Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Լինել հարուստ և առո՞ղջ: Ինչո՞ւմն է կյանքի որակի գնահատման իմաստը

Լինել հարուստ և առո՞ղջ: Ինչո՞ւմն է կյանքի որակի գնահատման իմաստը

"Հիվանդությունը կյանքի սահմանափակման արդյունքն է"։ Ընդունված այս ձևակերպումը թույլ է տալիս լավագույնս բացահայտել "կյանքի որակ" հասկացության էությունը։ Ելնելով մեր երկրի առանձնահատկություններից` խիստ կոնտինենտալ կլիմայական պայմաններից, գենոտիպից, ազգային խոհանոցից, ազգաբնակչության սոցիալական պայմաններից և այլն, մեր պետությունը հնարավորինս պետք է լուսաբանի մարդու առողջությանը վերաբերող հարցերը։

 

Այս առումով խրախուսելի են այն ծրագրերը, որոնք ուղղած են միջին տարիքի մարդկանց կյանքի բարելավմանը։ Վերջերս ներկա էի ստամոքսի խոցի աննախադեպ տոկոս կազմող մասնահատմանը նվիրված գիտաժողովին, որի ընթացքում ներկայացվեցին խոցային հիվանդություններին և գաստրիտների բուժմանն ուղղված աշխարհում ընդունված մոտեցումներ։ Ներկայացված բուժման համակարգը հանգեցնում էր վիրահատական միջամտությունների խիստ կրճատմանը, որն իր հերթին դառնում է կյանքի որակի բարելավմանը նպաստող գործոն։


Մեզանում "կյանքի որակի" վերաբերյալ ստացած տվյալների մշակման համար ճիշտ կլիներ թեստավորման ենթարկել Հայաստանում արտադրվող դեղամիջոցները, ինչպես նաև օգտակար մանրէներով հարուստ կաթնամթերքը։ Այս երկու արտադրանքի հստակ տվյալներն անհաժեշտ են համաշխարհային շուկա ներկայացնելու նպատակով։


Մարդկությունն իր ներկայիս զարգացման փուլում գտնվում է այն բեկումնային վիճակում, երբ կյանքի որակն ու տևողությունը կարող են անհավանակորեն փոփոխման ենթարկվել դրական առումով։


Այս խնդրի լուծմանը, անտարակույս, պետք է նպաստեն պետությունն ու բժշկությունը։


ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ ԵՎ ԱՌՈ՞ՂՋ

 

Մեր օրերում միայն առողջ լինելը բավարար չէ. կարևոր է նաև որակյալ ապրելը։ Այդ խնդրի շուրջ մտորումները հանգեցրել են նրան, որ ստեղծվել է մի առանձին գիտություն, որի նպատակն է գնահատել կյանքի որակը։ Ի դեպ, այս գիտության ստեղծման մասին միտքը ծագել է բժշկության հոգեսոցիալական կողմերի ակտիվ ուսումնասիրման շրջանում, և արդյունքում այն դարձել է գիտության տարբեր ոլորտների մասնագետների ուսումնասիրության առարկան։ Կարելի է ասել, որ կյանքի որակը (ԿՈ) մարդու վրա արտաքին և ներքին միջավայրի թողած անմիջական ազդեցության ցուցանիշն է։


Կյանքի որակ հասկացողությունը բազմաթիվ սահմանումներ ունի։ Որոշ հեղինակներ գտնում են, որ այն անհատի ֆիզիկական, հոգեբանական, հուզական և սոցիալական կողմերի ամբողջական բնութագիրն է, որը հիմնված է վերջինիս` իրեն շրջապատող աշխարհի սուբյեկտիվ ընկալման վրա։ Ամերիկացի մասնագետները, ի լրումն այս սահմանման, ավելացնում են նաև "նյութական և հոգևոր բարօրություն" տերմինները։ Սակայն առավել հաճախ ԿՈ նշանակում է մարդու` իր իսկ սոցիալական դիրքին համապատասխան` հասարակության մեջ ազատ գործելու և այդ գործունեությունից բավարարություն ստանալու "ունակություն"։ ԱՀԿ (ԹԿի) - ձևակերպմամբ էլ "ԿՈ - մարդու` հասարակական կյանքի հետ ունեցած փոխհարաբերությունների ներդաշնակությունն է, երբ այդ նույն հասարակության մշակութային արժեքների համատեքստում տվյալ անհատի նպատակները, հնարավորություններն ու ակնկալիքները ներդաշնակվում են"։


Ընդհանուր առմամբ ԿՈ համընդհանուր սահմանում չի կարող ունենալ, քանի որ հասարակության փոփոխությամբ պայմանավորված` փոփոխության է ենթարկվում նաև ԿՈ։ Յուրաքանչյուր նոր սերունդ առաջ կքաշի իր մտածելակերպից բխող "ճշմարտացիության" և "որակի" չափանիշներ։ Հին ու նոր սերունդների մտածելակերպի տարբերություններով պայմանավորված հավիտենական շարժման մեջ լոկ մի բան կարող է մնալ կայուն և անփոփոխ. դա մարդու օրգանիզմն է։ Օրգանիզմն, այսպես կոչված, մի գործիք է, որից օգտվում է յուրաքանչյուրս` իր առջև դրված նպատակներին հասնելու համար։ Որքան այդ "գործիքը" լավ աշխատի (առողջ լինի), այնքան ավելի հեշտ կհաղթահարվեն անհատի կարիքներն, ու կիրականանան նրա ցանկությունները։ Այսպիսով, ԿՈ կարող է նաև գնահատվել անհատի` իր իսկ կյանքից բավարված լինելու գործոնով։ Ինքնին հասկանալի է, որ այս կարգի ցուցանիշները խիստ սուբյեկտիվ են, քանզի ԿՈ բավարարված լինելու գործոնը միշտ չէ, որ պայմանավորված է անհատի առողջական վիճակով, աշխատավարձի չափով, մասնագիտական վերելքով կամ աշխատանքային պայմաններով։ Նայեք Ձեր շուրջը. որքան աղքատ և մեղմ ասած` վատառողջ մարդիկ կան, որոնք, այնուամենայնիվ, երջանիկ են և իրենց կյանքից լիովին բավարաված, և դրան հակառակ` կան շատ մարդիկ, որոնք հարուստ և առողջ են, մինչդեռ իրենց չափազանց դժբախտ են համարում։ Կյանքի ընկալման և գնահատման վրա մեծ ազդեցություն է թողնում անհատի բնավորությունը, ավելի կոնկրետ` նրա բնավորության այնպիսի գծեր, ինչպիսք են լավատեսությունը, փոխզիջման գնալու կարողությունը, պահանջկոտությունը, հավակնոտությունը և այլն։


Վերջին տարիներին մշակվել և գործողության մեջ է դրվել մարդու առողջության վերահսկման (մոնիտորինգի) մի մեթոդ, որը ներառում է տվյալների հսկայական բազա։ Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է դարձել լավագույնս գնահատել յուրաքանչյուր անհատի առողջական վիճակը (ընդ որում հաշվի են առնվում նրա` ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գանգատները)։


ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ...

 

ԿՈ գնահատելու համար առողջ կամ վատառողջ մարդուն առաջարկում են լրացնել հատուկ այդ նպատակով մշակված հարցաթերթիկներ։ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում ստեղծվել են հատուկ կենտրոններ և գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք զբաղվում են նման հարցաթերթիկների մշակմամբ և ուսումնասիրմամբ։   Ի դեպ, հարցաթերթիկները բաժանվում են երկու խմբի` ընդհանուր և առանձնահատուկ։ Ընդհանուր հարցաթերթիկներն օգտագործվում են ինչպես առողջ, այնպես էլ վատառողջ մարդկանց ԿՈ գնահատելու նպատակով, մինչդեռ առանձնահատուկ հարցաթերթիկները մշակված են տարաբնույթ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ընդհանուր հարցաթերթիկները հնարավորություն են ընձեռում ուսումնասիրել և գնահատել թե՛ առանձին անհատի և թե՛ ազգաբնակչության տարբեր խավերը ներկայացնող խմբերի առողջական վիճակի ընդհանուր պատկերը։ ԱՀԿ խորհուրդ է տալիս ընդհանուր հարցաթերթիկներն օգտագործել ըստ հետևյալ տարիքային խմբերի` 15, 45 և 65։ Այս կերպ հնարավոր է բացահայտել յուրաքանչյուր տարիքային խմբին բնորոշ առողջական վիճակի փոփոխությունները և ձեռք բերված ցուցանիշները համեմատության մեջ դնել, ասենք, ըստ նրանց ապրած տարածաշրջանների։ Այս դեպքում հարցաթերթիկները հնարավորություն են ընձեռում հասկանալ, թե ինչ անդրադարձ կարող է  ունենալ անհատի աշխարհագրական տեղակայվածությունը վերջինիս առողջության վրա։ Ընդհանուր հարցման օբյեկտիվ ցուցանիշներից են օրինակ` անհատի սեռը, տարիքը, քրոնիկ հիվանդության առկայությունը, գործունեության ոլորտը և բնույթը, բարեկեցության մակարդակը, հանգստին տրամադրվող ժամանակը։ Ինչ վերաբերում է հարցման սուբյեկտիվ ցուցանիշներին, դրանք ներառում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են անհատի` իր իսկ առողջության մակարդակից բավարարված լինելը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, անհատի սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև հոգեկան բավարարվածությունը (կամ անբավարարվածությունը), սեփական անձի ինքնագնահատումը և այլն։


Առանձնահատուկ հարցաշարերի միջոցով կարելի է գնահատել ԿՈ որոշ առանձին կողմեր, ասենք` ֆիզիկական կամ հոգեկան ԿՈ, կամ էլ ԿՈ` որևիցե հիվանդության պարագայում, ինչպես նաև նույն ԿՈ-ը` որևէ հիվանդության բուժման ժամանակ։ Նմանատիպ հարցաթերթիկները ներառում են ցավային զգացողություններին, ինքնասպասարկման ունակությանը, աշխատունակությանը, տագնապային զզացողություններին, քնին, հանգստին, կենցաղին, ազատ ժամանցին և շատ ու շատ այլ բնագավառներին վերաբերող հարցեր։ Հարցերի պատասխանները գնահատվում են բալային համակարգով, ընդ որում միավորները հաշվարկվում են որոշակիորեն սահմանված բանաձևով։ Այնուհետև, ըստ սանդղակի (յուրաքանչյուր կոնկրետ հիվանդության համար կան առանձին սանդղակներ)` հաշվարկվում է հիվանդ մարդու ԿՈ։

 

ԲՈՒԺՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉԲՈՒԺՎԵԼ` ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

 

Յուրաքանչյուր դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցող չափանիշներից մեկն էլ վերջինիս` մարդու կյանքի տևողության և ԿՈ վրա թողած ազդեցությունն է։ Եթե դեղամիջոցին ուղեկցող բացատրական հուշաթերթիկում նշված է, որ այդ դեղամիջոցը բարերար ազդեցություն է թողնում ԿՈ վրա, նշանակում է` տվյալ դեղամիջոցը անցել է բազմակողմանի և նպատակային երկարատև ուսումնասիրության և փորձարկման ճանապարհ։ ԿՈ գործոնի համար շատ կարևոր է, որ դեղամիջոցի արդյունավետությունը զուգորդվի օրգանիզմի կողմից վերջինիս լավ յուրացման հետ։ Եթե դեղամիջոցի ընդունումից հետո մարդու ԿՈ վատթարանում է, կնշանակի` դեղամիջոցի օգտակար գործունեության գործակիցը նվազում է։ Իսկ եթե բուժման ընթացքում հիվանդի ինքնազգացողությունը բարելավվում է (կարգավորվում է քունը, նվազում են միևնույն հիվանդության այլ ախտանշանները, բարձրանում է տրամադրությունը, նախկինում անկողնուն գամված հիվանդը շարժունակ է դառնում և կարողանում ինքն իրեն փոքր-ինչ սպասարկել), ապա ակնհայտորեն դեղորայքի ներազդեցությունը դրական է և հուշում է, որ սկսված բուժումը կարելի է շարունակել։ Այս դեպքում ԿՈ ցուցանիշը գնահատվում է հիվանդի կրկնակի հարցմամբ` բուժումից առաջ և բուժումից հետո։ Միավորները հաշվարկվում են ըստ հիվանդությանը համապատասխանող սանդղակի։ Ցուցանիշների ավելացումը խոսում է ԿՈ բարելավման մասին։


ԻՆՉՈ՞ՒՄՆ Է ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՄԱՍՏԸ

 

Տարաբնույթ հիվանդություններն ազդում են ոչ միայն մարդու ֆիզիկական վիճակի, այլև նրա վարքագծի, հոգեբանության և հուզական ներքնաշխարհի վրա։ Այս ամենով պայմանավորված` փոփոխության է ենթարկվում նաև վերջինիս տեղն ու դերը սոցիալական միջավայրում։ Հիվանդին գնահատելիս բժիշկն առաջին հերթին ուշադրություն է դարձնում նրա ֆիզիկական վիճակի վրա, որի ցուցանիշները սովորաբար համարվում են լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները։ Մինչդեռ մարդու համար բնավ կարևոր չէ, թե ինչպիսին են իր արյան մեջ բիլիռուբինի, կամ բիոքիմիական այլ ցուցանիշները։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպիսին է իր ԿՈ։ Իսկ բժիշկը, ցավոք, միշտ չէ, որ խորամուտ է լինում հիվանդի համար այսչափ կարևոր հոգեբանական և սոցիալական խնդիրների մեջ։


Շատ հետաքրքիր են այն հետազոտությունները, որոնցում բժշկի հետ հավասար մասնակցություն են ունեցել զարկերակային ցածր ճնշման խնդիր ունեցող հիվանդները և նրանց հարազատները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բուժման ընթացքում այդ խմբի հիվանդների ԿՈ զգալիորեն բարելավվել է։ Սակայն հիվանդների միայն 48%-ն է հաստատել այդ փաստը։ Ավելին` հարազատների 99%-ը եկել են հակառակ եզրահանգման` գտնելով, որ հիվանդների ԿՈ վատթարացել է. նրանք դարձել են դյուրագրգիռ և դեպրեսիվ։ Անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ շատ հաճախ հիվանդության լիարժեք պատկերը ստանալու համար միայն բժշկի կարծիքը բավարար չէ։ Հարկավոր է հիվանդությունը գնահատել տարբեր դիտանկյուններից, որը և հնարավորություն կտա լավագույնս հասկանալ ու գնահատել հիվանդի ԿՈ իրական պատկերը։ Այսպիսով, ԿՈ բուժման արդյունավետությունը գնահատող նոր չափանիշ է։ Բացի այդ, ԿՈ ցուցանիշի օգնությամբ հնարավոր է դառնում ճիշտ ժամանակին բուժման մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնել։ Բժշկի հարցմանը հիվանդի տված պատասխանները արժեքավոր և հավաստի տվյալներ են հաղորդում վերջինիս առողջության մասին։


ԿՈ սահմանման մեթոդն օգտագործվում է դեղաբանատնտեսագիտական վերլուծության նպատակով, ինչպես նաև արժեք/արդյունավետություն փոխհարաբերության գործակիցը հաշվարկելու համար։ ԿՈ համարվում է բուժման արդյունավետության գնահատման հիմնական չափանիշը։ Այս ամենից զատ, ԿՈ գնահատումից ստացած ինֆորմացիան հնարավորություն է տալիս ծրագրավորել առողջապահության տարբեր բնագավառների ֆինանսավորումը` հաշվի առնելով տվյալ երկրի ազգային առանձնահատկությունները։

Հեղինակ. Բժիշկ-գաստրոէնտերոլոգ, «Նոր Արաբկիր» բուժական կենտրոն Նարինե Հովհաննիսյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն
ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Ծերություև և երկարակեցություն
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...

Սալուտեմ 3.2021
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին

Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ