Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)

Սյունիքի մարզի խմելու ջրի մեջ ֆտորի ցածր քանակ պարունակող քաղաքներում բնակվող դպրոցականների ատամների կարիեսով ախտահարվածության գնահատականը

Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ‎‎ֆտորի ցածր քանակ

Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

 

Երեխաների ստոմատոլոգիական առողջության պահպանման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում ՍՀ կանխարգելման համալիր ծրագրի մշակումը, որը պետք է հիմնվի ստոմատոլոգիական հիվանդացության վերլուծության վրա [2]։

 

Տվյալ հետազոտման նպատակն է եղել տալ 6,12,15 տարեկան երեխաների ստոմատոլոգիական ստատուսի գնահատականը Սյունիքի մարզում, որտեղ խմելու ջրի մեջ ֆտորի քանակությունը ցածր է։ Հետազոտվել են տվյալ մարզի Կապան և Սիսիան քաղաքների դպրոցականները, որտեղ ֆտորի քանակությունը ջրի մեջ կազմում է 0.0- 0.05 մգ/լ։

 

Դրվել են հետևյալ խնդիրները.

 

  1. կատարել այդ շրջաններում երեխաների ատամների կարիեսի ինտենսիվության և տարածվածության ուսումնասիրությունը,
  2. որոշել երեխաների մոտ կարիեսի զարգացման կանխարգելման համալիր ծրագրի ներդրման անհրաժեշտության հարցը։

 

Նյութերը և մեթոդները


Ատամների ելակետային ախտահարման գնահատաման համար հետազոտվել են Սյունիքի մարզի երկու քաղաքների 302 երեխաներ (աղ. 1)։ Բերանի խոռոչի զննման արդյունքները գրանցվել են ՀԱԿ-ի կողմից առաջարկված քարտերում [1]։

 

Աղյուսակ 1: Հետազոտվածների բաշխումը ըստ տարիքի և սեռի

Քաղաք

Տղաներ

Աղջիկներ

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

Սիսիան

37

38

28

33

32

43

Կապան

14

19

16

17

11

14

 

Արդյունքները և նրանց քննարկումը


Ատամների կարիեսի տարածվածությունը կազմել է Կապանում 6 տարեկանների մոտ 83,7%, 12 տարեկանների մոտ` 57, 15 տարեկանների մոտ` 93%; Սիսիանում 6 տարեկանների մոտ` 82.8%, 12 տարեկանների մոտ` 58.6, իսկ 15 տարեկանների մոտ` 80.3%։ Ոււսումնասիրությունը ցույց տվեց, որ ատամների կարիեսով ախտահարվածության մակարդակը արդյունաբերական քաղաքներում բարձր է։

 

Ըստ ինտենսիվության ցուցանիշի ատամների կարիեսի ուժգնությունը կազմել է Կապանում 6 տարեկանների մոտ` 3.5; 12 տարեկանների մոտ` 1.7; 15 տարեկանների մոտ` 1.8; Սիսիանում 6 տարեկանների մոտ` 3.67; 12 տարեկանների մոտ` 1.2; 15 տարեկանների մոտ` 1.2 (աղ. 2)։

 

Այս մարզում, մյուս շրջանների համեմատությամբ ատամների կարիեսով ախտահարվածության բարձր լինելը կարող է պայմանավորված լինել էկոլոգիական գործոններով, ծնողների մասնագիտություն վնասակար ազդեցությամբ և մոր հղիության շրջանում տարած հիվանդություններով, ինչպես նաև անբավարար ստոմատոլոգիական և լուսավորչական աշխատանքով և բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններով։

 

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հաստատվեց, որ.

 

  1. մարզում դպրոցական տարիքի երեխաների մոտ կարիեսի հիվանդացությունը բարձր է,
  2. կարիեսի ուժգնությունը տարիքի հետ ավելանում է և այն երեխաների մոտ, որոնք բնակվում են արդյունաբերական շրջաններում զգալիորեն բարձր է,
  3. ներկայացրած արդյունքները վկայում են կարիեսի կանխարգելման ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին, որտեղ մեծ տեղ կհատկացվի յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցմանը և բնակչության մեջ ստոմատոլոգիական լուսավորչական աշխատանքին։

 

Աղյուսակ 2: Կարիեսի ինտենսիվության բաշխումը ըստ կառուցվածքի

Ցուցանիշ

Կապան

Սիսիան

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

Կ

21

50

50

36

81

79

Պ

0

0

0

0

1

0

Հ

0

2

4

0

2

7

ԿՊՀ

21

52

54

36

85

86

կարիես

88

0

0

220

0

0

պլոմբ

0

0

0

1

0

0

ԿՊ

88

0

0

221

0

0

ԿՊՀ+կպ

109

52

54

257

85

86

 

Գրականություն


  1. Кузьмина Э.М., Смирнова Т.А. Фториды в клинической стоматологии. М., МГМСУ, 2001.
  2. Колесник А.Г. Возможности использования мониторинга фторида в стоматологии. Стоматология для всех, 2, 1998.
  3. Рединова Т.Л. Углеводы, фтор и кариес зубов. Гигиена и санитария, 1991, 6, ր. 20–22.
  4. Smith G.E. Fluoride and fluoridation. Soc.Sci.Med., 1988, 26, 4, p. 451-462.

Հեղինակ. Մ.Մ. Մարգարյան Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմտոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2003 (15), УДК 616.314.18-002.4(479-25)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիտասարդ տարիքի անձանց ռազմաբժշկական փորձաքննության որոշ հարցեր

Բանալի բառեր. երիտասարդ մարդիկ, ռազմաբժշկական փորձաքննություններ, վաղաժամկետ զորացրում, զինված ուժեր, զորակոչիկներ

Պատերազմների ժամանակ բանակի համալրման համար կարևոր նշանակություն ունի զինապարտների, վիրավորների և հիվանդների ռազմաբժշկական փորձաքննությունը...

Այլ հոդվածներ
Գլխուղեղի մնացորդային-օրգանական նևրոզանման խանգարումների կլինիկական տիպաբանությունը, կլինիկադինամիկական և տարբերակիչ ախտորոշիչ առանձնահատկությունները

Բանալի բառեր. գլխուղեղի մնացորդային-օրգանական ախտահարում, նևրոզանման խանգարումներ, փսիխոօրգանական համախտանիշ

Գլխուղեղի մնացորդային-օրգանական ախտահարման (ՄՕԱ) հետևանքով առաջացած նևրոզանման խանգարումները հիմնականում հանդես են գալիս ամենատարբեր հոգեախտաբանական երևույթների հետ (և՛ հետերոգեն, և՛ հոմոգեն), որոնց կլինիկական պատկերը և հոգեախտաբանությունը վաղուց և լավ ուսումնասիրված է [1,4,14,17-19]...

Նյարդաբանություն
Արմավիրի մարզի բնակիչների ստոմատոլոգիական հիվանդացության դինամիկայի ուսումնասիրության սկզբունքները և մեթոդական առանձնահատկությունները

Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ

Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում...

Ստոմատոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ