջ չեն, այլ` սպիների, կարերի, հարակից օրգանների հետ կպումներով, ինչը դժվարացնում է դեֆեկտի վերականգնումը: Այս տարիների ընթացքում բավականին հիվանդների վերադարձրել ենք նորմալ առօրյական կյանքի: Առանց հավելյալ կտրվածքի՝ հեշտոցի միջից գտնում ենք խուղակի անցքը, հատում, կարում և փակում:
Գևորգ ԿասյանՇնորհակալ եմ պրոֆեսոր Գրաբսկուց` հրավերի համար: Մենք հին ծանոթներ ենք, սովորել ենք միասին՝ նույն կուրսում և, անգամ, նույն խմբում:
Ուրոլոգիան Հայաստանում բավականին լուրջ մակարդակի է հասել: Ռուսաստանի նույն տարիքի մասնագետների հետ համեմատած՝ Հայաստանի ուրոլոգներն ավելի զարգացած են, և դա մեր ընդհանուր մեծ նվաճումն է: Մեր համագործակցության ծրագիրը կարևորագույն նվաճումների է հասել այսօր:
Մեր երիտասարդ մասնագետները չեն վախենում բարդացած դեպքերի հետ գործ ունենալ և պատրաստ են սովորել իրականացնելու բարդագույն վիրահատություններ` պացիենտներին վերադարձնելու բոլորի կողմից սովորական ընկալվող առորյա կյանքի ռիթմին, ինչը տարիներ շարունակ նրանց համար բաղձալի էր: Բարեբախտաբար, ներկայում նման բարդություններով պացիենտներ ավելի քիչ են հանդիպում, իսկ մեր ծրագրի շրջանակում փորձում ենք նվազագույնի հասցել իրական թվերը:
Վիրահատություններ իրականացնելուց զատ, համագործակցությունն իր մեջ ներառում է նաև ուսուցողական մաս: Բաժանմունքի մի խումբ ուրոլոգներ մի քանի ամսով մասնագիտական պրակտիկա են անցել մեր կլինիկայում: Այնպես որ, այս ծրագիրը շատ կարևոր է և՛ ուսուցողական, և՛ բարդացած դեպքերով հիվանդներին օգնություն ցուցաբերելու առումով: Ճիշտ է, ուրոգենիտալ խուղակից չեն մահանում, սակայն կյանքի որակը դրանից ծայրահեղ տուժում է: Եվ մենք շարունակելու ենք այս ծրագիրը:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն