Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց

Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց

Հայաստանում աչքի հիվանդությունների առաջին ամբիոնը ստեղծվել է  1928թ․  ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, դոցենտ Հայկ Կանայանի կողմից Երևանի պետական բժշկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան)։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը, Ե․ Մեսրոպյանը և Սերգեյ Մալայանը: Վերջինս գիտությունը, կրթությունը և պրակտիկան մեկ տեղում կազմակերպելու գաղափարի կողմնակից էր, և  մեծ ներդրում ունի  ամբիոնի ստեղծման,   ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում։ Սերգեյ Մալայանի արժանի իրավահաջորդը նրա որդին է՝ Ալեքսանդր Մալայանը, ով 1991 թ.-ից առ այսօր ղեկավարում է ամբիոնը:  Նրան   հաջողվեց  ոչ միայն կայացնել  Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնը՝  որպես ժամանակակից պահանջներին համապատասխանող բուժկենտրոն, այլ նաև այն դարձնել   ակնաբույժների պատրաստման լավագույն դարբնոց․ ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի կլինիկական հիմնական բազան Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական  կենտրոնն է, որտեղ ուսանել են և մասնագիտական հմտություններ ձեռք բերել  ՀՀ ներկայիս լավագույն ակնաբույժների մեծամասնությունը։

Ամբիոնի կողմից ակնաբուժության ուսուցումն  իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով (60 ժամ): Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ակնաբուժության սկզբունքներին և հիմնական մոտեցումներին: Հետդիպլոմային ուսուցումը ակնաբուժության ուղղությամբ շարունակել ցանկացող ուսանողների համար  գործում է կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի   ուսուցման ծրագիր՝ երկուսն էլ  3 տարի տևողությամբ։

 

 Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝  ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց
Ամբիոնի կողմից ԵՊԲՀ ուսանողների համար իրականացվող ուսուցման ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով: Կլինիկական օրդինատորներին  դասավանդում են Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լավագույն մասնագետները՝ պրոֆեսորներ, դոցենտներ, բաժանմունքների ղեկավարներ։ Կլինիկական օրդինատորներն ուսումնասիրում են տեսողական օրգանի անատոմիան, ֆիզիոլոգիան, ռեֆրակցիան, աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները: Դասախոսների գերնպատակը մեկն է՝ նոր սերնդին փոխանցել իրենց գիտելիքները,  փորձը, հմտությունները, ծանոթացնել ժամանակակից զարգացումներին, նորարարություններին, պատրաստել կրթված և գործնականում հմուտ  մասնագետներ։

Գործնական պարապմունքներն իրականացվում են դասախոսությունների և կլինիկական դեպքերի քննարկումների միջոցով: Կլինիկական օրդինատորները հնարավորություն են ստանում գործնական դասընթանցեր անցնել բոլոր բաժանմունքներում, մասնակցել վիրահատություններին՝ որպես բժշկի օգնական և ուսումնառության երկրորդ տարում  կողմնորոշվել, թե նեղ մասնագիտական որ ուղղությամբ  են նախընտրում շարունակել իրենց մասնագիտացումը։ 

Հատկանշական է, որ Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի  ՀՀ-ում եզակի անասնաբուժական լաբարատորիա, որտեղ կան միկրոսկոպներ, մուլյաժներ (կաղապարներ), որոնց օգնությամբ օրդինատորները  ձեռք են բերում վիրաբուժական հմտություններ, գիտակցում՝ արդյոք կարող են զբաղվել վիրաբուժությամբ։

 

 Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց
Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները.

  • ակնային վնասվածքների առանձնահատկությունների հետազոտություն և դրանց բարդությունների բուժումը,
  • շաքարախտային ռետինոպաթիայի վիրահատական բուժումը,
  • ուվեիտների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների և տարածվածության հետազոտությունը,
  • գլաուկոմայի վիրահատական բուժումը,
  • ցանցենու անոթային ախտահարումների էթիո-պաթոգենետիկ բուժումը,
  • դեղին բծի դիստրոֆիայի բուժումն ինտրավիտրեալ ներարկումներով,
  • անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշումը և լազերային բուժումը։


Ամբիոնում հետդիպլոմային կրթությունը շարունակել ցանկացողների թիվը տարեց տարի ավելանում է, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., ակնաբույժ Ելենա Մալայանի հավաստմամբ՝  տարեկան մոտ տասնհինգ օրդինատոր է  ընդունվում  ամբիոն, ինչը խոսում է այն մասին, որ ակնաբուժսւթյունը պահանջված մասնագիտություն է և  մեծ հաջողությունների է հասել Հայաստանում։


«Ես մոտ հինգ տարի է, ինչ  դասախոսում եմ ամբիոնում, և պետք է նշեմ, որ մեր կենտրոնում խրախուսվում է գիտության և կրթության անքակտելի կապի ամրապնդումը, մասնագետների ներգրավումը դրանում, ինչը երաշխավորում է ակնաբուժության սրընթաց զարգացումը մեր երկրում»։

Ամբիոնի կրթական ծրագրում կարևորվում է ոչ միայն լավ մասնագետներ պատրաստելը, այլ նաև կոչումով բժշկին հատուկ մարդկային որակներ կերտելը, որոնք անհրաժեշտ են գործընկերների և հիվանդի հետ փոխհարաբերություններում։

«Բժշկությունը և հատկապես՝ ակնաբուժությունը պրակտիկ աշխատանքից զատ՝ նաև փիլիսոփայություն է, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր բժիշկ և կանխի բժշկից զուտ մեխանիկական աշխատանք կատարողի վերածվելու վտանգը։ Իրականում բժշկի հաջողության խորքում թաքնված է հիվանդի հետ շփման, նրան բուժմանը նախապատրաստելու և  այդ գործընթացն  իրականացնելու նուրբ  վարպետությունը, որին պետք է տիրապի  իրեն հարգող յուրաքանչյուր բժիշկ»,-նշեց ԵՊԲՀ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի ղեկավար, դոցենտ, ՀՀ Ան գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։

 

 Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...

Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ  առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ
Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ