Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների դեմ

Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների դեմ

Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնում ենք 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւներ, լցնում 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եռացնում 10րոպե: Սառեցնելուց հետո կատարում ենք ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի:

 

Ատամի ցավին շատ լավ օգնում է նաեւ բրգաձեւ սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ եւ 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբից՝ ատամի մի մասին, հետո՝ մյուս մասին: Չի կարելի չարաշահել, որովհետեւ հնարավոր է այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամ հետո, ատամի ցավի դեպքում: Արդյունավետ միջոց է մեղրամոմը: Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել:

 

Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց է 50 գրամ դաղձի խոտի, 25 գրամ սրոհունդի խոտի եւ 25 գրամ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 2-3 րոպե թույլ կրակի վրա: 1-2 ժամ հետո քամել եւ կատարել ողողումներ: Այն նաեւ վերացնում է բերանի տհաճ հոտը: Թարախակալված լնդերին ու ատամներին շատ է օգնում սովորական մեղրամոմ ծամելը:

 

Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղեւով պատրաստված թուրմը: Վերցնել 60 գ կաղնու կեղեւ եւ 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15-20 րոպե եւ ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում: Սրոհունդի ձեթը եւս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերեւներից ու լցնում այս ամենը 4 բաժին զեյթունի ձեթի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արեւի տակ: 2 շաբաթ հետո քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչեւ 60 աստիճան ու թողնել, որ սառի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարեն

30.03.2013

մինչև եղեսպակի մանրացրած տերեւ, սոճու ձեթ, դաղձի խոտ, կաղնու կեղեւ ու մնացած բաները ճարեմ, էնա միանգամից կդիմեմ ատամնաբույժի...

Նազարյան Լիլիթ

30.09.2011

Երբ ատամդ ցավում է, խորհուրդն արդեն իսկ օգնում է:

Կարդացեք նաև

Ինչպես պայքարել քթի արյունահոսության դեմ. 1in.am
Ինչպես պայքարել քթի արյունահոսության դեմ. 1in.am

Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը...

92 ցելյուլոզային սպունգերն ընդամենը 20 վայրկյանում կարող են կլանել կես լիտր արյուն. tert.am
92 ցելյուլոզային սպունգերն ընդամենը 20 վայրկյանում կարող են կլանել կես լիտր արյուն. tert.am

Նորարարությունը, որը կոչվում է XStat, արտաքուստ նման է ներարկիչի: Այն առաջարկվում է օգտագործել արյունահոսության արագ դադարեցման համար: RevMedx  ընկերության մասնագետները պնդում են, որ XStat-ը կարող է կանգնեցնել...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչ անել միջատների խայթոցների դեպքում. 1in.am
Ինչ անել միջատների խայթոցների դեպքում. 1in.am

Անկախ նրանից՝ ունե՞ք արդյոք ալերգիաներ միջատների խայթոցներից, թե՝ ոչ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե խայթոցը դեմքի, քթի, բերանի կամ...

Սրտի կաթվածի ժամանակ մարդը 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար. tert.am
Սրտի կաթվածի ժամանակ մարդը 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար. tert.am

Շատ մարդիկ սրտի կաթված են ստանում, երբ միայնակ են, և օգնություն ցուցաբերող ոչ-ոք չկա: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Նանոմասնիկներով զինված սպեղանին վերքերը մանրէներից ազատելու ներուժ ունի. news.am
Նանոմասնիկներով զինված սպեղանին վերքերը մանրէներից ազատելու ներուժ ունի. news.am

Գիտնականները հատուկ ցանցեր են մշակում՝ նանոթելերից, որոնց օգնությամբ վերքերից ցավեր առաջացնող մանրէները հեռացնելու եւ, արդյունքում, ապաքինման գործընթացն արագացնելու հնարավորություն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
911-ը հասանելի կլինի բոլորին եւ ամենուր
911-ը հասանելի կլինի բոլորին եւ ամենուր

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Գիտնականները գտել են կուբոմեդուզայի հակաթույնը
Գիտնականները գտել են կուբոմեդուզայի հակաթույնը

Ավստրալական Chironex fleckeri տեսակի կուբոմեդուզայում կա բավարար քանակությամբ թույն, որն ընդամենը 3 րոպեում կարող է սպանել 60 մարդու: Այդ իսկ պատճառով 2-մետրանոց մեդուզայի այրոցը դեպքերի մեծ մասի դեպքում հանգեցնում է սերֆինգիստի...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Աղետների ապակոդավորումը
 Աղետների ապակոդավորումը

Ահաբեկչական հարձակման վայր, ցունամիի կամ երկրաշարժի հետևանքներ, այս ամենը նաև հնարավորություն է գիտնականների համար,
 Սոցիոլոգ Տրիշա Ուոքենդորֆն ավերված վայրեր է այցելում՝ ուսումնասիրելու, թե ինչպես ապագայում կարելի է փրկել մարդկանց կյանքը...

Շմոլ գազն ունի թմրեցնող ազդեցություն, և մահվան մոտենալը մարդը չի զգում. մասնագետ
Շմոլ գազն ունի թմրեցնող ազդեցություն, և մահվան մոտենալը մարդը չի զգում. մասնագետ

2004թ-ից մինչ օրս արձանագրվել է գազից թունավորման և հրդեհի 1651 դեպք, որոնց արդյունքում 109 զոհ և 1843 վիրավոր։ Այս տարի արդեն զոհվել է 10 մարդ, 181-ը թունավորմամբ հոսպիտալացվել։ Գազաֆիկացված է գազ չունեցող Հայաստանի 97%-ը։ Գազով սարքավորումների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Օձերն ակտիվացել են. Ի՞նչ օգնություն ցուցաբերել տուժածին
Օձերն ակտիվացել են. Ի՞նչ օգնություն ցուցաբերել տուժածին

Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 7 դեպք: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար, չկան: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները և մարզերում, և Երևանում ապահոված են անտիգյուրզինով: Դեղորայքով ապահովածության վերաբերյալ տվյալներին, ըստ մեր զրուցակիցի...

Հրատապ թեմա Հայաստանում
Համադրական (սինթետիկ) թրոմբոցիտները կկանգնեցնեն արյունահոսությունը
Համադրական (սինթետիկ) թրոմբոցիտները կկանգնեցնեն արյունահոսությունը

Վնասվածքների և բաց վերքերի ժամանակ թանկ է յուրաքանչյուր վայրկյանը: Ուժեղ արյունահոսությունը կանգնեցնելուն խանգարում է արյան դժվար լերդացումը...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը
Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ...

Ինչպես տաքանալ ձմռանը
Ինչպես տաքանալ ձմռանը

Ձմռանը փողոցում կարելի է մրսել հաշված րոպեների ընթացքում: Առաջարկում ենք միջոցներ, որոնք եւ կտաքացնեն, եւ կկանխեն մրսածությունը: Դրսում եթե շատ ցուրտ է, աշխատեք շնչել դանդաղ, բայց ոչ խորը: Այս վարժությունը հանգստացնում է նյարդային,,,

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ