Լրահոս երեխաների մասին
Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am

Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է, իր ամբողջ կարիերայի ընթացքում կապեր է փնտրել ուղեղի կենսաբանական գործունեության եւ ասոցիալ պահվածքի միջեւ: Նա ցանկացել է հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք ազդել մարդկանց պահվածքի վրա` ազդելով նրանց ուղեղի աշխատանքի վրա:
Հետազոտությունների շրջանակում, որոնք նվիրված են երեխաների ասոցիալ պահվածքի վրա սննդակարգի ազդեցությանը, Ռեյնն ու իր գործընկերներն ուսումնասիրել են անչափահասներին, ովքեր ապրում են աֆրիկյան Մավրիկիա կղզում: Ոմանք կես տարվա ընթացքում հավելումներ են ստացել, որոնք պարունակել են օմեգա 3 ճարպային թթուներ, մյուսների սննդակարգը ոչ մի կերպ չի փոխվել: Փորձարարական խմբից անչափահասների մոտ ագրեսիայի եւ ասոցիալ պահվածքի մակարդակն էականորեն նվազել է:
Համանման փորձարկում է իրականացվել ԱՄՆ-ում, որին 11-12 տարեկան 290 երեխա է մասնակցել: Երեխաներից յուրաքանչյուրի մոտ ագրեսիվ պահվածքի առնվազն մեկ էպիզոդ էր արձանագրվել: Նրանց բաժանել էին 4 խմբի. առաջինները հյութ են խմել, երկրորդները կոգնիտիվ-պահվածքային թերապիայի կուրս են անցել` ամեն օր մեկ ժամ զրուցելով մասնագետի հետ: Երրորդները հավելումներ են ընդունել եւ միաժամանակ հոգեբանի են այցելել, իսկ չորրորդ խմբի մասնակիցներին ուղղակի տեղեկություններ են տրամադրվել ագրեսիվ պահվածքի դեմ պայքարի միջոցների մասին:
Փորձարկումը 3 ամիս է տեւել: Նախքան փորձարկումը եւ ավարտից հետո ուսումնասիրվել է երեխաների արյան մեջ օմեգա 3-ի պարունակությունը: Պարզվել է, որ երեխաները, որոնց սննդակարգում հյութ էին մտցրել օմեգա 3-ի հավելմամբ, փորձարկման ավարտից հետո պակաս ագրեսիվ էին, քան նրանք, ովքեր նման հավելումներ չեն օգտագործել:
Ի դեպ, արդյունավետությունը երկարատեւ չէր. փորձարկման ավարտից կես տարի անց անչափահասների պահվածքը դարձյալ առաջվանն էր դարձել: Հետազոտողներն առայժմ չգիտեն, թե օմեգա 3 ճարպային թթուների օգտագործումը կօգնի՞ արդյոք այդ արդյունավետությունն ավելի տեւական դարձնել:
Հասկանալու համար, թե արդյո՞ք կենսահավելումները կարող են օգնել` հաղթահարելու ասոցիալ պահվածքը, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, բայց այժմ արդեն հեղինակները օմեգա 3 ճարպային թթուների ընդունումը մանկական ագրեսիայի դեմ պայքարի խոստումնալից միջոց են համարում:

Կարդացեք նաև

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...


Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...


Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...


Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...


2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...


Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...


Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...


2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...


Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...


Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն