Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Աշխարհում

Քայքայվող կենսապոլիմերներ

Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար:

Սպառողն աստիճանաբար սկսում է հարմարվել այն մտքին, որ բիոկեֆիրը լուծում է մարսողության հետ կապված բոլոր խնդիրները, կենսավառելիքը նավթի «էկոլոգիական» փոխարինիչն է, կենսաբանական հիմքով կոսմետիկան հրաշքներ է գործում և այլն:

Փաթեթավորումը ևս չի շրջանցվել, այն նույնպես դարձել է էկոլոգիական, իսկ կենսապոլիմերների արտադրությունը տարեցտարի աճում է:

Կենսապոլիմերները (կենսաքայքայվող պոլիմերներ) այլ պլաստիկներից տարբերվում են նրանով, որ շրջակա միջավայրում քայքայվում են ֆիզիկական գործոնների և միկրոօրգանիզմների՝ մանրէների և սնկերի ազդեցությամբ: Պոլիմերը, որպես կանոն, համարվում է կենսաքայքայվող, եթե վեց ամիսների ընթացքում ամբողջությամբ քայքայվում է հողում կամ ջրում, ինչը հնարավորություն է տալիս լուծել թափոնների խնդիրը: Հաճախ կենսապոլիմերների քայքայման արդյունքում ջուր և ածխաթթու գազ է առաջանում: Կենսաքայքայվող պոլիմերները կարելի է վերամշակել պլաստմասայի արտադրության ստանդարտ տեխնոլոգիաներով:


Ինովացիոն տեխնոլոգիաներով կենսապոլիմերների մշակում իրականացվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում Կորեայում:  Դիտարկենք կենսապոլիմերների շուկայի հիմնական առաջարկները:

Մանրէների պոլիհիդրօքսիալկանոատներ

Որոշ միկրոօրգանիզմներ, աճելով ածխածին պարունակող սննդամիջավայրում և ունենալով ազոտի ու ֆոսֆորի անբավարարություն՝ սկսում են սինթեզել և կուտակել պոլիհիդրօքսիալկանոատներ (polyhydroxyalkanoates – PHA), որոնք ծառայում են որպես էներգիայի և ածխածնի (սննդի) պահեստ: Անհրաժեշտության դեպքում այդ միկրոօրգանիզմները կարող են քայքայել PHA-ը: Մանրէների այս հատկությունը մարդը կիրառում է պոլիհիդրօքսիալկանոատների արդյունաբերական ստացման համար, որոնցից կարևորագույնը պոլիհիդրօքսիբուտիրատն է (PHB) և նրա սոպոլիմերը պոլիհիդրօքսիվալերատը (PHV):


Այսպիսով, պոլիհիդրօքսիալկանոատները լիովին կենսաքայքայվող պլաստիկ են: Պարարտանյութում 85% խոնավության և -20°С-ից մինչև -60°С ջերմաստիճանի պայմաններում 7–10 շաբաթվա ընթացքում դրանք քայքայվում են` վերածվելով ջրի և ածխաթթու գազի:
PHA կիրառման հնարավոր ոլորտներն են` մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, անձնական հիգիենայի պարագաների, թաղանթների և մանրաթելերի, թղթի և ստվարաթղթի ջրահեռացման ծածկույթների արտադրությունը:

 


2010-ի ապրիլին ԱՄՆ-ում Тelles ընկերությունը ստեղծվեց PHBV արտադրության գործարան: Тelles ձեռնարկության համար՝ որպես հումք էր հանդիսանում շաքարացված եգիպտացորենի օսլայից ստացվող գլյուկոզան: Հումքի արժեքը PHBV ինքնարժեքում կազմում էր 60%: Այդ պատճառով հիմնական ջանքերն ուղղված են PHA-ի մատչելի հումքի որոնումներին:

Պոլիլակտիդ թթու

Փաթեթավորման համար ամենահեռանկարային կենսապլաստիկը պոլիլակտիդն է (պոլիլակտիկ թթուն, polylactic acid – PLA), որը կաթնաթթվի կոնդեսացման արդյունք է` գծային ալիֆատիկ պոլիէսթեր: Կաթնաթթվի պոլիմերը (ավելի ստույգ` նույն բաղադրության երկու օպտիկական իզոմերների խառնուրդը) բավականին բարձր ջերմակայունություն ունի. հալման ջերմաստիճանը 210–220°С է, կարծրացման ջերմաստիճանը` մոտավորապես 90°С: Պոլիլակտիդը թափանցիկ, անգույն թերմոպլաստիկ պոլիմեր է, կայուն ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, վատ է այրվում և այրվում է ծխի քիչ արտազատմամբ: PLA կարելի է վերամշակել թերմոպլաստների վերամշակման ժամանակ կիրառվող բոլոր եղանակներով: PLA-ից պատրաստված ապրանքը բնութագրվում է ամրությամբ, թափանցիկությամբ և փայլով՝ այս առումով հիշեցնելով պոլիստիրոլին: Պոլիլակտիդի թերթերից կարելի է ստանալ ափսեներ, սկուտեղներ, ծածկույթներ, մանրաթել, սննդամթերքի և կոսմետիկայի համար փաթեթավորման պարագաներ, բժշկության մեջ` իմպլատանտներ, կաթի, հյութերի և ջրի շշեր, սակայն կիրառելի չէ գազավորված ըմպելիքների համար, քանի որ PLA-ն ածխաթթու գազ է բաց թողնում:


Պոլիլակտիդի կենսաքայքայումը տեղի է ունենում երկու փուլով: PLA-ից պատրաստված ապրանքը կոմպոստացման ժամանակ 20-90 օրվա ընթացքում լիովին քայքայվում է` վերածվելով ջրի և ածխաթթու գազի:

 



Մոդիֆիկացված օսլա և այլ բնական պոլիմերներ

Փաթեթավորման պարագաների ստացման համար կիրառվող կենսաքայքայվող բնական պոլիմերները հետաքրքիր են նրանով, որ ելքային հումքի պաշարները մշտապես վերականգնվում են ու գրեթե անսահամանափակ են: Կենսաքայքայվող փաթեթավորման նյութերի արտադրման համար լայն կիրառություն ունի օսլան: Հիմնական թերությունն այս դեպքում խոնավություն ներծծելու հատկությունն է: Քիմիական մշակումը հնարավորություն է տալիս օսլայի պոլիմերի տարբեր  մասերի միջև ստեղծել լրացուցիչ կապեր, ինչն ուժեղացնում է թթուների, ջերմության և կտրող ուժի նկատմամբ կայունությունը:  Այս մշակման արդյունքում առաջանում է մոդիֆիկացված օսլա, որը քայքայվում է շրջակա միջավայրում, սակայն օժտված է առևտրային օգտակար թերմոպլաստի հատկություններով: Մոդիֆիկացված օսլան կարելի է կիրառել որպես կենսաքայքայվող պլաստմասսա: Օսլայի հիմքով պլաստիկներն օժտված են բարձր էկոլոգիական հատկություններով և կոմպոստում 30°С պայմաններում քայքայվում են երկու ամսվա ընթացքում: Մոդիֆիկացված օսլա կարելի է ստանալ սովորական պլաստմասսա արտադրող սարքերով, այն կարելի է ներկել և կնքել՝ կիրառելով սովորական տեխնոլոգիաներ: Մոդիֆիկացված օսլայի ֆիզիկական հատկություններն, ընդհանուր առմամբ, զիջում են նավթաքիմիական ճանապարհով ստացված խեժի, բարձր և ցածր ճնշման պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի  հատկություններին: Այնուամենայնիվ, օսլան որոշ շուկաներում արդեն գտել է իր կիրառությունը: Նրանից տաք ձևավորման եղանակով ստանում են սննդամթերքի տակդիրներ, ձուլման եղանակով՝ գյուղատնտեսական թաղանթներ, փաթեթավորման պենոպլաստե նյութեր, էքստրուզիայի եղանակով՝ սեղանի պարագաներ և՛ մրգերի, և՛ բանջարեղենի համար նախատեսված  ցանցե տոպրակներ:

Արդյունաբերական պոլիմերներին` կենսաքայքայման հատկության հաղորդում


Լավ զարգացած հսկայական արդյունաբերական պոլիմերներին (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիվինիլ քլորիդ, պոլիստիրոլ, պոլիէթիլենտերեֆտալատ) կենսաքայքայման հատկության հաղորդումը հետազոտություններում կարևոր տեղ է գրավում: Դրան կարելի է տարբեր եղանակներով հասնել: Տարբերակներից մեկը պոլիմերային մոլեկուլի մեջ հատուկ հավելումների ներմուծումն է, որոնք, որպես կանոն, անցումային մետաղների միացություններ են և լույսի կամ ջերմության ազդեցությամբ կատալիզում են պոլիմերների քայքայումը: Կենսաքայքայվող հավելումների կիրառումը նպատակահարմար է փաթեթների, գյուղատնտեսական և փաթեթավորման թաղանթների, մեկանգամյա օգտագործման տարաների, շշերի արտադրության մեջ: 

Ավանդական պլաստիկները կենսաքայքայվող դարձնելու տարածված եղանակ է բաղադրության մեջ կենսաքայքայվող մոնոմերի մակրոմոլեկուլի ներմուծումը, օրինակ, նույն օսլայի մեջ:

Շուկայի հեռանկարները


Սպասվում է, որ 2020 թ. ներկայումս ամենամատչելի կենսապլաստիկները կարող են գնով մրցել ավանդականների հետ: Բացի այդ, գիտակցելով այն իրական գինը, որը մարդկությունը պետք է վճարի իր կենսագործունեության միջավայրի պահպանման համար, կբերի զանգվածային պահանջարկ ունեցող չքայքայվող ապրանքների լուրջ սահմանափակման, անցում կկատարվի առավել թանկ, սակայն էկոլոգիական նյութերի կիրառմանը:  Այդ պատճառով շատ երկրների խոշորագույն մասնավոր ընկերությունները և գիտական կենտրոնները զբաղվում են կենսապլաստիկների ստացման նոր, առավել մատչելի տեխնոլոգիաների որոնմամբ:

Հոդվածի պատրաստման համար օգտագործվել են  www. polymery.ru, www.omnexus.com, www.simplexnn.ru, www.newchemistry.ru, www.unipack.ru և այլ կայքերի նյութերը:
 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՀԿ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում. oncology.am
ԱՀԿ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում. oncology.am

Ներկայիս միտումների պահպանման դեպքում մոտակա երկու տասնամյակում քաղցկեղի դեպքերի թիվը կարող է աճել 60%-ով։ Այս մասին ասվում է Քաղցկեղի համաշխարհային օրվան (փետրվարի 4) նվիրված Առողջապահության Համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները
ՀՀ ԱՆ. Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման
ՀՀ ԱՆ. «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Մշակվել է Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների միասնական լոգիստիկ կառավարման տեղեկատվական համակարգ
ՀՀ ԱՆ. Մշակվել է Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների միասնական լոգիստիկ կառավարման տեղեկատվական համակարգ

Առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» և ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԼՂՀ ԱՆ. Մարդասիրությունը կենսակերպ է
ԼՂՀ ԱՆ. Մարդասիրությունը կենսակերպ է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը մարտի 28-ին ընդունել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»‰‰‰ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանին: Հիմնադրամը ստեղծվել է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ Ան. Ուռուցքաբանության ոլորտը դարձյալ ուշադրության կենտրոնում է
ՀՀ Ան. Ուռուցքաբանության ոլորտը դարձյալ ուշադրության կենտրոնում է

Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը՝ մարտահրավեր և ուշադրություն պահանջող հարց
ՀՀ ԱՆ. Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը՝ մարտահրավեր և ուշադրություն պահանջող հարց

Հունիսի 12-ը առողջապահական համակարգում նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման օր: Այս խնդիրը համարվում է 21-րդ դարի նոր մարտահրավեր ու պահանջում է լուրջ ուշադրություն: Ողջ աշխարհում այս խնդրի տարածվածությունն...

ՀՀ ԱՆ. Միջազգային ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը՝ քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Միջազգային ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը՝ քննարկման թեմա

Հայաստանյան առողջապահական համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն առնչվող ամենատարբեր հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հանրապետության գլխավոր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն անդրադարձել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին
ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն անդրադարձել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրասիական տարածաշրջանի 11 երկրի համար Մոսկվայում կազմակերպել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին նվիրված խորհրդակցություն: Այն այդ ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Հայտնի է Եվրոպայում լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկիրը
Հայտնի է Եվրոպայում լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկիրը

Բրիտանացի փորձագետները պարզել են, թե որոնք են Եվրոպայի լավագույն երկրները առողջապահական համակարգի առումով՝ հաշվի առնելով դրա որակը, հասանելիությունը, մատչելիությունն ու ընդհանուր մակարդակը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՀՀ ԱՆ. Բրազիլիա մեկնելուց առաջ պետք է պատվաստվել
ՀՀ ԱՆ. Բրազիլիա մեկնելուց առաջ պետք է պատվաստվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն 2017թ. հունվարի վերջին Բրազիլիայի մի քանի նահանգներում արձանագրվել են դեղին տենդի բռնկումներ: Արձանագրված ավելի քան...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Յուրաքանչյուր տարի աշխարհում ավելի քան 6 մլն անհարկի կեսարյան հատում է իրականացվում. հետազոտություն. news.am
Յուրաքանչյուր տարի աշխարհում ավելի քան 6 մլն անհարկի կեսարյան հատում է իրականացվում. հետազոտություն. news.am

Աշխարհի տարբեր երկրներից 27 փորձագետներ հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, որ ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտում հաճախակի են դեպքերը, երբ բժիշկներն իրենց պացիենտներին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
10 տարում քաղցկեղով հիվանդների թիվն աշխարհում աճել է 33 տոկոսով. գիտնականներ. 1in.am
10 տարում քաղցկեղով հիվանդների թիվն աշխարհում աճել է 33 տոկոսով. գիտնականներ. 1in.am

Անցած 10 տարում քաղցկեղով հիվանդացության մակարդակն աճել է 33 տոկոսով՝ հայտնում են ամերիկացի գիտնականները։ Այս մասին փոխանցում է gogetnews.info պորտալը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՄՆ-ում բժշկական հետազոտությունների համար 6 մլրդ դոլար են հատկացրել. news.am
ԱՄՆ-ում բժշկական հետազոտությունների համար 6 մլրդ դոլար են հատկացրել. news.am

ԱՄՆ Սենատը Ներկայացուցիչների պալատից հետո աջակցել եւ ստորագրելու համար նախագահ Բարաք Օբամային է ուղարկել օրինագիծ, որով 6,3 մլրդ դոլարի ֆինանսավորում է նախատեսվում առաջիկա տասնամյակի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ