Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են և բազմապատճառային. ծայրամասային նյարդերի ախտահարում, ծայրամասային անոթների վնասում, ոսկրա-հոդային ապարատի ախտահարում: Ամբողջ աշխարհում խնդիրն այնքան տարածված է և ակտուալ, որ առանձնացված է որպես առանձին նոզոլոգիա: Իսկ ախտորոշումն ու բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք՝ ներգրավվելով տարբեր պրոֆիլի մասնագետների՝ էնդոկրինոլոգ, սրտաբան, անոթային վիրաբույժ և այլ, որոնք պացիենտի հետ պայքարում են ծանր հիվանդության դեմ:


Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության, դրա առաջացման պատճառների, ախտանշանների և բուժման մոտեցումների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանի հետ:

Խոսելով դիաբետիկ ոտնաթաթի առաջացման պատճառների մասին՝ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանը նշում է, որ ծայրամասային նյարդերի ախտահարումը ամենատարածված բարդություններից մեկն է շաքարային դիաբետի ժամանակ և հանդիսանում է ոտնաթաթի վերքերի ու խոցերի առաջացման հիմնական պատճառը: «Տվյալ բարդության նենգությունը կայանում է նրանում, որ հիվանդների մոտ փոխվում է ցավային, ջերմային ազդակների նկատմամբ զգայունության շեմը, որի հետևանքով էլ փոքր վնասումները մնում են անտեսված»:  Շաքարային դիաբետի պատճառաբանության մեջ  արյուծի բաժինը ընկնում է ծայրամասային նյարդերի ախտահարմանը՝ այսպես կոչված նեյրոպաթիային, որի հետևանքով առաջանում է ոտնաթաթի բիոմեխանիկայի խանգարում՝ դեֆորմացիա, մաշկի չորություն՝ դառնալով ինֆեկցիայի համար մուտքի դուռ:


Նեյրոպաթիաների տեսակներից է մոտոր նեյրոպաթիան, երբ մկանների թուլության, մատների դեֆորմացիայի հետևանքով տեղի է ունենում ոտնաթաթի բիոմեխանիկայի խախտում՝ առաջացնելով կոշտուկներ ու վերքեր: Իսկ ինֆեկցիայի համար չոր մաշկը հանդիսանում է նպաստավոր մուտքի դուռ՝ առաջացնելով թարախային վերքեր:


Դիաբետիկ ոտնաթաթի առաջացման մյուս կարևոր գործոնը ծայրամասային անոթների ախտահարումն է, երբ ոտնաթաթին  առաջանում են վերքային մակերեսներ և մեռուկացման զոնաներ:


Բայց երբեմն այս բոլոր գործոնները այնքան արտահայտված են, որ դժվար է կողմնորոշվել, թե որն է առաջնային և հիմնական վնասող գործոնը, ասում է բժիշկ Հակոբյանը: Չնայած դրան՝ Արթմեդ բժշկական կենտրոնում առկա են ժամանակակից  ախտորոշիչ բոլոր մեթոդները, որոնք  թույլ են տալիս մասնագետներին հստակ  հասկանալ խնդրի ծագումնաբանությունը. «Առաջնային իրականացնում ենք ոտնաթաթի կլինիկական զննում, նյարդի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն (էկեկտրոմիոգրաֆիա), ստորին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն, ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն: Հիվանդության կանխարգելման համար վերահսկողության տակ ենք պահում արյան մեջ գլյուկոզայի՝  ածխաջրային փոխանակման կոմպենսացիան: Արդեն բուժման ժամանակ, դեղորայքային թերապիայով փորձում ենք կառավարելի դարձնել հիվանդության ախտանշանները: Իսկ վիրաբուժական միջամտության ժամանակ իրականացնում ենք մեռուկացած հատվածների հեռացում, խոցերի մաքրում և այլ: Որոշ դեպքերում կարիք է լինում կատարել նաև անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ արյան ադեկվատ և բավարար մատակարարում ապահովելու համար: Նման պացիենտների բուժումը և ծախսատար է և ժամանակատար, քանի որ շատ դեպքերում վերքերի լավացումը տևում է ամիսներ»:


Դիաբետիկ ոտնաթաթի ախտանշանները բազմազան են. վերջույթների թմրածություն, մատների շրջանում ցավի, սառնության զգացում, վերքերի առկայություն, թարախային արտադրություն, գարշահոտություն: Բժիշկ Հակոբյանը մանրամասն անդրադառնում է դրանց՝ փորձելով լայն իրազեկման միջոցով ինֆորմացնել Դիաբետիկներին. «Երբեմն դիաբետով հիվանդը ոտնաթաթին ունենում է բավականին մեծ տրոֆիկ խոցեր, բայց դրանք հայտնաբերում է պատահաբար ոտնաթաթը զննելիս:  Դրա համար պետք է լինել շատ ուշադիր, և նույնիսկ ամենափոքր կոշտուկի դեպքում դիմել համապատասխան մասնագետին, խորհուրդ է տալիս բժիշկ Հակոբյանը: Մյուս ախտանշանները, որոնք կառանձնացնեմ, ոտնաթաթի թմրածության զգացողությունն է, երեկոյան կամ գիշերային ժամերին ստորին վերջույթներում  ցավի զգացումը, ընդմիջող կաղությունը,  երբ պացիենտները  որոշակի  դիստանցիա քայլելուց հետո ստիպված են կանգնել, հանգստանալ, հետո նոր շարունակել ճանապարհը: Հաճախ  պացիենտները շատ քիչ են ուշադրություն դարձնում այս  երևույթին՝  վերագրելով դա հոգնածությանն ու  հոդացավերին, բայց  խնդիրն այն է, որ հիվանդի մոտ  առկա է արդեն անոթների խցանում կամ նեղացում»:


Խոսելով այս նենգ հիվանդության բարդությունների մասին՝ անոթային վիրաբույժը նշում է, որ այն կանխատեսել հնարավոր չէ. «Շատ  ժամանակ, երբ ախտահարված է լինում  ոտնաթաթի  աջ մատը,  հնարավոր է լինում սահմանափակվել միայն այդ հատվածով և փրկել  ստորին վերջույթը: Սակայն լինում են  դեպքեր, երբ ախտահարման պրոցեսը պրակտիկորեն հնարավոր չէ կանգնեցնել,  նույնիսկ առաջին օջախը հեռացնելուց հետո մենք տեսնում ենք  պրոցեսի  հետագա զարգացում և բարձրացում  դեպի սրունք և ազդր: Այս դեպքում, իհարկե, ցուցվում է ամպուտացիա, բայց դա արվում է կյանքը փրկելու համար», ցավով նշում է Արթմեդ ԲՎԿ-ի անոթային վիրաբույժը:


Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության բուժումը երկարատև գործընթաց է  և բժիշկից ու պացիենտից պահանջում է համբերատարություն և միմյանց հանդեպ վստահություն: Երկարատև շփումը հիվանդի հետ բերում է որոշակի կապվածության, և անհաջող ելքերի դեպքում բժշկի ապրումները հարազատների ապրումներից պակաս չեն, ասում է անոթային վիրաբույժը:


Իր պրակտիկայի ընթացքում Արթուր Հակոբյանը տարբեր բարդության դիաբետիկ ոտնաթաթի է հանդիպել, բայց բարեբախտաբար հաջողված և հաղթահարված դեպքերը մի քանի անգամ գերազանցում են անհաջող պատմություններին: Ըստ անոթային վիրաբույժի՝ սա մի հիվանդություն է, երբ անընդհատ կարող է անակնկալներ մատուցել, դրա համար այս պայքարում պետք է պատրաստ լինել սցենարի ցանկացած զարգացման:


Մեր զրույցի վերջում Արթուր Հակոբյանը կրկին հորդորեց դիաբետիկներին լինել ուշադիր իրենց առողջության հանդեպ, պարբերաբար կատարել ոտնաթաթի արտաքին զննում, կոշիկի ճիշտ ընտրություն՝ խուսափելով կոշտուկների առաջացումից:

 

Ընտրեք Դիաբետիկների համար նախատեսված մասնագիտական առումով հարմարեցված օրթոպեդիկ հատուկ կոշիկներ:

 

Անկանխատեսելի է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը, ուստի ժամանակին ու շուտ մասնագետին դիմելը հանդիսանում է վերջույթի պահպանման հիմնական գրավականը:

 

Արթմեդ ԲՎԿ

Սկզբնաղբյուր. Արթմեդ ԲՎԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...

Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ  առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ
Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ