ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
![ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում](up/article/big/file_63730_7520716.png)
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների` ԵՄ/ԵՏԳ երկրներում գերիշխողը SARS-CoV-2-ի BA2.86 ենթատեսակն է, և այն շարունակում է արագորեն տարածվել: Ընդ որում, այն դեռ 2023 թվականի նոյեմբերի 24-ին դասակարգվել էր որպես առանձին հետաքրքրության տարբերակ:
Սակայն վերջին շաբաթներին Եվրամիության անդամ մի շարք երկրներ զեկուցել են JN.1-ի մասին` նշելով, որ վերջինի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում` կազմելով BA2.86-ի ժառանգական գծերի ճնշող մեծամասնությունը, որոնք զեկուցվել են գրիպի վերաբերյալ տվյալների զեկուցման գլոբալ նախաձեռնությունում (GISAID): Իր արագ աճող տարածման պատճառով ԱՀԿ-ն դասակարգել է JN-1-ը որպես առանձին հետաքրքրություն ներկայացնող տարբերակ` BA2.86 մայրական գծից:
Նախկինում JN.1-ը դիտվել է որպես BA2.86-ի մաս, իսկ ամենավաղ նմուշը հայտնաբերվել էր դեռևս 2023 թվականի օգոստոսի 25-ին: 2023 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ գրիպի վերաբերյալ տվյալների զեկուցման գլոբալ նախաձեռնությունում (GISAID) ներկայացվել է JN.1-ի 7344 հաջորդականություն:
ԵՄ/ԵՏՄ 12 երկրի շարքում, որոնք հայտնել են առնվազն 20 հաջորդականության մասին 51-րդ շաբաթվա ընթացքում BA2.86-ի ենթագծերի համամասնությունների վերաբերյալ, հետևյալն են` Ավստրիա (41,7%), Բելգիա (75,6%), Դանիա (91,2%), Ֆինլանդիա (57,1%), Ֆրանսիա (83,1%), Իռլանդիա (75,5%), Իտալիա (61,8%), Նիդեռլանդներ (88,8%), Նորվեգիա (81,8%), Լեհաստան (49,2%), Իսպանիա (83,1%) և Շվեդիա (85,2%): Աճի այս BA2.86-ի առումով ընդհանուր միտումը նկատվել է վերջին շաբաթների ընթացքում:
Ելնելով իր գենետիկական առանձնահատկություններից՝ JN.1-ը կարող է ունենալ որոշակի հակագենային առավելություն: Սակայն, հաշվի առնելով այս փուլում առկա սահմանափակ տվյալները JN-ի վերաբերյալ, չի ենթադրվում, որ հանրային առողջության համար այն լրացուցիչ ռիսկեր է առաջացնում` համեմատած ներկայումս շրջանառվող օմիկրոնի այլ ժառանգական գծերի հետ: Չնայած JN.1-ի արագ տարածման և դեպքերի թվի համեմատաբար աճին՝ առկա սահմանափակ ապացույցները չեն վկայում, որ հիվանդության ծանրությունն ավելի բարձր է՝ համեմատած շրջանառվող այլ տարբերակների հետ:
Ռիսկի գնահատումը կթարմացվի ավելի շատ տվյալների, այդ թվում և տեղական, հավաքագրումից և դրանց վերլուծությունից հետո:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում](up/article/small/file_63908_1122771.png)
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք](up/article/small/file_63782_2114489.jpg)
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում](up/article/small/file_63552_8411260.png)
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է](up/article/small/file_63394_8830491.jpg)
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար](up/article/small/file_63065_3482175.jpg)
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում](up/article/small/file_63041_3833480.jpg)
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն](up/article/small/file_62885_1114815.jpg)
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք](up/article/small/file_62846_7032451.jpg)
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
![](images/calendar.png)
![Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք](up/article/small/file_62357_3256586.jpg)
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ](up/article/small/file_62216_2559211.jpg)
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին](up/article/small/file_62087_1285192.jpg)
Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր](up/article/small/file_61962_2751055.jpg)
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը](up/article/small/file_61837_4926164.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeHn5yl' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384