Լրահոս կանանց համար
Հղիությանը պետք է հետևի բուժքո՞ւյրը, թե բժիշկը, էխոն` մե՞կ, թե մի քանի անգամ. ԱՀԿ առաջարկներն ու ԱՆ դիրքորոշումը

Մայրական և մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում վերջին տարիներին նվազել են: Առողջապահության նախարարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները սա ֆիքսում են, միաժամանակ հայտարարում, որ անելիքներ այդ առումով կան, պետք է մեծացնել նվազման միտումները` հասնելով ԱՀԿ կողմից սահմանած դեպքերի տարեկան 5.5 տոկոս կրճատման:
Ներկայումս ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում մայրական մահացության դեպքերը տարեկան նվազում են 3.8 տոկոսով, վերջին երկու տարվա ընթացքում տեմպը նվազել է` նախկինում տարեկան նվազումը կազմում էր 4.1 տոկոս:
ԱՀԿ մի քանի մասնագետներ արդեն մի քանի օր է` Հայաստանում են, 10 օր ուսումնասիրություններ են իրականացրել մայրաքաղաքի, քաղաքային ու գյուղական համայնքների 8 բուժհիմնարկներում, այսօր և վաղը կամփոփեն արդյունքները, քննարկումներ կլինեն տեղացի մասնագետների հետ, ապա կմշակվի ու նախարարությանը կներկայացվի Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման արդյունքում մայրական և նորածնային հիվանդացության և մահացության կրճատման ուղղությամբ առաջարկվող հետագա քայլերը:
Նշենք, որ 2010-ին Հայաստանում անցկացված Հայաստանի առողջության և ժողովրդագրության հարցերի հետազոտության արդյունքների համաձայն` 2001-2005 թվականին գրանցվել է նորածնային մահացության 24 դեպք/1000 կենդանածնի հաշվով/, իսկ 2006-2010-ի ընթացքում` 13 մահ, նմանատիպ անկում նկատվում է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում` 27 դեպքից 2006-2010-ին գրանցվել է 16 մահ:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Գունտա Լազդանեն կազմակերպության արձանագրած ցուցանիշների վերաբերյալ զեկույցի վերջին էջին սիրտ է պատկերված. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մայրերի ու մանուկների սրտերը չդադարեն բաբախել»:
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ուրախալի է, որ մահվան դեպքերի թվում գնալով պակասում են պերինատալ պատճառներով պայմանավորված դեպքերը:
«Մենք ունեցել ենք մահվան դեպք ինֆարկտից, մինինգիտից, բայց քանի որ հետծննդյան 42 օրերի ընթացքում են եղել, արձանագրել ենք որպես մայրական մահացություն»,-ասաց Սարիբեկյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու Օլեգ Շվաբսկիյն ի պատասխան Panorama.am-ի հարցի, նշեց, առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարձ որակը մայրական և նորածնային հիվանդացության և մահացության կրճատման գրավականն է:
«Ուսումնասիրությունների ընթացքում մենք զրուցում էինք ոչ միայն կանանց հետ, նաև տղամարդկանց, երեխաների: Նրանք ասում էին, գոհ են, ժպտում էին, տեղեկացված էին անվճար ծառայությունների մասին: Բայց մենք այտեղ ենք` հետևելու, ոչ թե նախարարության ու ազգային իշխանությունների կատարած աշխատանքներին, այլ այն բանին, թե որքանով են դրանք կատարվում ԱՀԿ չափանիշների ու մեթոդոլոգիայի շրջանակում: Մենք այս առումով որոշ բացեր ու թերություններ արձանագրեցինք»,-ասաց Օլեգ Շվաբսկիյը: Մասնագետը կարծում է, եթե հղիությունն ընթանում է նորմալ, ապա նրանք պետք է հետևի ու ծննդաբերությունն ընդունի ոչ թե մասնագիտացված բժիշկը, այլ բուժքույրը, ինչպես դա արվում է շատ երկրներում:
Panorama.am-ի հետ զրույցում այս դիտարկման հետ չհամաձայնեց Կարինե Սարիբեկյանը. «Մանկաբարձ գինեկոլոգը գոնե չորս անգամ պետք է տեսնի, զննի հղիին: Մենք ասում ենք, գոնե երկու, նույնիսկ երեք անգամ էխո անենք, իրենք ասում են` մեկ անգամ: Բայց արդյո՞ք այդ մեկ անգամով ամեն ինչ կախտորոշվի: Ես վստահ եմ, որ չունենք այն սոնոգրաֆիստներին, որոնք կարող են ոչինչ բաց չթողնել: Մենք իհարկե առաջարկությունները կքննարկենք, բայց որոշումները կկայացնենք` ելնելով մեր երկրի առանձնահատկություններից, մեր պոտենցիալից, ժողովրդի մոտեցումներից»:
Նշենք, որ աշխատաժողովը կշարունակվի մինչև օրվա վերջ: Վաղն արդեն կստեղծվի նեղ մասնագետներից կազմված խումբ, որը կմշակի առաջարկները:

|
Կարդացեք նաև

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն