Միզային համակարգ
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
![Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_61285_2216252.jpg)
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է, ջուր քիչ օգտագործելու դեպքում՝ մգանում:
Մեզը փոխում է իր գույնը` կախված օգտագործվող սննդից և ըմպելիքներից: Բազուկը գունավորում է մեզը վարդագույն, գազարը՝ նարնջագույն: Մեզի գույնի վրա ազդում են նաև որոշ դեղեր: Մեզը դառնում է մուգ դեղին ռիբոֆլավինից, նիտրոքսոլինից, կարմրում է ամինաֆենազոնից, ֆենինդիոնից և ացետիլսալիցիլաթթվի մեծ դոզաներից, նարնջագույն է գունավորվում ֆուրազիդինից, նիտրոֆուրանտոինից, ռիֆամպիցինից, մուգ շագանակագույն է դառնում մետրոնիդազոլից:
Մեզի գույնը նյութափոխանակության զգայուն ցուցիչ է, այդ պատճառով նրա փոփոխությունները կարող են վկայել որոշ հիվանդությունների մասին:
Մուգ դեղին, գրեթե մոխրագույնը կարող է բիլիռուբինի մեծ քանակի ցուցիչ լինել, որը լինում է հեպատիտների, ցիռոզի, լեղաքարային հիվանդության, էրիթրոցիտների մեծ քանակի քայքայման ժամանակ (վարակներ, մալարիա, արյան փոխներարկման բարդություններ):
Մուգ կարմիր անթափանց գույնը լինում է գլոմերուլոնեֆրիտի դեպքում: Պիելոնեֆրիտի ժամանակ մեզը կարող է գույնը փոխել կեղտոտ դեղինից մինչև վարդագույն-դեղինի, իսկ երիկամային կոլիկի (միզաքարային հիվանդություն), երիկամների ինֆարկտի ժամանակ կարող է դառնալ վառ կարմիր: Մեզը լինում է կապույտ կամ կանաչ որոշ գենետիկ հիվանդությունների, միզուղիների բակտերիալ վարակների, սննդի գունավորիչների, որոշ դեղերի ընդունման դեպքերում:
Մեզի թափանցիկությունը
Մեզի թափանցիկությունը նույնպես կարևոր ցուցանիշ է: Թարմ մեզը թափանցիկ է: Եթե այն պղտոր է, դա կարող է ո՛չ միայն հիվանդության, այլ նաև միզելուց առաջ ոչ ճիշտ հիգիենիկ միջոցառումների խախտման մասին վկայել:
Պղտոր մեզի պատճառ կարող են լինել աղերի (ֆոսֆատներ, օքսալատներ, ուրատներ) առկայությունը մեզում՝ նյութափոխանակության խանգարման, միզաքարային հիվանդության դեպքում: Միկրօօրգանիզմների, էպիթելային բջիջների, լեյկոցիտների, էրիթրոցիտների ներկայությունը խոսում է ցիստիտի, պիելոնեֆրիտի մասին, իսկ սպիտակուցներ մեզում առկա են գլոմերուլո- և պիելոնեֆրիտի դեպքերում:
Մեզի տեսակարար կշիռը
Առողջ մարդու մեզի տեսակարար կշիռը տատանվում է 1010-1020 գ/լ սահմանում: Շատ հեղուկ օգտագործելն իջեցնում է տեսակարար կշիռը, ջրի քիչ օգտագործման, շատ քրտնելու, փսխումների և դիարեայի ժամանակ տեսակարար կշիռը բարձրանում է: Բաց գույն ունեցող մեզը, սովորաբար, ունենում է ցածր տեսակարար կշիռ, մուգ մեզը՝ բարձր:
Պատճառները: Ցածր տեսակարար կշիռը վկայում է երիկամային ախտաբանության առկայության մասին (օրինակ. քրոնիկ պիելոնեֆրիտ կամ Կուշինգի համախտանիշ): Բարձր տեսակարար կշիռը պայմանավորված է մեզում լուծվող և չլուծվող նյութերի մեծ քանակությամբ: Մեզում սպիտակուց հայտնաբերվում է սուր գլոմերուլոնեֆրիտի ժամանակ, գլյուկոզա՝ շաքարային դիաբետի, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ՝ ցիստիտի և բորբոքային հիվանդությունների, աղեր՝ միզաքարային հիվանդության ժամանակ:
Երբեմն բարձր տեսակարար կշիռ լինում է մեզով հեռացող մեծ քանակի դեղերի օգտագործման դեպքում (հակաբիոտիկներ և այլն):
Մեզի հոտը և փրփուրի ներկայությունը
Մեզի հոտը և փրփուրի առկայությունը ոչ պակաս կարևոր դեր ունեն հիվանդությունների ախտորոշման գործում:
Պատճառները: Եթե մեզը անուշադրի աղի ուժեղ հոտ ունի, դա կարող է նշան լինել ջրազրկման, պիելոնեֆրիտի և ցիստիտի զարգացման:
Ոչ թարմ ձկան հոտ լինում է միզասեռական համակարգի բորբոքային և վարակային հիվանդությունների ժամանակ: Եթե մեզը ացետոնի հոտ ունի, ապա առկա է շաքարային դիաբետի բարդացած ընթացք (դիաբետիկ կոմայի վտանգավոր ախտանշան է):
Վատ հոտը՝ մեզի փրփրոտության հետ համակցված, կարող է նրա մեջ սպիտակուցի մեծ քանակի մասին խոսել, որը անհապաղ բժշկի խորհրդատվություն է պահանջում:
Մեզի ռեակցիան (рН)
Առողջ մարդու մոտ՝ լիարժեք սնվելու դեպքում, մեզն ունի թույլ թթվային ռեակցիա: Եթե սննդի մեջ գերակշռում են այս կամ այն մթերքը, մեզի կարող է թթվային կամ հիմնային ռեակցիա ունենալ:
Հնարավոր պատճառները: Առավելապես մսային և սպիտակուցով հարուստ մթերք օգտագործելիս մեզի ռեակցիան դառնում է թթվային, բուսական սնունդն առաջացնում է հիմնային ռեակցիա:
Մեզի ցանկացած փոփոխության ժամանակ պետք է դիմել մասնագետի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am](up/article/small/file_64015_2697327.png)
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
![](images/calendar.png)
![Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62108_5703452.jpg)
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
![](images/calendar.png)
![Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62083_6796040.jpg)
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
![](images/calendar.png)
![Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61613_2068226.jpg)
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
![](images/calendar.png)
![Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am](up/article/small/file_61574_7606901.jpg)
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
![](images/calendar.png)
![Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61298_948901.jpg)
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
![](images/calendar.png)
![Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59916_7085402.jpg)
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
![](images/calendar.png)
![Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59875_8024687.jpg)
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
![](images/calendar.png)
![Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59672_6388414.jpg)
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
![](images/calendar.png)
![Երիկամն ու էմոցիաները. urolog.am Երիկամն ու էմոցիաները. urolog.am](up/article/small/file_58885_6002070.jpg)
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am](up/article/small/file_58404_6564507.jpg)
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
![](images/calendar.png)
![Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56698_479145.jpg)
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
![](images/calendar.png)
![Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_54795_7480066.jpg)
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
![](images/calendar.png)
![Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը. urolog.am Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը. urolog.am](up/article/small/file_54695_8824126.jpg)
Արդյո՞ք ուշադրություն եք դարձնում մեզի գույնին, երբ այն ձեռք է բերում անսովոր երանգ։ Թափանցիկ մեզը կարող է նշանակել, որ չափազանց շատ եք սուրճ խմում, մինչդեռ կարմիր գույնը կարող է լուրջ հիվանդությունների ազդակ լինել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն