Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պատմության էջերից

Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները և հույսը, որ գալիք տարի ամեն ինչ ավելի լավ է լինելու։


Հունվարի 1-ին տոնը նշում են միայն Գրիգորյան օրացույցով Նոր տարին դիմավորող ժողովուրդները։ Կաթոլիկ Եվրոպայի համար գլխավոր տոնը համարվում է Սուրբ ծնունդը, իսկ Նոր տարին եզրափակում է Սուրծննդյան տոների շրջանը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները նախ դիմավորում են Նոր տարին, հետո միայն  նշում են Սուրբ Ծնունդը։


Ինչպե՞ս էին Ամանորը նշում հին դարերում


Նոր տարին հնագույն տոներից է և նշվել է վաղնջական ժամանակներից։ Նոր տարվա տոնակատարության առաջին փաստագրական վկայությունները վերաբերում են մ.թ.ա. (Ք.ա.) երրորդ հազարամյակին, սակայն պատմաբանները կարծում են, որ տոնն ավելի հին է։ Դարավոր ծեսերը կազմել են ժամանակակից տոնի հիմքը և արտացոլում են յուրաքանչյուր ժողովրդի ազգային առանձնահատկությունները։


Նոր տարին նշելու սովորույթը ծնունդ է առել Հին Միջագետքում։ Ամանորը Բաբելոնում նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը, երբ բնությունն արթնանում է ձմեռային քնից: Տոնը հաստատվել էր ի պատիվ գերագույն աստված Մարդուկի, որը նաև Բաբելոնի հովանավորն էր: Նոր տարվա գալուստը նշում էին դիմակահանդեսներով և 12 օր տևող երթերով։ Մարտի վերջին սովորաբար Տիգրիս և Եփրատ գետերը վարարում էին, դուրս գալիս ափերից։ Մարդիկ զվարճանում էին, քանի որ այդ օրերին աշխատանքն արգելված էր։


Ժամանակի ընթացքում այս ավանդույթը փոխանցվեց հույներին և եգիպտացիներին, ապա անցավ հռոմեացիներին:


Հին Հունաստանում Տարեմուտը ամառային արևադարձի օրն էր՝ հունիսի 22-ին։ Տոնը նվիրված էր գինեգործության աստծուն՝ Դիոնիսոսին:


Հին Եգիպտոսում դարեր շարունակ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նշվում էր Նեղոս գետի վարարումը։ Դա կենսական կարևոր իրադարձություն էր, որը նշանավորում էր նոր ցանքսի, գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը: Նեղոսի ջուրն այդ ընթացքում համարվում էր հրաշագործ, և եգիպտացիները Ամանորը նշելիս սովորություն ունեին վարարած Նեղոսի «սուրբ ջուրը» լցնել հատուկ այդ նպատակով պատրաստված անոթների մեջ՝ հետագայում գործածելու նպատակով։ Եգիպտացիները հավատում էին, որ Նեղոսի ջուրը լվանում-մաքրում է ամեն ինչ: Ի դեպ, այդ շրջանում ընդունված էր երգ ու պարով, երաժշտությամբ գիշերային տոնակատարություններ կազմակերպել ու միմյանց նվերներ տալ։


Ռոշ Հաշանան (տարվա սկիզբ, տարեգլուխ) կամ հրեական Նոր տարին, ըստ եբրայական լուսնային օրացույցի, սկսվում է Տիշրեյ ամսվա լիալուսնին՝ երկու օր անընդմեջ։ Սովորաբար դա սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի սկիզբ ժամանակահատվածն է (ըստ աշխարհիկ օրացույցի):


Ըստ եբրայական հավատալիքների՝ մարդու ճակատագիրը երկնքում, նրա ապրել-չապրելու հարցը որոշվում է հենց այդ օրերին, ուստի մարդիկ իրենց աղոթքներով փորձում են շահել Աստծու բարեհաճությունը։

 

Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում


Չինական Ամանոր


Ըստ չինական օրացույցի՝ հնում Ամանորը նշվում էր մի ամբողջ ամիս: Չինական Ամանորի տոնակատարության ամսաթիվը որոշվում էր լուսնային օրացույցով և նշվում էր նոր տարվա առաջին նորալուսնի օրը։ Սովորաբար դա համընկնում էր հունվարի 17-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածին։ Չինացիները պատրաստվում են դիմավորել 4720 թվականը։ Չինական օրացույցի համաձայն՝ նոր՝ Սև ջրային վագրի տարին կսկսվի 2022 թվականի փետրվարի 1-ին։


Ամանորի գիշերը Չինաստանի տաբեր բնակավայրերում մարդիկ տոնական երթեր են կազմակերպում՝ վառելով բազմաթիվ լապտերներ, որպեսզի լուսավորեն դեպի նոր տարի տանող իրենց ճանապարհը։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք Ամանորը նշում են տոնածառով, չինացիները նախընտրում են մանդարիններ և նարինջներ:

 

Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհումՀուլյան տոմար


Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Ք.ա. 46 թվականին վերափոխեց եգիպտական օրացույցը։ Նոր օրացույցում, որը, բնականաբար, կոչվեց հուլյան, նոր տարին սկսվում էր հունվարի 1-ին: Մինչ այդ Հին Հռոմում Նոր տարին նույնպես նշվում էր մարտ ամսին:


Նոր օրացույցից սկսեցին օգտվել նաև Հռոմեական կայսրության մեջ մտնող բոլոր երկրները: Ըստ նոր օրացույցի՝ տարեհաշվարկը սկսվում էր Ք.ա. 45 թ. հունվարի 1-ից. այդ օրը ձմեռային արևադարձից հետո առաջին լիալուսինն էր: Այդուհանդերձ, Ամանորն ամբողջ աշխարհում դեռ շատ հարյուրամյակներ նշվում էր գյուղատնտեսական աշխատանքների սկզբին կամ ավարտին՝ գարնան սկզբին կամ աշնան վերջում:


Տարվա առաջին ամիսն իր անունը ստացել է հռոմեական Յանուս երկդեմ աստծու պատվին, որը համարվում էր բոլոր ձեռնարկումների հովանավորը: Նոր տարվա առաջին օրը հռոմեացիները նրան զոհեր էին մատուցում և կարևոր միջոցառումներ կազմակերպում:
Ամանորին միմյանց նվերներ տալու ավանդույթը եղել է նաև Հին Հռոմում։ Դափնու տերևներ կամ ճյուղեր նվիրելով՝ մարդիկ միմյանց գալիք տարում երջանկություն և հաջողություն էին մաղթում:


Սլավոնական Ամանոր


Հեթանոս սլավոնները Նոր տարին նշում էին ձմեռային արևադարձի օրը և այն կապում էին Կոլյադա աստծու հետ: Հիմնական խորհրդանիշը խարույկն էր, որի կրակն առկայծում էր մինչև լուսաբաց՝ ասես կանչելով արևի լույսը տարվա ամենաերկար գիշերից հետո:


Ամանորը նաև կապում էին պտղաբերության հետ։ Ըստ սլավոնական օրացույցի՝ այժմ գալիս է 7530 թվականը՝ Ոսկեեղջյուր ցլի տարին։


Ռուսաստանում տարեսկզբը հունվարի 1-ին սկսել են նշել 1699 թվականից ի վեր Պետրոս I թագավորի հրամանով։ Տարեմուտը պետք է նշեին եղևնի զարդարելովով և հրավառությամբ:


Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհումԱվանդույթներ


Ամանորը տարբեր երկրներում նշում են յուրովի՝ չնայած այն միջազգային տոն է։


Ճապոնիայում կեսգիշերին 12-ի փոխարեն հնչում է 108 զանգ։ Ամանորի լավագույն աքսեսուարը համարվում է փոցխը՝ երջանկություն հավաքելու համար։


Բուլղարիայում Նոր տարին ցանկալի է սկսել համբուրվելով, ուստի ուղիղ կեսգիշերին մի քանի րոպե լույսերն անջատում են:


Համաձայն հին իտալական ավանդույթի՝ Ամանորի առաջին գիշերը լավագույն ժամանակն է տունը հին և անպետք իրերից ազատելու համար։ Իտալացիները պատուհանից դուրս են շպրտում անպետք իրերը՝ տեղ ազատելով նոր ձեռքբերումների համար։ Իսկ որպեսզի ընտանեկան հարկի տակ ամբողջ տարին երջանկություն տիրի, անհրաժեշտ է առավոտյան ջուր բերել աղբյուրից։ Եվս մեկ իտալական ավանդույթ՝ հենց ողկույզի վրա չամիչ դարձած խաղողահատիկներ ուտելը։ Խաղողի հատիկները դրամներ են հիշեցնում, և համարվում է, որ շատ չամիչ ուտողները գալիք տարում շատ գումար կաշխատեն։


Էկվադորում հատուկ նշանակություն են տալիս ներքնաշորին. ընտրված գույնով պայմանավորված՝ այն բերում է սեր և գումար:


Դանիայում ընդունված է ափսե կոտրել ընկերների ու հարազատների պատուհանների տակ. այդպես դանիացիներն իրենց մտերիմներին սեր և բարգավաճում են ցանկանում։


Բրազիլիայում Ամանորի գիշերն ընդունված է վանել չար ոգիներին, այդ պատճառով բրազիլացիները սպիտակ հագուստ են կրում։


Իսպանացիները կեսգիշերին ավանդաբար ուտում են 12 հատիկ խաղող՝ մեկական հատիկ՝ ժամացույցի յուրաքանչյուր հարվածի հետ։ Նրանք համարում են, որ դրանցից յուրաքանչյուրը պետք է հաջողություն բերի գալիք տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում:


Չիլիացիները փող են դնում կոշիկների մեջ և կեսգիշերին մեկ գդալ ոսպ ուտում ՝ դրանով իսկ ապահովելով հարստություն և բարեկեցություն Նոր տարում։


Պանամայում Ամանորին այրում են հայտնի մարդկանց, մարզիկների և քաղաքական գործիչների խրտվիլակները։ Այս անսովոր ավանդույթը որևէ մեկի դեմ ուղղված բողոքի ակցիա չէ։ Պարզապես այսպես մարդիկ հրաժեշտ են տալիս անցած տարվա դժվարություններին, իսկ երջանկություն է բերում բարձր աղմուկը, ուստի մարդիկ միացնում են իրենց մեքենաների շչակները, գոռում են և սուլում։


Բիրմայում Ամանորը համընկնում է ամենաշոգ ժամանակին, այդ պատճառով այն ավանդաբար նշվում է որպես ջրի փառատոն։


Խորհրդային Միությունում ձևավորվել էր հետևյալ ավանդույթը. մարդիկ թղթի վրա պետք գրեին իրենց ամենանվիրական ցանկությունը, այրեին թուղթը, մոխիրը լցնեին շամպայնով լի բաժակի մեջ, խառնեին և խմեին։ Այս ամենը պետք է արվեր ճիշտ կեսգիշերին՝ ժամացույցի 12 զարկերի ներքո։


Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհումԵ՞րբ են տոնում Ամանորը տարբեր երկրներում


Ամանորը վառ և ուրախ տոն է։ Աշխարհի բազմաթիվ երկըրներում այս տոնը նշում են ըստ Գրիգորյան օրացույցի՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը։

 

  • Հին նոր տարի. միայն Ռուսաստանում և որոշ հետխորհըրդային երկրներում է հնարավոր լսել այս հակասական անվանումը։ Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է։ Խորհըրդային Միությունում հաճախ տոնը շարունակվում էր մինչև հին տոմարով Նոր տարի։
  • Ամանորն ըստ լուսնային օրացույցի համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի հետ և յուրաքանչյուր տարի համապատասխանում է տարբեր ամսաթվերի։ Ամանորի ամենաշքեղ տոնակատարություններով հայտնի է Չինաստանը։
  • Մուսուլմանական Ամանորն` ըստ Հիջրայի, նշվում է Մուհարամ սուրբ ամսի առաջին օրը։ Քանի որ մուսուլմանական տարին բաղկացած է 354 լուսնային օրից, տոնի օրն անընդհատ փոխվում է։
  • Սագաալգան՝ բուդդայական Ամանորը, տարբեր տարիների նշվում է հունվարի վերջից մինչև մարտի կեսերն ընկած ժամանակահատվածում՝ գարնանային առաջին նորալուսնի օրը։
  • Սոնգկրան՝ թայական Ամանորը, Թայլանդում պաշտոնապես նշվում է ապրիլի 13-ից 15-ը, սակայն առանձին քաղաքներում տոնակատարության ամսաթիվը փոփոխվում է, և տոնը նշվում է ապրիլի 11-18-ն ընկած ժամանակահատվածում։
  • Ըստ հին հայկական տոմարի՝ տարվա առաջին ամիսը նավասարդն էր։ Ըստ ավանդության՝ 2492 թվականի նավասարդ ամսին Հայկ նահապետն իր լայնալիճ աղեղից արձակած նետով սպանում է բռնակալ Բելին։ Նավասարդ ամսվա հենց այդ օրը, որը համապատասխանում է օգոստոսի 11-ին, նշվել է որպես նոր տարվա սկիզբ։
  • Սլավոնական Ամանորը նշվում է սեպտեմբերի 14-ին (հին տոմարով` սեպտեմբերի 1-ին)։
  • Հրեական Ամանորը՝ Ռոշ Հաշանան, նշվում է սեպտեմբերի 2-ին՝ ի պատիվ Աշխարհի արարման։ Այս օրը բոլոր աշխատանքները, սննդի պատրաստումից բացի, հետաձգվում են, մարդիկ աղոթում են, ապաշխարում, մեղքերի թողություն խնդրում։
  • Եթովպիական Ամանորը՝ Էնկութաթաշը (բառացի նշանակում է «Թանկարժեք իրեր նվիրելու օր»), նշվում է սեպտեմբերի 11-ին կամ 12-ին։ Ի դեպ, Եթովպիան թերևս միակ պետությունն է աշխարհում, որտեղ հուլյան օրացույցը դեռևս կիրառվում է ո՛չ միայն եկեղեցական, այլև աշխարհիկ կյանքում, իսկ Եթովպիական օրացույցը մեզնից հետ է յոթ տարի և ութ ամսով։
  • Սիկխերի Ամանորը՝ Վայսակին, նշվում է ապրիլ ամսին Հնդկաստանի Փենջաբ նահանգում։
  • Հնդկաստանի մի շարք նահանգներում Նոր տարին՝ Ուգադին, նշվում է չայտրա լուսնամսի առաջին օրը (ըստ Գրիգորյան օրացույցի՝ մարտ-ապրիլ ամիսներին)։ Ուգադիից բացի հնդիկների համար նոր տարվա հետ են կապվում նաև Հոլին՝ գարնան փառատոնը, Գուդի Պադվան՝ գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը և Դիվալին՝ չարի նկատմամբ բարու հաղթանակի տոնը։
  • Նովրուզ. ըստ պարսկական օրացույցի Ամանորը համընկնում է գարնանային գիշերահավասարին և նըշվում է մարտի 21-ին։
  • Եվս մեկ փոփոխվող ամսաթվով Ամանոր նշում են Բալիում։ Տեղացիները տոնը կոչում են Նյեպի։ Նոր տարվա առաջին օրը խորհրդանշում է նոր դարաշրջանի սկիզբը և անցնում է կատարյալ լռության մեջ։ Այդ օրը կյանքը կղզու վրա ասես կանգ է առնում. օդանավակայանը չի աշխատում, արգելված է բարձր երաժշտությունը, բնակիչները միմյանց հետ միայն շշուկով են խոսում։
  • Ամանորը Ճապոնիայում կոչվում է Օ-սյոգացու։ Նախկինում այն տոնում էին ըստ լուսնային օրացույցի, սակայն 19-րդ դարի վերջից ճապոնացիներն սկսեցին Նոր տարին նշել Գրիգորյան օրացույցի համաձայն։ Այսօր այն Ծագող արևի երկրում ամենասիրված ու գունեղ տոնն է:
  • Ամենաուշը Նոր տարին «տեղ է հասնում» Օվկիանիայում։ Այնտեղ այս տոնը նշում են նոյեմբերի կեսերին։


www.calend.ru
https://sputnik-georgia.ru
https://mir24.tv

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)
1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)

 Վիտամին  С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Բժիշկներ Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց

Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին
Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին

Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 30-ը ԱՄՆ-ում բժշկի ազգային օրն է
Մարտի 30-ը ԱՄՆ-ում բժշկի ազգային օրն է

ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը
1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը

Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը
Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 18-ին ծնվել է գերմանա-ամերիկյան հոգեբան Կուրտ Կոֆֆկան
Մարտի 18-ին ծնվել է գերմանա-ամերիկյան հոգեբան Կուրտ Կոֆֆկան

­Կոֆֆ­կա­նը գեշ­տալտ հո­գե­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից է: Իր աշ­խա­տանք­նե­րում նա ընդ­գծել է բնա­ծին ու­նա­կու­թյուն­նե­րի և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պայ­ման­նե­րի փոխ­ներ­գոր­ծու­թյու­նը՝ պաշտ­պա­նե­լով Շտեր­նի «կոն­վեր­գեն­ցիայի տե­սու­թյու­նը»...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Առողջապահության լրատու 1-2.2013 Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը

Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց  Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...

Գիտե՞ք, որ... Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը
Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը

«Մարդը դառնում է առաջին բացահայտողը` ցանկացած երևույթի ծագումն իմանալու ձգտմամբ»

Այս պատմության հերոսը Չարլզ անունով մի երիտասարդ անգլիացի է, ով ապրել է նախանցած դարում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ