Պատմության էջերից
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին:
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:
Հետագայում շատ երկրներում, անգամ Աստծու որդու ծննդավայր Բեթղեհեմում, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը փոխադրվեց դեկտեմբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
«Միայն կաթոլիկ աշխարհը չէ, որ Ս. Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին. այդ օրն են տոնում ե'ւ կաթոլիկները, ե'ւ բողոքականները, ե'ւ ուղղափառները: Բողոքականներն ու կաթոլիկները նշում են նոր օրացույցով, իսկ ուղղափառները՝ հին»,- Հիսուս Քրիստոսի ծննդյան ամսաթվի վիճելիության մասին խոսելով՝ մեզ հետ զրույցում նշեց արվեստաբան Արա Աթայանը: Նրա խոսքով՝ քրիստոնեության վաղ շրջանում Արեւմուտքում Ս. Ծնունդը չի տոնվել այնպես, ինչպես այսօր: Այն տոնվել է նախևառաջ որպես մկրտություն. ծննդյան խորհուրդը բազմաշերտ է՝ կա Հիսուս մանկան ծնունդ, կա մկրտություն, որը նույնպես ծնունդ է՝ Քրիստոսի ծնունդը Հիսուսի մեջ: «Եթե դեկտեմբերյան ծնունդը Հիսուս մանկան ծնունդն է, ապա մկրտությունը հոգեւոր ծնունդ է: Դա ֆիզիկական ծնունդ չէ երկիր վրա, այլ հոգեւոր ծնունդ , ծնունդ մարդու մեջ աստվածայինի: Վաղ շրջանում քրիստոնյաների համար կարեւորը դա էր, նրանք շատ ավելի կարեւորում էին հոգեւոր ծնունդը: Ի դեպ, դա կապված է ոչ միայն վաղ շրջանի հետ, այլև Արեւելք-Արեւմուտք տարբերության. մկրտության կարեւորության վերապրումը շատ ուժեղ է Արեւելքում, մինչդեռ մարդկայինն ավելի ուժեղ են վերապրել հյուսիսային եւ արեւմտյան երիտասարդ ժողովուրդները, որոնք ապրել են անտառներում, բացատներում, գետերի մոտ, չեն ունեցել հին քաղաքակրթություն»,- պարզաբանեց արվեստաբանը՝ հավելելով, որ ավելի «ծեր» ազգերի համար, որոնք անցել են հեթանոսական շրջանի իմաստնության դարբնոցով, շատ ավելի կարեւորվում է աստվածային ասպեկտը:
«Կա ե'ւ Հիսուսի ծնունդ, ե'ւ մկրտություն. եկեղեցիներն ընդունում են դա որպես ճանապարհ, որը սկսվում է դեկտեմբերի 25-ին եւ ավարտվում հունվարի 6-ին, այսինքն` ճանապարհը սկսվում է մանկան ծնունդով, հետո տասներկու սուրբ գիշերների ընթացքում վերապրում տարբեր հոգեւոր իրադարձություններ, որոնցից բխում է նաեւ մկրտությունը, այսինքն ՝դա ճանապարհ է մարդուց դեպի Աստված»,- նշեց Արա Աթայանը՝ անդրադառնալով հայ առաքելական եկեղեցուն նույնպես` նկատելով, որ վերջինս հավատարիմ մնաց վաղ շրջանի քրիստոնեական տոնակատարություններին՝ հունվարի 6 եւ վերջ, սակայն դրա մեջ ներառեց նաեւ Ս. Ծնունդը:
Արվեստաբանը խուսափեց որակումներ տալուց՝ նշելով, որ սխալ կլինի ասել` որն է ճիշտ, որը` սխալ: Դրանք տարբեր վերապրումներ են, որոնք տարբեր ժողովուրդների մոտ բնական կերպով տարբեր են ստացվել. մեկի մոտ մանկան Ծնունդը միանում է հոգեւոր Ծնունդին, իսկ մյուսի դեպքում՝ ճանապարհ մանկան Ծնունդից մինչեւ մկրտություն: Արա Աթայանը կարեւոր համարեց տրամադրությունը, որն իշխում է այդ օրերի ընթացքում, այլ ոչ այն, թե ով երբ է նշում:
Արվեստաբանն անդրադարձավ նաեւ Նոր տարվա խորհրդին՝ համոզմունք հայտնելով, որ այն մատերիալիզմի ծնունդ է: Նրա դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում տոնը շատ ավելի թեթեւ է նշվում, քան ետխորհրդային երկրներում, որտեղ կարծես Ամանորի պաշտամունք լինի: Խորհրդային տարիներին, երբ աթեիզմի պայմաններում փորձ արվեց ոչնչացնելու եկեղեցին ու հավատքը մարդկանց մեջ, Սուրբ Ծննդյան տոների փոխարեն ներմուծեցին տոն, որը պետք է կոտրեր ծննդոց տրամադրությունը՝ գողանալով այնտեղից խորհրդանիշն ու շատ ուրիշ բաներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի հետ: Նա պատմեց, որ մինչեւ IV դար ամբողջ աշխարհը հունվարի 6-ին է տոնել Ս. Ծնունդը: Քանի որ Հուլիանոս Ուրացող կայսրը քրիստոնյաների դեմ հալածանքներ ծավալեց դեկտեմբերի 24-ի գիշերը եւ 25-ի առավոտյան՝ փորձելով վերադարձնել հեթանոսությունը, հետագայում Ս. Ծնունդը միտումնավոր տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ Աստվածհայտնությունը՝ հունվարի 6: «Հայ առաքելական եկեղեցին մնաց հավատարիմ նախնական վիճակին: Ինչպես ասվում է Ավետարանում, Քրիստոսի Ծնունդն ու հայտնությունը եղել է մեկ օրում՝ հունվարի 6-ին, ու այդ օրն էլ կնշվի մինչեւ Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստը»,- նշեց Տեր Շահենը:
Կարդացեք նաև
Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...
Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...
ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...
Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...
Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...
Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...
Կոֆֆկանը գեշտալտ հոգեբանության հիմնադիրներից է: Իր աշխատանքներում նա ընդգծել է բնածին ունակությունների և շրջակա միջավայրի պայմանների փոխներգործությունը՝ պաշտպանելով Շտերնի «կոնվերգենցիայի տեսությունը»...
Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...
«Մարդը դառնում է առաջին բացահայտողը` ցանկացած երևույթի ծագումն իմանալու ձգտմամբ»
Այս պատմության հերոսը Չարլզ անունով մի երիտասարդ անգլիացի է, ով ապրել է նախանցած դարում...
Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...
1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...
1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն