Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ աշխարհում

ՀՀ ԱՆ. Համաձայնության են եկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ

ՀՀ ԱՆ. Համաձայնության են եկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ

Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը սատարել է Հռչակագրի ընդունմանը և այլ երկրների հետ միասին պարտավորվել է իրականացնել գործողություններ, որոնք միտված են մինչև 2025 թվականը կտրուկ նվազեցնել ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՁԻԱՀ-ի հետևանքով մահերի թիվը, այդպիսով` մինչև 2030 թվականը փորձելով վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին որպես մարդու առողջությանը համաշխարհային սպառնալիք:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից հրապարակված «Վտանգի մեջ» զեկույցի համաձայն, աշխարհը չի հասցում վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը։ Իրավիճակը անհանգստացնող է մնում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը չի աճում և վերջին մի քանի տարիներին մնացել է նույն մակարդակի վրա, այնուամենայնիվ, նոր դեպքերի նվազման միտում ևս չկա։ Ուշ փուլերում հայտնաբերված ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը մնում է բարձր։ Ամենից հաճախ այս դեպքերը կապված են այն բանի հետ, որ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա խարանի և խտրականության պատճառով մարդիկ հաճախ խուսափում են հետազոտվելուց և ժամանակին օգնության դիմելուց: Մյուս պատճառն այն է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներում աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող Հայաստանի շատ քաղաքացիներ այդ երկրներում թեստավորման և բուժման հնարավորություն չունեն։

Հայաստանի Հանրապետությունն ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու բոլոր նախադրյալները, մասնավորապես՝ 3.3 նպատակին, որը ներառում է ՁԻԱՀ-ի վերացումը: Այսօր ՄԻԱՎ վարակով ախտորոշված բոլոր մարդիկ կարող են ախտորոշումից անմիջապես հետո ստանալ անվճար, որակյալ բուժում։ Հենց այս մոտեցումն է, որ կարող է նվազեցնել ինչպես ՁԻԱՀ-ի հետ կապված մահերը, այնպես էլ ՄԻԱՎ-ի նոր վարակների թիվը, քանի որ բուժման մեջ գտնվող և չհայտանբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ չեն կարող փոխանցել վարակը: Այնուամենայնիվ, դեռ շատ բավական աշխատանք կա անելու` կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից համատեղ։

Մենք գիտենք այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է շարժվել։ Դրանք հստակ ձևակերպված են ՁԻԱՀ-ի մասին նոր քաղաքական հռչակագրում և արտացոլված են առաջիկա 5 տարիների համար այս տարի ընդունված ՄԻԱՎ-/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության նոր ռազմավարության մեջ: ՄԻԱՎ-ի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով ընթացքի մեջ է թեստավորման և և ՀՌՎ բուժման տրամադրման ծառայությունների ապակենտրոնացումը։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում ցանկացած մարդ երկրի ցանկացած կետում, նույնիսկ ամենահեռավոր շրջաններում, ամբուլատորիայի մակարդակով, կկարողանա հանձնել ՄԻԱՎ-ի թեստ, պարզել իր կարգավիճակը և, անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում։

Երկիրը լուրջ քայլեր է ձեռնարկում պատժիչ, խտրական օրենքներն ու քաղաքականությունը փոխելու ՄԻԱՎ-ի ապաքրեականացման նպատակով սկսված աշխատանքները ավարտելու նպատակով. անցած տարի այդ ուղղությամբ արվեց առաջին քայլը՝ հանվեց մեկ այլ անձի ՄԻԱՎ վարակի վտանգի ենթարկելու համար քրեական պատիժը: Մարդու իրավունքների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը, բոլորի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով, արտացոլված է մեր ռազմավարության մեջ:

Կանխարգելիչ միջոցառումներն ակտիվացնելու նպատակով Հայաստանը կանխարգելման նորարարական ծրագրեր է ներդնում, ներառյալ՝ նախակոնտակտային կանխարգելում, համայնքային թեստավորում ու ինքնաթեստավորում, դեպքերի օպտիմիզացված հայտնաբերում։

Հայաստանը գիտակցում է համայնքների կարևոր դերը ՄԻԱՎ-ին արձագանքման գործում և արդեն հաջողությամբ ինտեգրում է նրանց ՄԻԱՎ-ի դեմ պայքարի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ազգային մեխանիզմներում:

COVID-19 համաճարակը, այլ արտակարգ իրավիճակները և դրանցից բխող տնտեսական ճգնաժամը ստեղծել են աննախադեպ խոչընդոտներ, որոնք սպառնում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Համաշխարհային համերաշխությունը նվազում է, ավելի հարուստ երկրները կրճատում կամ վերաբաշխում են մարդասիրական բյուջեները:

Վերջին տարիներին երկիրը մեծացնում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված պետական ծախսերը` իր վրա վերցնելով մեթադոնի գնումը փոխարինող բուժման նպատակով և ՀՌՎ դեղերի գնումների մեծ մասը: Այնուամենայնիվ, այսօր ակնհայտ է, որ դոնորների աջակցության նվազման համատեքստում անհրաժեշտ է վերահաշվարկել և վերաբաշխել ռեսուրսները՝ համաճարակին հակազդման ամենաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մենք լիահույս ենք շարունակել ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված երկրի քաղաքացիների համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության և առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի իրավունքների իրացմանը։ Մենք նաև գիտակցում ենք, որ մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը չհաղթահարելու հետևանքով առաջացած մարդկային և ֆինանսական կորուստները էապես կգերազանցեն իրավիճակը փոխելուն ուղղված անհապաղ և անհրաժեշտ գործողությունների ծախսերը։

ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը խոստում է, որը հնարավոր է և պետք է պահել:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը դասախոսել է Վիեննայում
ԵՊԲՀ. Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը դասախոսել է Վիեննայում

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն  Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում  հանդես է եկել...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. 2023թ. օգոստոսի 3-ից-5-ը. հայ-ուզբեկական գործարար համաժողով
ՀՀ ԱՆ. 2023թ. օգոստոսի 3-ից-5-ը. հայ-ուզբեկական գործարար համաժողով

2023թ. օգոստոսի 3-ից-5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է...

2023թ. հուլիսի 5-ից 7-ը. դեղագործական 9-րդ ցուցահանդեսը` Հնդկաստանում
2023թ. հուլիսի 5-ից 7-ը. դեղագործական 9-րդ ցուցահանդեսը` Հնդկաստանում

Տեղեկացնում ենք, որ 2023թ. հուլիսի 5-ից 7-ը Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի կունենա դեղագործական 9-րդ ցուցահանդեսը (iPHEX): Այն կազմակերպվում է Հնդկաստանի  դեղագործական արտադրանքի...

UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին. 6imca.am
UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին. 6imca.am

UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես...

2022 թ. դեկտեմբերի 5-9-ը, «Здравooхранение 2022» միջազգային ցուցահանդեսը
2022 թ. դեկտեմբերի 5-9-ը, «Здравooхранение 2022» միջազգային ցուցահանդեսը

2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը ՌԴ-ում (ք. Մոսկվա)  «Экспоцентр» կենտրոնում տեղի կունենա «Здравooхранение 2022» միջազգային ցուցահանդեսը, որն ամենամեծն է բժշկության և առողջության պահպանման ոլորտում...

ՀՀ ԱՆ. Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսիում կայացած անդրսահմանային աշխատաժողովին
ՀՀ ԱՆ. Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսիում կայացած անդրսահմանային աշխատաժողովին

Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Ինչպե՞ս երկու հայերի ընկերությունը փոխեց Բոստոնի համալսարանի պատմությունը. news.am
Ինչպե՞ս երկու հայերի ընկերությունը փոխեց Բոստոնի համալսարանի պատմությունը. news.am

Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Նոբելյան մրցանակ է շնորհվել Դեվիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին` ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար
Նոբելյան մրցանակ է շնորհվել Դեվիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին` ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար

2021 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ դարձան հետազոտողներ Դեվիդ Ջուլիուսը և Արդեմ Պատապուտյանը ԱՄՆ-ից՝ ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր

2021-ին ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ ստացել են ամերիկացի գիտնականներ Հարվի Ալթերը, Չարլզ Ռայսը և բրիտանացի վիրուսաբան Մայքլ Հաութոնը հեպատիտ C-ի վիրուսի բացահայտման և այդ բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում Սալուտեմ 1.2021
ՀՀ ԱՆ. «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով միջազգային համաժողով` ՌԴ-ում
ՀՀ ԱՆ. «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով միջազգային համաժողով` ՌԴ-ում

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին
ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին

ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Բազելում ընթանում է ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը
ՀՀ ԱՆ. Բազելում ընթանում է ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը

Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. oncology.am
Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. oncology.am

Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում. nairimed.com
Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում. nairimed.com

Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ