Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Աշխարհում

ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի (GACVS) հայտարարությունը

ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի (GACVS) հայտարարությունը

2021 թվականի մարտի 17-ի դրությամբ` աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ավելի քան 120 միլիոն դեպք` ավելի քան 2 միլիոն մահվան ելքով: Պատվաստումը շարունակում է մնալ կարևոր գործիք` հիվանդության հետագա նոր դեպքերի ու մահերի կանխարգելման, ինչպես նաև համավարակի վերահսկման գործընթացում:

Առայսօր Եվրոպայում կիրառվել է ավելի քան 20 միլիոն դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ, իսկ Հնդկաստանում՝ ավելի քան 27 միլիոն դեղաչափ «Covishield» պատվաստանյութ («AstraZeneca» պատվաստանյութը Հնդկաստանի «Serum» ինստիտուտի կողմից է արտադրված):

Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և մարտի 19-ի առցանց հանդիպումների ընթացքում քննարկել է «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստելուց հետո թրոմբոէմբոլիաների և թրոմբոցիտոպենիայի առաջացման վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու տվյալները:

Հանձնաժողովը վերանայել է կլինիկական փորձարկումների տվյալները և Եվրոպայի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Vigibas»e-ի գլոբալ տվյալների վրա հիմնված զեկույցները:

Հիմնվելով առկա տեղեկատվության մանրակրկիտ գիտական ուսումնասիրության վրա` հանձնաժողովը ներկայացրել է հետևյալ եզրակացությունները և առաջարկությունները.

  • «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը:

  • Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խորը երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում:

  • Չնայած Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման արդյունքում: Եվրոպական դեղերի գործակալության Դեղագործական հսկողության և ռիսկերի գնահատման հանձնաժողովն ուսումնասիրել է Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով ավելի քան 20 միլիոն պատվաստումից հետո հաղորդված գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապ չի հաստատվել:

  • Անհրաժեշտ է ապահովել համապատասխան դասընթացներ բուժաշխատողների և պատվաստվողների համար՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պատվաստումներից հետո դիտվող հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պատվաստված անձինք կարողանան ժամանակին ստանալ անհրաժեշտ ու անհետաձգելի բժշկական օգնություն և համապատասխան բուժում:

  • Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) երկրներին առաջարկում է շարունակել դիտարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունը և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի մշտադիտարկումը:

  • Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական (GACVS) հանձնաժողովը համաձայն է նաև Եվրոպական դեղերի գործակալության հետ` այս դեպքերի հետագա ուսումնասիրության և դիտարկման առումով:


Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) կշարունակի ուսումնասիրել COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերի անվտանգության տվյալները և անհրաժեշտության դեպքում, կվերանայի առաջարկությունները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեպրեսիա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով
Դեպրեսիա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

ԱՀԿ Եվրոբյուրոյի ղեկավար Հանս-Հենրի Կլյուգեն հայտարարել է պանդեմիային զուգահեռ անհանգստացնող խանգարումների մասին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր

Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները. armeniamedicalcenter.am
ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները. armeniamedicalcenter.am

Նախկինում մենք խոսել ենք Չինաստանում և Իսրայելում պորտալարի մեզենխիմալ ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին ՝ COVID-19-ով  լուրջ հիվանդների մոտ: ԱՄՆ-ի սննդի և և դեղորայքի սանիտար հսկողության...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Դիմակ կրելու համատեքստում տարբեր երկրների փորձը
ՀՀ ԱՆ. Դիմակ կրելու համատեքստում տարբեր երկրների փորձը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների համաձայն` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է համալիր կանխարգելիչ միջոցառումներով, ինչպիսիք են...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր
ՀՀ ԱՆ. Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր

Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. nairimed.com
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. nairimed.com

Հոնկոնգի համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են. armeniamedicalcenter.am
COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են  «լուռ կրողներ»...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Լրահոս կանանց համար
Վիրուսը ենթարկվում է մուտացիայի. վիրուսոլոգը պատմել է, թե ինչու է COVID-19-ը սկսել ախտահարել երիտասարդներին. nairimed.com
Վիրուսը ենթարկվում է մուտացիայի. վիրուսոլոգը պատմել է, թե ինչու է COVID-19-ը սկսել ախտահարել երիտասարդներին. nairimed.com

Հիվանդացության վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր տեսակի կորոնավիրուսը սկսել է հաճախ ախտահարել երիտասարդներին: Դեռ մեկ ամիս առաջ վիրուսոլոգները համարում էին, որ երիտասարդությունն օժտված է հիվանդության...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ և հաղթում վերջինիս: Այդ հետազոտությունների մասին մանրամասն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. morevmankan.am
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. morevmankan.am

Հոնկոնգի Համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը. nairimed.com
Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը. nairimed.com

Պեկինի բժշկական կենտրոնում  հետազոտություն է իրականացվել և որոշվել մարդու օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը: Բժիշկները պարզել են, որ COVID-19-ով հիվանդացածների գրեթե կեսի մոտ վիրուսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Հայտնի է տարբեր առարկաների վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը. nairimed.com
Հայտնի է տարբեր առարկաների վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը. nairimed.com

Նոր կորոնավիրուսը մակերևույթների մեծ մասի վրա մնում է մոտավորապես 72 ժամ, պարզել են գիտնականները: Մասնագետների աշխատանքը հրապարակել է The New England Journal of Medicine...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am
Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am

Աշխարհում կորոնավիրուսի վարակի զոհերի թվի աճի ֆոնին` հետազոտողներն ուսումնասիրեցին Ավստրալիայի ամենաառաջին պացիենտների իմունային ռեակցիան:  Վերջինս ցույց տվեց, որ օրգանիզմն ունի վիրուսին...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ