Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ և գեղեցիկ

Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին գեղեցիկ ոսկեգույն երանգ է առաջանում, որն այդքան դուր է գալիս մեծամասնությանը և նույնիսկ կարող է բարձրացնել ինքնավստահությունը։ Սակայն, լինելով ջերմության և լույսի աղբյուր, արևը կարող է ո՛չ միայն բուժիչ ազդեցություն ունենալ, այլ նաև վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Չափազանց ՈՒՄՃ մաշկի վրա վնասակար ազդեցություն ունի։ Այն կարող է սուր կամ քրոնիկ լինել, կամ դիտարկվել որպես արևայրուք՝ անմիջապես կամ դանդաղեցված։


Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձՀայտնի է, որ արևայրուք ստանալու ունակությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ամենալուրջ վնասում ստանում է բաց և շատ բաց մաշկը։ Այդպիսի մաշկ ունեցող մարդիկ պետք է կիրառեն արևի պաշտպանիչ գործոնով (Sun protective factor: SPF) շատ բարձրարժեք կոսմետիկա։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներից (ՈՒՄՃ, անգլերեն` Ultraviolet: UV) վնասման դեպքում տեղի է ունենում մաշկի վաղաժամ ծերացում։ Բացի այդ, առաջանում են անոթային «աստղիկներ» («սարդաձև», «ցանցաձև»), պիգմենտային բծեր (լենտիգո)։

 

Արագ արևայրուքը մաշկի վրա դըր-սևորվում է երկու ժամվա ընթացքում և առաջանում է բարձր էներգետիկ ներուժով ՈՒՄՃ ազդեցությամբ` UVB (280-320 նմ)։ Առաջացման մեխանիզմը հիմնված է մելանինի ֆոտոօքսիդացման և մելանոցիտներից էպիդերմալ բջիջներ մելանինի տեղաբաշխման վրա։ Երկար ժամանակ UVB ճառագայթները համարվել են մարդու մոտ ֆոտոդերմատոզների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ (ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը, ռոզացեան, մելանոման և այլն)։

 

Դանդաղ արևայրուքն առաջանում է ցածր էներգետիկ ներուժով ՈՒՄՃ ազդեցությամբ` UVA (320-400 նմ)։ Մաշկի մեջ խորը ներթափանցելով՝ UVA-ճառագայթները քայքայում են կոլագենը և նվազեցնում մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման, կնճիռների և ծալքերի առաջացման։

 

Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձԻսկ որոշ ժամանակ հետո՝ 1-2 տարի անց, մաշկին հայտնվում են թեփոտվող պիգմենտային բծեր՝ կերատոզ։ UVA ճառագայթները նպաստում են ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք հանգեցնում են ԴՆԹ-ի քայքայման և բջջային մուտացիայի առաջացման, որն օնկոգենեզում գործարկող մեխանիզմ է։


Այդ պատճառով արևայրուքը օրգանիզմի առողջության վկայությունը չէ, այլ՝ վերջինիս վրա կոշտ պայմանների ազդեցության հետևանք և մաշկի՝  արևի վնասող ազդեցությունից պաշտպանվելու փորձ։


ՈՒՄՃ-ից կարելի է պաշտպանվել մի շարք միջոցառումների օգնությամբ, որոնք հայտնի են որպես լուսապաշտպանություն։ Օրինակ` պետք է կրճատել արևի տակ գտնվելու ժամանակը, արևի տակ գտնվել միայն առավոտյան և երեկոյան ժամերին, կրել պաշտպանական հագուստ, գլխարկ, ակնոց, կիրառել արևապաշտպան այլ միջոցներ։ Ցանկացած լուսապաշտպան միջոց գնահատվում է ճառագայթի որոշ տեսակներից պաշտպանության ակտիվությամբ։ UVB ճառագայթներից պաշտպանության աստիճանը որոշվում է SPF արևապաշտպան գործոնով։ Ընտրեք 30-50 SPF լուսապաշտպանություն, 50 SPF-ից բարձր միջոցներ չկան։ Ցանկացած լուսապաշտպան միջոցով անհրաժեշտ է մաշկը պատել յուրաքանչյուր 2 ժամը մեկ։

 

Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ


https://zato-govorim.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...

Սալուտեմ 3.2021
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել

Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...

Սալուտեմ 3.2021
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...

Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...

Սալուտեմ 3.2021
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Սալուտեմ 3.2021
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...

Սալուտեմ 2.2021
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

Յուրաքանչյուր երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկ միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է...

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am
Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն...

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը
Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

Սովորական ամենօրյա օգտագործվքղ հիգիենիկ միջոցը` դեզոդորանտը, ունի իր օգտագործման առանձնահատկությունները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ