Հրատապ թեմա Աշխարհում
2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2

Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան կորցնում է միջինը 286 մլրդ տոննա սառույց։ Երկու տասնամյակ առաջ միջին տարեկան ցուցանիշը կազմում էր ընդամենը 50 մլրդ տոննա։
2012 թվականին Գրենլանդիան կորցրել է ավելի քան 400 մլրդ տոննա սառույց։ Անտարկտիդան վերջին տասնամյակում կորցրել է միջինը տարեկան 252 մլրդ տոննա սառույց, այն դեպքում, երբ 1980-ական թվականներին այդ թիվը կազմում էր ընդամենը 40 մլրդ տոննա։
Արևմտյան Անտարկտիդայում գտնվող Թուաթի սառցադաշտի մասերը տարեկան նահանջում են 800 մետրով։ 2020-ի հուլիսին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ սառցադաշտի հալչելը, հավանաբար, մոտենում է անշրջելի մի կետի, որից հետո ամբողջ սառցադաշտը կարող է անցնել օվկիանոսի տակ։ Եթե դա տեղի ունենա, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ ավելի քան 0,45 մետրով։
СО2-ի պարունակությունը Երկրի մթնոլորտում հասել է 800 հազար տարվա պիկին
2018 թվականին գիտնականները հայտնաբերեցին, որ 800 հազար տարվա մեջ ածխածնի երկօքիսդի պարունակությունը մըթնոլորտում հասել է ամենաբարձր մակարդակին։ Երբ ՋԷԿ-երը ածուխ են այրում, մոլորակի մթնոլորտ արտանետվում են ջերմոցային գազեր՝ ածխաթթու գազ և մեթան։ Դրանք կուտակվում են մթնոլորտում և պահում են ջերմությունը։
2016 թվականն ամենաշոգն էր մետեոդիտարկման ամբողջ պատմության ընթացքում։ Այնուամենայնիվ, կլիմայագետները սպասում էին, որ 2019 թվականը կլինի երկրորդ ամենաշոգ տարին` դիտարկման պատմության բոլոր 140 տարիների ընթացքում, բայց դա տեղի ունեցավ 2020-ի հուլիսին:
Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը նախազգուշացրել է, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը հաջորդ տասնամյակների ընթացքում որոշիչ նշանակություն կունենա լուրջ կլիմայական փոփոխությունների աղետալի հետևանքներից խուսափելու համար։
Ստեղծվել է սինթետիկ ԴՆԹ
Բոլոր կենդանի էակների ԴՆԹ-ն բաղկացած է երկու տեսակի զույգ ամիննաթթուներից՝ A-T (ադենին-թիմին) և G-C (գուանին-ցիտոզին)։ Այս չորս տառից բաղկացած այբուբենը կազմում է բնական աշխարհի ամբողջ գենետիկ տեղեկույթի հիմքը։ Սակայն 2017 թվականին գիտնականները հայտնաբերեցին երկու նոր տառ՝ X-Y անբնական հիմքերը, որոնք նրանք ինտեգրեցին E. Coli բակտերիաների գենետիկ այբուբենի մեջ։ Հետազոտությունը ղեկավարող Ֆլոյդ Ռոմեսբուրգը համարում է, որ հայտնագործությունը կարող է բարելավել հիվանդությունների բուժման մեթոդները։ Օրինակ, բացահայտումը կօգնի փոխել օրգանիզմում սպիտակուցների տեղաբաշխման եղանակը՝ նպաստելով, որ մարդու օրգանիզմում դեղերը երկար մնան։
Ռոմեսբուրգի թիմը փորձում է պարզել, թե այս բացահայտումն ինչպես կարող է օգնել քաղցկեղի բուժմանը և աուտոիմուն հիվանդությունների դեմ դեղերի ստեղծմանը։
Սպիտակուցի եռաչափ կառուցվածքը
2020-ի գիտական ձեռքբերումներից է համարվում կարևորագույն խնդրին նվիրված աշխատանքը՝ սպիտակուցի եռաչափ կառուցմանը: Շատ հիվանդություններ առաջանում են, քանի որ սպիտակուցները եռաչափորեն սխալ ձևով են կառուցվում: Ավելի քան 50 տարի գիտնականները փորձում էին հասկանալ այդ մեխանիզմը և ստեղծել կառուցման մոդելները: Եվ հիմա դա հաջողվել է AlphaFold ծրագրին, որը կիրառել է արհեստական ինտելեկտի համակարգը:
Ստեղծվեց մալարիայի դեմ առաջին բարձր արդյունավետության պատվաստանյութը
20-րդ դարի սկզբին մալարիայով հիվանդանում էր տարեկան 350-500 միլիոն մարդ, որից 1,3-3 միլիոնը մահանում էր։ Կանխատեսում էին, որ մահացությունը հաջորդ 20 տարվա ընթացքում կկրկնապատկվի։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի՝ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում մալարիայի պլազմոդիումով վարակման 124-283 մլն դեպք և 367-755 հազար մահ` հիվանդությունից։
Մինչև հիմա մալարիայի պլազմոդիումի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը ցածր էր՝ 31-56%։ Սակայն երեք տասնամյակ շարունակվող հետազոտություններից հետո ստեղծվել է նոր պատվաստանյութ, որի արդյունավետությունն ավելի քան 90% է։
COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը
Հեղինակավոր Science պարբերականը 2020 թ. գլխավոր նվաճում է համարում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը, թեև մինչև վերջերս աշխարհի գիտնականների մեծ մասը պնդում էր, որ դա, լավագույն դեպքում, կտևի առնվազն մեկ տարի: Կարողացան մի քանի ամսվա ընթացքում: Այսպիսով, գիտությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է իրականացնել գրեթե անհնարինը, եթե նրան չեն խանգարում, այլ ամեն կերպ աջակցում են:
Ռուսաստանի գիտության հիմնադրամ (РНФ - Росииский научный фонд) https.rscf.ru, https://rg.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն