Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am

Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանացի սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի  բուժումը նոր մեթոդների մշակմամբ: Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ անցկացվում է նաև   քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից  ուղեցույցներին:

Կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները

  • Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով,
  • ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի  հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի  ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում :
  • Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:
  • Հիվանդության տարածված ձևերի դեպքում հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:
  • Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:
  • Ախտանիշային բուժում:
  • Ճառագայթային բարդությունների բուժում:


Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը:

 

Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը

Բաժանմունքի բժիշկներն են`

Անահիտ Հրանտի Ադամյան
Մարինա Լյովայի Բաղդասարյան
Անահիտ Հովհաննեսի Բժիկյան
Հասմիկ Սամվելի Ավետիսյան
Բժիշկ-ճառագայթաբան Անահիտ Յուրիի Դարբինյան
Բուժման պլանավորմանը մասնակցում են բժշկական ֆիզիկոսները  և ինժեներաֆիզիկական խումբը

Բաժանմունքի հագեցվածությունը
 
Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքավորումը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքավորումը տոպոմետրիայի իրականացման համար:

microSelectron HDR սարքավորման դրական գործոնները

  • Սարքավորման բարձր թողունակությունը
  • Հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին
  • Բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում
  • Հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում
  • Ամբուլատոր բուժման հնարավորություն
  • Ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված հոգեհուզական սթրեսի վերացում


Գիտական գործունեության հիմնական ուղղությունները

1.Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա  պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի   և  հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:
2.Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը , ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով: 
3. microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:

Բաժանմունքի աշխատակիցները սերտ կապի մեջ են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Մեր բաժանմունքի բոլոր աշխատակիցները հանդիսանում են ESTRO-ի անդամներ: 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...

Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ  առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ
Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ