Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մարմնամարզություն և սպորտ

«Կարեւորը ինքնաբացահայտումն է»։ Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ

«Կարեւորը ինքնաբացահայտումն է»։ Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ

–   Ելենա, ի՞նչ է յոգան եւ որտեղի՞ց են գալիս նրա արմատները:

 

–   Մեզ հասած հիշատակություններից յոգան սանսկրիտերեն «յուջ» բառի արմատն է, որը նշանակում է կապ ստեղծել, շաղկապել կամ միացնել: Այն օգնում է մարդուն ինքնաբացահայտվելուն, ինքնահաստատվելուն, ինքնաբուժվելուն: Եթե յոգա ասելով հասկանում ենք կապ հաստատել, դա չի նշանակում, որ մարդը փորձում է իրեն կապել ինչ-որ էներգիաների հետ: Յոգայի հիմնական նշանակությունը կայանում է մարմնի եւ մտքի միջեւ կապի հաստատմանը, որպեսզի դրանց ներդաշնակությունը թույլ տա շարժվել ֆիզիկական կատարելությունից դեպի հոգեւոր կատարելություն:

 

–   Յոգայով զբաղվել ցանկացողին ի՞նչ է պետք հասկանալ:

 

–   Առաջին հերթին մարդը պետք է գիտակցի, որ յոգայով զբաղվելու համար կարեւոր է ներքին աշխարհի հետ կապի ստեղծումը՝ ինքնաբացահայտումը: Եթե անձը որոշել է զբաղվել յոգայով, ապա նա պետք է որոշակի խորքային փոփոխություններ մտցնի ապրելակերպի, մտածելակերպի, սննդակարգի մեջ: Պատանջալին, որպես յոգայի դասակարգող, մեզ հասցրել է ութ աստիճանյա յոգայի գաղափարը, որը կոչվում է Աշտանգա, այսինքն՝ ութ աստիճան: Առաջին փուլը յաման է, որը նշանակում է անձնական կարգապահություն, այսինքն՝ էթիկայի սկզբունքներ: Երբ մարդն ինքն իր վրա ընդհանրապես չի աշխատում, ինչ յոգայի մասին է խոսքը: Երկրորդ փուլը նիյաման է, որը սոցիալական կարգապահությունն է: Այն ունի հինգ սկզբունք՝ մաքրության պահպանում, բավարարվածություն, հոգեւոր կողմնորոշում, ինքնաճանաչում, հավատարմություն եւ խոնարհում: Երրորդ փուլն ասանաների էտապն է: Ասանան մարմնի ստատիկ դրությունն է: Դրանք նպաստում են մարմնի կայունությանն ու ճկունությանը: Ասանան ֆիզիկական մարմնի վիճակ է, կեցվածք: Չորրորդը պռանայամայի փուլն է՝ շնչառական վարժությունների համակարգն է: Հինգերորդը՝ պրատիյահարայի փուլն է՝ զգացմունքների վերահսկողությունն է: Վեցերորդը՝ դհարանա, որը կենտրոնացումն է եւ յոթերորդը՝ դհիյանա մեդիատացիան:

 

–   Յոգան բաժանվում է բազմաբնույթ տեսակների, ո՞րն է ամենատարածված տեսակն աշխարհում եւ ի՞նչ տեսակներ կան:

 

–   Աշխարհում ամենատարածված տեսակն Աշտանգա յոգան է եղել, որը դարերի ընթացքում ձեւափոխվել է եւ դրանից ստեղծվել են տարբեր ուղղություններ, որոնք բավական տարածում ունեն հատկապես արեւելյան աշխարհում: Դրանցից է Հաթ-հա տեսակը, որը նշանակում է ֆիզիկական հմտություն: Այդ յոգայի տեսակով էլ զբաղվում ենք մեր կենտրոնում: Դա ամենատարածվածն է Հայաստանում: Աշխարհում ճանաչված են եւ լայն տարածում ունեն՝ Բհակտի յոգան, Ջնանա յոգան, Կարմա յոգան եւ Ռաջա յոգան:

 

joga

 

–   Կա՞, արդյոք, կապ եկեղեցու եւ յոգայի միջեւ:

 

–   Դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են:  Կա տեսակետ, որ քրիստոնեությունը դեմ է յոգային: Դա հիմնավորվում է նրանով, որ յոգայի արմատները գալիս են հինդուիզմից: Յոգը ձգտում է լուսավորվելուն: Գուցե յոգան ունի կրոնական ծագումնաբանություն, բայց չմոռանանք, մենք զբաղվում ենք Հաթ-հա յոգայի տեսակով, որը միայն ֆիզիկականն է: Առաջին անգամ համակարգել է հնդիկ փիլիսոփա Պատանջալին՝ քրիստոնեությունից առաջ երկրորդ հազարամյակում եւ այդ մասին հիշատակել է «Յոգասուտրա» գրքում: Հիմա յոգան հիմնականում մատուցվում է այն մակարդակի վրա, որ կրոնի, հոգեւոր ուղղվածության եւ կողմնորոշման հետ կապ չունի: Իմ անձնական տեսակետով կարող եմ մեկնաբանել, որ յոգան պարզապես արվեստ է մարմինը զգալու, ճանաչելու եւ հետեւաբար, յոգան չի խոչընդոտում ոչ մի կրոնի, իսկ կրոնը՝ յոգային:

 

–   Յոգան որքանո՞վ է խորքային Հայաստանում: Արդյո՞ք դա հետաքրքրում է մեր հայ հասարակությանը:

 

–   Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում յոգայով հետաքրքրվողների բավական արագ աճ է գրանցվում: Կոնկրետ հոգեֆիզիոլոգիական պրակտիկաների հանդեպ մարդիկ ցուցաբերում են իրենց հետաքրքրությունը՝ հատկապես երիտասարդները: Գործում է Հայաստանի յոգայի ֆեդերացիան, որի սաներից եմ նաեւ ես: Հիմնադիրը Հակոբ Բաղդասարյանն է: Կան նաեւ տասը եւ ավելին յոգայի կենտրոններ: Մեզ մոտ յոգան հիմնականում մատուցվում է ավելի շատ սպորտային մակարդակի վրա, քանի որ պահանջարկն է այդպիսին: Որքան ազգի արմատները հին են, այդքան այդ ազգն ավելի կասկածամիտ է նորամուծությանը, հետեւաբար Հայաստանում, մեր ազգային ավանդույթից ելնելով, յոգան, համեմատ մյուս ազգերի, ավելի ազատ չի ընդունվում:


–   Յոգայի բաղկացուցիչ մասերից է մեդիտացիան: Ո՞րն է կարեւորվում եւ ինչի՞ վրա է շեշտը դրվում Հայաստանում՝ մեդիտացիայի՞, թե՞ ֆիզիկականի:

 

–   Մեդիտացիան յոգայի բարձրագույն փուլն է: Ցանկալի է մեդիտացիայով զբաղվեն մարդիկ, որոնք որոշակի պրակտիկաներ, հմտություններ ունեն յոգայի ասպարեզում: Մեզ մոտ հիմնականում Հաթ-հա յոգան խորքային մեդիտացիաներ չի ներառում, այլ ներառում է ֆիզիկական, շնչառական վարժություններ եւ որոշակի մեդիտատիվ վարժանքներ: Խորքային մեդիտացիաներ կատարվում են այն ժամանակ, երբ անձի մարմինն ու միտքը պատրաստ են դրան: Մեդիտացիան կատարյալ կենտրոնացած վիճակ է, որին հասնելու համար անձի ֆիզիկական մարմինն ու գիտակցությունը պետք է հավասարաչափ պատրաստ լինեն: Ներկա պահին մեր հասարակության համար նորաձեւ է մեդիտացիա կատարելը եւ շատ հմայիչ է թվում, սակայն դա խորհուրդ չի տրվում, քանի որ ինքնագիտակցության հետ խաղ անելը կարող է հասցնել մեծ չարիքի: Այդ իսկ պատճառով մենք շեշտը դնում ենք ֆիզիկական, շնչառական վարժանքների վրա եւ թեթեւ մեդիտատիվ վարժանքների վրա:

 

–   Ի՞նչ է տալիս յոգան եւ ի՞նչ դրական փոփոխություններ կարող է ձեռք բերել յոգայով զբաղվողը:

 

–   Յոգան առողջ ապրելակերպ է: Այն օգնում է վերականգնել առողջությունը: Այն հիանալի համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական էներգիայով, հավասարակշռում է դրական «յան» եւ բացասական «ին» էներգիաները: Մարդու կենսական ռիթմը համապատասխանեցնում է բնության ռիթմին: Յոգան օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, վերականգնել նյութափոխանակությունը եւ ստաբիլացնել էնդոկրին համակարգի աշխատանքը (հորմոնալ դաշտը): Այն օգնում է վերականգնել շնչառական համակարգի աշխատանքը, որը կատարվում է շնչառական վարժությունների հիման վրա: Յոգայի շնորհիվ կարելի է ձերբազատվել ողնաշարային որոշ հիվանդություններից, սթրեսներից եւ դեպրեսիաներից, վերականգնում է քունը եւ նպաստում է մարսողությանը, ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը: Այդ պրակտիկ կենսափիլիսոփայության շնորհիվ կարելի է ձերբազատվել անբավարարվածության զգացողությունից, ագահությունից, արհամարհանքից, նախանձից, խանդից, այլ բացասական հույզերից, որոնք բուն են դնում մեր գիտակցության մեջ եւ հիմք են շատ հիվանդությունների:

Հեղինակ. ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները. armeniamedicalcenter.am
Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները. armeniamedicalcenter.am

Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով...

Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com
Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com

Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը...

Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել. news.am
Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել. news.am

Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին...

Սնունդը և առողջությունը
Արագ նիհարելու տարբերակ. 1in.am
Արագ նիհարելու տարբերակ. 1in.am

Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն այլընտրանք: Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած...

Ճարպակալում
5 պատճառ՝ երեկոյան մարզասրահ այցելելու համար. med.news.am
5 պատճառ՝ երեկոյան մարզասրահ այցելելու համար. med.news.am

Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք...

5 մթերք, որոնք չի կարելի օգտագործել մարզասրահ այցելելուց առաջ. med.news.am
5 մթերք, որոնք չի կարելի օգտագործել մարզասրահ այցելելուց առաջ. med.news.am

Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք...

Սնունդը և առողջությունը
Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար. tert.am
Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար. tert.am

Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին...

4 պատճառ յոգայով զբաղվելու համար. news.am
4 պատճառ յոգայով զբաղվելու համար. news.am

Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ...

Հինգ հասարակ և արդյունավետ միջոց յոգայով զբաղվելու համար. 1in.am
Հինգ հասարակ և արդյունավետ միջոց յոգայով զբաղվելու համար. 1in.am

Հինգ հասարակ և արդյունավետ միջոց՝ յոգայով զբաղվելու համար: Հատակցրեք ձեզ օրական 15 րոպե, գրում է...

Հավասարակշռության կորուստը կանխող 3 վարժություն. news.am
Հավասարակշռության կորուստը կանխող 3 վարժություն. news.am

Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար:  Եթե...

Նյարդաբանություն
12 մարզական վարժություններ, որոնց գոյությանը դժվար է հավատալ. 1in.am
12 մարզական վարժություններ, որոնց գոյությանը դժվար է հավատալ. 1in.am

Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է...

Մարզիկի մտածողական մարզումը
Մարզիկի մտածողական մարզումը

Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն...

Մարզիկի մոտիվացիան
Մարզիկի մոտիվացիան

Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է...

Հոգեկան առողջություն
Շաբաթական 3 անգամ մարզանք անելը մեծապես նվազեցնում է դեպրեսիայի վտանգը. tert.am
Շաբաթական 3 անգամ մարզանք անելը մեծապես նվազեցնում է դեպրեսիայի վտանգը. tert.am

Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի...

Հոգեկան առողջություն
Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com
Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com

Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը: Ուստի լողավազանն օգնում է մարդկանց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ