Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ՀՀ ԱՆ. «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

ՀՀ ԱՆ. «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին:

Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ https://www.who.int/csr/don/17-january-2020-novel-coronavirus-japan-ex-china/en/, հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է լաբորատոր հաստատված 41 դեպք:

Չինաստանի Ուուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրի պարզաբանման ուղղությամբ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն նշվում է, որ վարակման հավանական վայրը ծովամթերքի մեծածախ առևտրի շուկան է (չնայած որոշակի պացիենտների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջիններս չեն այցելել նմանատիպ վայրեր):

Չինաստանի, Թայլանդի, Ճապոնիայի բժշկական հաստատությունների անձնակազմի շրջանում, որտեղ հոսպիտալացվել են պացիենտները, այսօրվա դրությամբ դեպքեր չեն արձանագրվել, ինչը կարող է հաստատել այն վարկածը, որ «նոր կորոնավիրուսը» մարդուց մարդու չի փոխանցվում: Այդուհանդերձ, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե պացիենտներն ինչպե՞ս են վարակվել, արդյո՞ք հնարավոր է վարակի փոխանցումը «մարդուց մարդու», փոխանցման մեխանիզմները, հիվանդության կլինիկական նկարագիրը և վարակման աստիճանը՝ ներառյալ սուբկլինիկական ձևերը և այլն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՀԿ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում. oncology.am
ԱՀԿ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում. oncology.am

Ներկայիս միտումների պահպանման դեպքում մոտակա երկու տասնամյակում քաղցկեղի դեպքերի թիվը կարող է աճել 60%-ով։ Այս մասին ասվում է Քաղցկեղի համաշխարհային օրվան (փետրվարի 4) նվիրված Առողջապահության Համաշխարհային...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները
ՀՀ ԱՆ. Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ Ան. Ուռուցքաբանության ոլորտը դարձյալ ուշադրության կենտրոնում է
ՀՀ Ան. Ուռուցքաբանության ոլորտը դարձյալ ուշադրության կենտրոնում է

Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. 2018-2019 թվականնների առողջապահական ծրագրերը
ՀՀ ԱՆ. 2018-2019 թվականնների առողջապահական ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2018 թվականին՝ իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները և ներկայացրել է 2019 թվականի անելիքները...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ
ՀՀ ԱՆ. Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ

Կոտայքի մարզի առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բժիշկների հետ կայացել է հերթական հանդիպում-քննարկումը: Առողջապահության նախարարության մասնագետները գործընկերներին են ներկայացրել 2019թ. հունվարից...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ խնամքի խնդիրները` քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Պալիատիվ խնամքի խնդիրները` քննարկման թեմա

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության  առողջապահական պետական բյուջետային հաստատության առողջապահական դեպարտամենտի պալիատիվ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Չինական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում հիվանդանոցներ կառուցել
ՀՀ ԱՆ. Չինական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում հիվանդանոցներ կառուցել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է չինական «China Energy Conservation and environmental Protection Group» (CECEP) ընկերության գլխավոր մենեջեր Դինգ Լիվեյի հետ: Սա Չինաստանում էներգիայի պահպանմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն անդրադարձել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին
ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն անդրադարձել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրասիական տարածաշրջանի 11 երկրի համար Մոսկվայում կազմակերպել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին նվիրված խորհրդակցություն: Այն այդ ոլորտի...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը
ՀՀ ԱՆ. Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը

Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման աշխատանքային խմբի հետ։ Երիտասարդ մասնագետներից կազմված խումբն այս հարկի տակ գործում է վերջին մեկ ամսվա ընթացքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Օրակարգում դեղերի անվտանգությունն է.
ՀՀ ԱՆ. Օրակարգում դեղերի անվտանգությունն է.

Կարևորելով դեղերի անվտանգությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական դեղագործական 15 ճանաչված ընկերության տարածաշրջանային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Այցի արդյունքները կքննարկվեն հոգեբուժության ոլորտի օպտիմալացման ենթատեքստում
ՀՀ ԱՆ. Այցի արդյունքները կքննարկվեն հոգեբուժության ոլորտի օպտիմալացման ենթատեքստում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններ։ Նախարարը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել թողունակությանը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բրազիլիա մեկնելուց առաջ պետք է պատվաստվել
ՀՀ ԱՆ. Բրազիլիա մեկնելուց առաջ պետք է պատվաստվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն 2017թ. հունվարի վերջին Բրազիլիայի մի քանի նահանգներում արձանագրվել են դեղին տենդի բռնկումներ: Արձանագրված ավելի քան...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը` էլեկտրոնային եղանակով
ՀՀ ԱՆ. Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը` էլեկտրոնային եղանակով

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման նախապատրաստական աշխատանքները։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Արցախում իրականացվելու է յոդի հագեցվածության հետազոտություն
ԼՂՀ ԱՆ. Արցախում իրականացվելու է յոդի հագեցվածության հետազոտություն

2017թ. փետրվարի 6-ին Արցախի առողջապահության նախարարության, Նյու Յորքի Կոլումբիայի Համալսարանի և Ազգային Առողջապահության Ինստիտուտի ներկայացուցիչների միջև...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ