Լուրեր
Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի համար տարին հոբելյանական է. Կենտրոնը նշում է Հայաստանի Հանրապետությունում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մաշկաբանության և սեռավարակաբանության» ամբիոնի հիմնադրման 95-ամյակը: Այս կապակցությամբ դեկտեմբերի 23-ին կենտրոնում կայացավ տոնական միջոցառում. պատմական զեկույցներ, պատվոգրեր և հոբելյանական տորթ: Երկարատև ու արդյունավետ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով են պարգևատրվել Կարեն Բաբայանը, Խաչիկ Խաչիկյանը, Էդուարդ Դանիելյանը:
«Ուրախ ենք և հուզված, քանի որ այսօր, հետադարձ հայացք գցելով կատարած աշխատանքներին, անցած ուղղու վրա, կարևորելով զարգացումը, նորը, չենք մոռացել անցյալը, որի պտուղները նորովի ենք ներկայացրել և անցյալի մարդկանց յուրովի պատվի արժանացրել, քանի որ ծառայության կայացման հարցում նրանց ներդրումը չափազանց մեծ է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը:
Ըստ նրա՝ միջոցառման ընթացքում փորձել են ներկայացնել գրեթե մեկդարյա ծառայության և ամբիոնի հետ կապված աշխատանքները. «Պետք է ասեմ, որ ամբիոն-ծառայություն փոխկապակցվածությունը, այսպես ասած, հիմքից է գալիս: Եվ դրա վառ ապացույցն այսօր նա է, որ մեր կենտրոնում տեղակայված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկու ամբիոնները, որոնք ղեկավարում են նաև կենտրոնը և ընդհանուր ծառայությունը՝ ի դեմս պրոֆեսոր Կարեն Բաբայանի և պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանի: Բաբայանը կլինիկական և բուժական աշխատանքներն է կենտրոնացնում, իսկ Խաչիկյանը` ընդհանուր ծառայության և կենտրոնի գիտա-մեթոդական աշխատանքները»:
Անդրադառնալով կենտրոնի ձեռքբերումներին՝ Մ. Սահակյանն ասաց. «Երկու տարի է, ինչ կենտրոնի ղեկավարն եմ: Ներկայում աշխատում ենք կենտրոնը դարձնել բազմապրոֆիլային՝ ներդնելով նոր ծառայություններ, մասնավորապես, կոսմետոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական ծառայություններ, ինչպես նաև` դերմատոսկոպիա նոր մեթոդը, որն այսօր դերմատոլոգիայի ապագան է: Դերմատոլոգիան որպես օբյեկտիվ հետազոտության մեթոդ, ցավոք, այսօր չունի լայն հնարավորություններ: Դերմատոսկոպիան մեթոդ է, որն այսօր ամբողջ աշխարհում ավելի է օբյեկտիվիզացիայի ենթարկում ախտորոշումը, բնականաբար, նաև` բուժումը: դերմատոսկոպիան մեծ հետաքրքրություն է առաջացրել մաշկավեներաբանների շրջանում. ամբիոնում կուրս է բացվել դերմատոսկոպիայի վերապատրաստման գծով:
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրենն ընդգծեց. «Իմ զեկուցման մեջ, ինչը նաև պատմական ակնարկ էր, ներկայացրեցի արխիվային նյութեր, որոնք ակնառու են դարձնում 1921-ից և´ ծառայության, և´ ամբիոնի միահյուսված զարգացման փաստերը: 95-ը պատկառելի ժամանակաշրջան է... բազմաթիվ փրկված կյանքեր, առողջությունը վերադարձրած մարդիկ, և հենց դա է բժշկի ամենամեծ գնահատականը: Երջանկություն է, երբ մարդը վերադառնում է հասարակություն»:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն