Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում:

Այսպես, Անգլիայում մարդկանց 15%-ն ամեն օր ընդունում է 5 և ավելի նշանակված դեղեր, գրեթե նույնն անում են 40-79 տարեկան ամերկացիների և կանադացիների 20%-ը: Քանի որ տարեցները հիվանդությունների հանդեպ ավելի խոցելի խումբ են համարվում, նրանց ընդունած դեղորայքի քանակը ժամանակի ընթացքում ավելանում է: 65 և բարձր տարիքի ամերիկացիների 2/3-ը օրական նվազագույնը 5 դեղ է ընդունում: Կանադայում 65 տարեկանից բարձր տարիք ունեցողնեի ¼-ը օրական 10 և ավելի դեղահաբ են ընդունում: Համաձայն գիտնականների՝ այդ նշանակումներից ոչ բոլորն են ճիշտ և օգտակար: Ըստ վիճակագրության՝ տարեց կանադացիները օգտագործում են նվազագույնը 1 դեղահաբ, որը տեղին չէ նշանակված:

Անգլիայում 2021թ.-ին դեղատոմսերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանեկան բժիշկների, թերապևետների և դեղագործների կողմից նշանակված դեղերի 10%-ը չպետք է դուրս գրվեին:  

«Պոլիֆարմատիան», ինչպես այն անվանում են բժիշկները, առողջությանը մեծ վնաս է պատճառում: Լիվերպուլյան հիվանդանոցում կատարված վերջին հետազոտությունը բացահայտել է, որ հոսպիտալացման 5 դեպքերից 1-ի համար պատճառ է հանդիսացել դեղորայքի ընդունման հետևանքով առաջացած ռեակցիան: Լոունի համալսարանի մասնագետների հաշվարկների համաձայն՝ 2020-2030թթ.-ի ժամանակահատվածում դեղորայքի գերչարաշահումը Ամերիկայում կարող է 150.000 վաղաժամ մահվան և 4.5 միլիոն հոսպիտալացման դեպքերի պատճառ դառնալ:  

Ընդհանուր առմամբ, մարդկանց դեղամիջոցներից հեռու պահելը խորթ է ժամանակակից առողջապահական համակարգերի համար, որոնք հիմնականում միտված են հիվանդներին դրանցով ապրել սովորեցնելու համար: Սակայն այս երևույթը սկսել է փոփոխվել: Բժիշկները, դեղագործներն ու բուժքույրերը ստեղծում են «դեղատոմսերի ապանշանակումների» վերաբերյալ տեղեկատվական ցանցեր, որպեսզի բնակչությանը իրազեկեն խնդրի և դրա կարևորության մասին: Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը  2012 թվականին մշակել է դեղատոմսերի գերնշանակումների նվազեցման ազգային ծրագիր:

Չափազանց շատ դեղահաբերի ընդունումը տարբեր ձևով է վնասում պացիենտներին:

 Դրանցից մեկը մարդկանց հոգեբանական կախվածությունն է: Ըստ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթայնմանի. «Մարդիկ կարծում են, որ իրենց ողջ կյանքը պտտվում է իրենց դեղերի շուրջ»:  Որքան շատ դեղորայք են մարդիկ օգտագործում, այդքան ավելի է մեծանում դրանցից մեկի՝ անտեղի ընդունելու հավանականությունը:

Հաջորդը դեղերի օգտագործման հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունները այլ հիվանդությունների հետ շփոթելու հավանականությունն է: Մասնավորապես՝  հակաքոլիներգիկներ պարունակող դեղամիջոցների նշանակումը կարող է հանգեցնել օրգանիզմում ացետիլխոլինի այնքան ուժգին ճնշման, որ պացիենտների մոտ կարող է առաջանալ շփոթվածության զգացում և նույնիսկ ուղեղի մթագնում: Հաճախ նման ազդեցությունները սխալմամբ վերագրում են մեծ տարիքին կամ հիվանդությանը:

Խնդրահարույց դեղորայքից ձերբազատվելով՝ հնարավոր կլինի խուսափել «դեմենցիա (թուլամտություն)» հիվանդության բազմաթիվ սխալ ախտորոշումներից:  

Մի քանի լայն կիրառվող դեղամիջոցներ արգելափակում են սերոտոնինի՝ մեկ այլ նեյրոհաղորդչի վերաներծծումը: Դրանցից շատերի ընդունումը կարող է առաջացնել դող, անքնություն և ձեռքերի և ոտքերի ջղաձիգ շարժումներ:Նման ախտանիշները հիմնականում վերագրում են «Պարկինսոնի» հիվանդությանը, ուստի անհարժեշտ է լինում այդ հիվանդության դեմ նույնպես դեղեր նշանակել, որոնք էլ իրենց հերթին կարող են հանգեցնել արյան ճնշման իջեցմանը և նույնիսկ զառանցանքի, ինչն էլ նոր դեղամիջոցների նշանակում է ենթադրում:

Մեկ այլ խնդիր է օգտագործվող դեղերի փոխազդեցությունը միմյանց հետ, որը նույնպես բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության վրա:

Դեղորայքի գերբեռնվածությունը պահպանվում է մի քանի պատճառներով, որոնցից մեկը, հատկապես Ամերիկայում, գովազդն է, որը գերագնահատում է դեղերի օգուտները և առավելությունները:

Միասնական անձնական բժշկական գրառումների բացակայությունը մեկ ուրիշ խնդիր է: Սրտաբանը կարող է դեղեր նշանակել պացիենտին՝ առանց իմանալու, թե կոնկրետ ինչ դեղամիջոց է արդեն իսկ նշանակվել այլ մասնագետի կողմից:

Տարածված խնդիր է նաև, երբ պացիենտներին չեն զգուշացնում կամ մոռանում են զգուշացնել,  թե երբ է հարկավոր դադարել խմել դեղերը: Հաճախ դեղատոմսերը վերանայում են այլ բժիշկներ, ովքեր տեղեկացված չեն և մեխանիկորեն երկարացնում են դեղորայքի ընդունման ժամկետը: Շատ բժիշկներ ենթադրում են, որ ամեն դեպքում հիվանդներն առանձնապես շահագրգռված չեն դեղերը դադարեցնելու հարցում։ Սակայն դա բավականին թյուր կարծիք է, քանի որ բազմաթիվ երկրներում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 10 պացիենտից 8-ը ցանկություն ունեն դադարել խմել դեղերը, եթե նրանց բժիշկները այդպիսի խորհուրդ տան:

Սակայն առողջապահության համակարգերը չեն նպաստում դրան, օրինակ՝ դեղատոմսերի վերանայման ուսումնասիրությունների համար բավարար միջոցներ չեն հատկացնում, քանի որ կլինիկական փորձարկումների գլխավոր հովանավոր դեղագործական ընկերություններն ակնհայտորեն հետաքրքրված չեն դրանով:

Այնուհանդերձ, ապացույցներ են հավաքվում այն մասին, թե ինչպես վարվել հետագայում: Օրինակ՝ Կանադայում տեղեկատվական բրոշուրներ են բաժանվում պացիենտներին՝ օգնելու ինքնուրույն ձերբազատվել բազմաթիվ առօրյա, սովորական դեղորայքից, առաջարկում են դեղամիջոցներին այլընտրանքային տարբերակներ, օրինակ անքնության համար դեղահաբերի փոխարեն կոգնիտիվ վարքային թերապիայի կուրս: Վերջին տարիներին մշակվել են նաև որոշ դեղերի նշանակման համար հատուկ ուղեցույցներ:

Կարելի է ասել, որ բժշկական շարժում է սկսվել, որի հնարավոր ազդեցությունը կարող է բավականին զգալի լինել:

Միևնույն ժամանակ, հիշեցնում ենք, որ ինքնաբուժումը վտանգավոր է և պետք է հետևել Ձեզ բուժող բժշկի խորհուրդներին:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

Հրատապ թեմա Աշխարհում
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք

Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ

Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին

Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր
ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...

Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Սթրես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ