Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիտամիններ և միներալներ

Վիտամիններն` արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն վիտամինների մասին)

Վիտամիններն` արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն վիտամինների մասին)

ԹԻԱՄԻՆ՝ նույնն է B1, 100 գ սերմում պարունակվում է 1.5-2.1 մգ B1: Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 1.2-1.5 մգ, կանանց 1.0-1.1 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝1.5 ու 1.6 մգ:

 

 

B1Թիամինը շատ արագ է յուրացվում ու անցնելով արյան մեջ մասնակցում է լյարդում գոյացող հատուկ, ածխաջրերը տրոհող ու գլյուկոզայի վերափոխող խմորիչների՝ նույնն է ֆերմենտ կազմավորմանը: Գլյուկոզան անհրաժեշտ է ուղեղի ու նյարդերի բջիջները սնելու համար:

 

Թիամինի սակավության դեպքում առաջանում է սրտի ռիթմերի խանգարում, հեւոց, դեպրեսիա, նյարդային անհանգստություն, ախորժակի անկում, փորկապություն, ֆիզիկական ու մտավոր էներգիայի նվազում:


ՌԻԲՈՖԼԱՎԻՆ՝ նույնն է B2. 100 գ սերմում պարունակվում է 0.24-0.36 մգ B2:

 

Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 1.4 մգ, սթրեսի ու ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում՝ 2.6 մգ, կանանց համապատասխանորեն՝ 1.2 ու 1.7 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝ 2 մգ:


B2ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Սոդայի լուծույթի ներքին օգտագործման դեպքում B2-ը կարող է տրոհվել:

 

Ի տարբերություն B1 վիտամինի B2-ը կայուն է ջերմային մշակման ու թթվային միջավայրի հանդեպ, սակայն տրոհվում է բնական լույսի ազդեցությունից:


Սակավության դեպքում. Առաջանում են ճաքեր շրթունքների վրա, բորբոքվում է լեզուն, լայնանում են բիբերը, քանի որ աչքերը դառնում են զգայուն լույսի հանդեպ:

 

 

Նկատվում է մազաթափություն, թեփոտվում է մաշկը: Դժվարանում է միզարձակությունը: Խաթարվում է կենտրոնական համակարգի աշխատանքը՝ դեպրեսիա, դող վերջույթներում, ուշադրության կորուստ: Ռիբոֆլավինը մասնակցում է ածխաջրերի ու ճարպերի տրոհման, սպիտակուցների փոխանակման գործընթացներին, որոնք ղեկավարվում են վահանագեղձի տիրոքսին հորմոնի միջոցով: 


ՆԻԱՑԻՆ՝ նույնն է վիտամին PP կամ B3. 100 գ սերմում պարունակվում է 6.8-8.3 մգ նիկոտինաթթու: Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 15-20 մգ, կանանց՝12-15 մգ, երեխաներին 5-12 մգ: Սթրեսի ու ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում պահանջարկը զգալիորեն մեծանում է: Վիտամին PP-ի պահանջարկը բարձր է նաեւ հղիների ու կերակրող մայրերի մոտ:

 

վիտամին  PPՎիտամին PP-ն կայուն է լույսի, ջերմային մշակման, թթվային ու ալկալիային միջավայրերի ազդեցության հանդեպ: Այս վիտամինի գլխավոր թշնամին շաքար պարունակող մթերքներն են:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նիացինը շատ արագ է յուրացվում օրգանիզմում, նպաստում է արյան շրջանառության եւ ուղեղի աշխատանքի լավացմանը:

 

Նիացինով հարուստ մթերքն օգտակար է միգրենի, ալերգիայի, շաքարային դիաբետի, վահանագեղձի հիվանդությունների դեպքում:

 

Նպաստում է կորտիզոն, տիրոքսին, ինսուլին ու սեռական հորմոնների գոյացմանը: Անհրաժեշտ է սպիտակուցների փոխանակման, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի հյութերի գոյացման համար:


Նիացինի սակավության դեպքում ի հայտ են գալիս հետեւյալ ախտանիշները. մկանային թուլություն, ախորժակի անկում, տհաճ հոտ բերանից, վերքեր բերանում ու շրթունքների վրա, լնդերի զգայունություն, մաշկային հիվանդություններ, գլխացավ, անհանգստություն, ցրվածություն, դեպրեսիա, լուծ: 


B7ԲԻՈՏԻՆ՝ նույնն է վիտամին H կամ B7. 100 գ սերմում պարունակվում է 670 մկգ B7: Սա շատ բարձր ցուցանիշ Է, սակայն կարեւոր է իմանալ, որ բնության մեջ գոյություն ունեն բիոտինի թվով 8 ստերեոիզոմերներ, որոնցից միայն մեկն է ցուցաբերում կենսաբանական ակտիվություն:

 

Բիոտինն առաջին անգամ (1901թ.) հայտնաբերվել է «bios» կոչված միացությունից, որը պարունակում է նաեւ պանտոտենաթթու ու ինոզիտոլ:


Ժամանակակից հետազոտողները բացահայտել են, որ պանտոտենաթթուն, բիոտինը, երկաթն ու ցինկը դանդաղեցնում են ԴՆԹ- ի միտրոխոնդրիաների քայքայումը եւ հետեւաբար ծերացման ընթացքը:


Բիոտինի յուրացմանը մեծապես նպաստում են մանգանեղն ու մագնեզիումը, որոնց պարունակությունն արեւածաղկի սերմում բավականի բարձր է: 


ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ. B7-ի սակավության դեպքում նկատվում է դիֆֆուզ մազաթափություն, միաժամանակ լեզուն դառնում է հարթ ու ստանում սպիտակ երանգ, սակայն վիտամինի լրացուցիչ ընդունումը կարող է կանխել միայն տղամարդկանց ճաղատությունը:

 

 

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: Մեկ տարաեկան երեխայի համար

 

B7 վիտամինի 1 օրվա պահանջարկը 10 մկգ է ( նորածնի համար 15 մկգ ),

3 տարեկանում՝ 20 մկգ, 10 տարեկանում՝ 30 մկգ, 24 տարեկան տղամարդկանց ու կանանց համար՝ 30-100 մկգ: Նման տատանումը պայմանավորված է անհատի կենսաբանական առանձնահատկություններով:


Բիոտինի ակտիվ իզոմերը կարող է գոյանալ նաեւ աղիներում, որտեղ նպաստում է օգտակար միկրոֆլորայի զարգացմանը, որի շնորհիվ կուժեղանա օրգանիզմի դիմադրողականությունը: 


Բիոտինը ինսուլին հորմոնի հետ համատեղ կարգավորում է գլյուկոզայի փոխանակման գործընթացը, նաեւ մասնակցում է գլիկոգենի գոյացմանը, երբ 22 հայտնի ամինաթթուներից 16-ը փոխակերպվում են գլյուկոզայի:


B7-ը պարունակում է ծծումբ, որն անհրաժեշտ է մաշկին, մազերին ու եղունգներին, բացի այդ կարգավորում է մաշկում գտնվող ճարպաթթուների քանակը:


Բիոտինի սակավության դեպքում նկատվում է. սակավարյունություն, թուլություն, քնկոտություն, մկանային ցավեր ՝գլիկոգենի անբավարարության հետեւանքով, ախորժակի անկում, դեպրեսիա: Մաշկը դառնում է չափից ավել ճարպոտ կամ չոր, առաջանում է մազաթափություն ու մաշկի թեփոտում:

 

Բիոտինը տրոհվում է ջերմային մշակման ժամանակ:


ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ, որ հում հավկիթի սպիտակուցի մեջ պարունակվող ավիդին նյութը քայքայում է բիոտինը: Ալկալային միջավայրում բիոտինը լուծվում է առանց տրոհվելու:


B5 ՊԱՆՏՈՏԵՆԱԹԹՈՒ՝ նույնն է B5. 100 գ սերմում պարունակվում 1.13-2.2 մգ B5 :

 

Մարդուն՝ անկախ տարիքից անհրաժեշտ է օրը 5-10 մգ պանտոտենաթթու, հղի ու կերակրող կանանց 15 մգ:

 

Սննդամթերքի ջերմային մշակման ժամանակ նաեւ քացախի կամ սոդայի ( ալկալային) լուծույթի չարաշահելու դեպքում B5 վիտամինը տրոհվում է:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կա կարծիք, որ քացախը կամ սոդան նիհարեցնում են, այնինչ պանտոտենաթթուն նպաստում է քաշի նվազեցմանը, կանխարգելում է ծերացումը, կնճիռների գոյացումը:

 

B5 վիտամինը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակման գործընթացների, նյարդային համակարգի աշխատանքի, մակերիկամների ու վահանագեղձի գործունեության կարգավորմանը:


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ. Մակերիկամներն օրգանիզմի առավել աշխատունակ գեղձերն են, այդ իսկ պատճառով B5-ի զգալի մասը ուղղվում է դեպի այդ գեղձը, որն աշխատում է օրը 6 ժամ, արտադրելով հակասթրեսային հորմոններ ու հակաբորբոքային միացություններ:


B6ՊԻՐԻԴՈՔՍԻՆ՝ նույնն է B6. 100 գ սերմում պարունակվում է 0.8-1.35 մգ B6:

 

Օրգանիզմին անհրաժեշտ է օրը 2-3 մգ B6 վիտամին, իսկ հղի, կերակրող, նաեւ կոնտրացեպտիվներ օգտագործող կանանց՝ մինչեւ 5 մգ:


ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ: Այս վիտամինի յուրացման արդյունավետությունը էապես կախված է անհատի կենսաբանական առանձնահատկություններից: Պիրիդոքսինը մասնակցում է լյարդում գոյացող ամինազա ֆերմենտի գոյացմանը, որը նպաստում է ամինաթթուների վերամշակման, սպիտակուցի ու ճարպի յուրացման գործընթացներին:

 

B6-ի սակավության դեպքում դանդաղում է երեխայի ֆիզիկական աճը, առաջանում է աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարում, սակավարյունություն, մկանային թուլություն, արթրիտ, մազաթափություն, ստոմատիտ, ճաքեր շրթունքի անկյունում, դիմադրողականության անկում, դեպրեսիա՝ թվով մոտ 120 առողջական խնդիրներ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Գիտնականներն ապացուցել են , որ կարգավորելով պիրիդոքսինի պարունակությունն արյան մեջ ու բջիջներում կարելի է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունն ու հոգեկան հավասարակշռությունը:


ՊԻՐԻԴՈՔՍԻՆԻ ՆԻՀԱՐԵՑՆՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ:

 

Նպաստում է լեղու արտազատմանը, ավելորդ հեղուկի հեռացմանը , արյան մեջ շաքարի բաղադրության եւ կալիում-նատրիում փոխհարաբերակցության կարգավորմանը, ինչպես նաեւ ունի հակասթրեսային հատկություն: 

 

 

  B9ՖՈԼԻԱԹԹՈՒ՝ նույնն է վիտամին B9-ը. 100 գ սերմում պարունակվում է 227 մկգ վիտամին B9-ը:

 

Տղամարդկանց անհրաժեշտ է օրական 400 մկգ B9 վիտամին, ֆիզիկական աշխատանքի ու սթրեսի դեպքում՝ 600 մկգ, կանանց հարկավոր է 100, հղիներին՝ 150, կերակրող մայրերին՝ 400-600 մկգ:

 

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ Լատիներենում տերեւը կոչվել է « folium », առավելագույն քանակության ֆոլիաթթու է պարունակվում ցորենի ածիկում՝ 350 մկգ, սպանախի՝ 200, հազարի (մարոլ )՝135 մկգ եւ այլ բույսերի մուգ կանաչ տերեւներում:


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, որ տավարի լյարդը հարուստ է B խմբի ու A վիտամիններով: 

 

Ֆոլիաթթուն մասնակցում է նյարդերն հանգստացնող ու տրամադրությունը լավացնող սերոտոնին, նորադրենալին հորմոնների, նուկլեինաթթուների գոյացման գործընթացին: Ֆոլիաթթուն երբեմն անվանում են « մայրության վիտամին», քանի որ նուկլեինաթթուն ժառանգական ինֆորմացիայի կրող է: Խորհուրդ է տրվում հղիություն ծրագրավորելու դեպքում նախապես՝ 3-4 ամիս առաջ հարստացնել սննդակարգը ֆոլիաթթվով :


Շվեդ գիտնականները կարծում են, որ դա նպաստում է պտղի բնականոն զարգացմանը եւ ծնվում են առողջ երեխաներ: Գաղտնիքը դրանում է, որ ֆոլիաթթուն կարող է 3-6 ամիս պահեստավորվել օրգանիզմում:


Ֆոլիաթթուն անհրաժեշտ է ոսկրուղեղի արյունաստեղծ ֆունկցիան խթանելու ու B12 վիտամինի յուրացման համար: Սակավության դեպքում կարող է զարգանալ դժվար բուժվող անեմիա, հնարավոր է վնասվեն անոթները: 

.
Ֆոլիաթթուն կանխարգելում է ծերունական կարծրախտի զարգագումը, նպաստում հիշողության պահպանմանը:

 

 

Երբեմն ֆոլիաթթվի սակավության հետեւանքով վաղաժամ գունատվում, ճերմակում են մազերը:


B4ՔՈԼԻՆ՝ նույնն է վիտամին B4: 100 գ սերմում պարունակվում է 55 մգ քոլին:

 

Մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 500 մգ-3 գ է:


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, որ քոլինի անհրաժեշտ քանակը հիմնականում գոյանում է մարդու օրգանիզմում: Մայրական կաթում պարունակվում է 5-6 գ քոլին:


ՔՈԼԻՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Արագացնում է ճարպերի տրոհման ու առաջացած լիպոպրոտեինների՝ հատկապես խոլեսթերինի տեղաշարժը ցանկալի ուղղությամբ:

 

Խոլեսթերինը սպիտակուցային թաղանթի մեջ գտնվող ճարպ է, որի մեջ կա նաեւ քոլին:


Հեռացնում է լյարդից ճարպաթթուները, առանց քոլինի ճարպը կկուտակվի լյարդում: Քոլինը բջիջների թաղանթում գտնվող լեցիտինի բաղադրամասերից մեկն է, որի սակավության դեպքում զարգանում է ուղեղի ու նյարդերի բջիջների տրոհման գործընթացը:


Կա կարծիք, որ քոլինը ցածր խտություն ունեցող խոլեստերինի միջոցով հասնում է ուղեղին ու ակտիվացնում մտավոր կարողությունը:


վիտամին  EՏՈԿՈՖԵՐՈԼ՝ նույնն է վիտամին E: Տոկոֆերոլ անվանման տակ միավորված են թվով 7 վիտամիններ: Արեւածաղկի 100 գ սերմում պարունակվում է 33.2-35.2 մգ ալֆա տոկոֆերոլ, 1.2 մգ բետա եւ 0.10 -0,35 մգ գամմա տոկոֆերոլներ:

 

 

Տոկոֆերոլների մոլեկուլը կառուցվում է ջրածնի, ածխաջրի ու թթվածնի ատոմներից: Բնության մեջ միաժամանակ գոյություն չունեն տոկոֆերոլի 2 միանման մոլեկուլներ: Սակայն արհեստականորեն սինթեզվող E վիտամինի մոլեկուլներն ունեն միատիպ կառուցվածք:


Լատիներեն Tokos phero բառերը կրում են ժառանգ պարգեւող (բերող) իմաստը:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ, որ վերարտադրողական ֆունկցիայի պահպանման եւ ուժեղացման համար բնությունը ստեղծել է ալֆա տոկոֆերոլը:

 

Տղամարդկանց անհրաժեշտ է օրական 12 մգ վիտամին E, ֆիզիկական աշխատանքի կատարման դեպքում՝ 15 մգ, կանանց 12 մգ, հղիներին կերակրող մայրերին՝ 16 մգ:

 

E ՎԻՏԱՄԻՆԻ ՕԳՏԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

  • Կանխարգելում է թրոմբերի առաջացումը:
  • Մասնակցում է հորմոնների գոյացման գործընթացին:
  • Պաշտպանում է օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալների հարձակումից (այս առաքելությամբ հիմնականում օժտված է գամմա տոկոֆերոլը ):
  • C վիտամինի հետ համատեղ կանխարգելում է ուռուցքների առաջացումը:


ՍԱԿԱՎՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ 


 

  • Կարող է առաջանալ մկանների, հատկապես՝ մերձոսկրային դիստրոֆիա, որի դեպքում հյուսվածքներում սկսում են կուտակվել կալցիումի աղեր:
  • Զարգանում է լյարդի նեկրոզ ու ճարպակալում, նվազում է գլիկոգենի պաշարը:
  • Կրճատվում է արյան կարմիր գնդիկների (էրիթտրոցիտ) կյանքի տեւողությունը:
  • Թուլանում է վերարտադրողական ֆունկցիան, կարող է առաջանալ կանանց անպտղություն, խախտվում է տղամարդկանց սեռական գեղձերի աշխատանքը:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, որ ալֆա տոկոֆերոլի պարունակությամբ արեւածաղկի սերմը զիջում Է միայն ցորենի հատիկի սաղմին՝ 85-210 մգ:


ՖՈՍՖՈԼԻՊԻԴՆԵՐ. 100 գ սերմի մեջ պարունակվում է 38.5-230 մգ լեցիտին (ֆոսֆատիդիլքոլին) ու 61.5-123 մգ կեֆալին (ֆոսֆատիդիլէտանոլամին):


ԿԵՖԱԼԻՆ: Դրանով հարուստ են նյարդային հյուսվածքները, սակայն հիմնական մասը գտնվում է ուղեղի բջիջների թաղանթում: Կարգավորում է թաղանթի թափանցելիությունը, պաշտպանում է վնասվածքներից ու նպաստում ամբողջականության պահպանմանը:


ԼԵՑԻՏԻՆ: Օրգանիզմի բջիջների թաղանթի հիմնական բաղադրիչն է, անհրաժեշտ է նյարդային համակարգի եւ ուղեղի բնականոն գործունեության համար: Շատ է լյարդի մեջ, որի բջիջների թաղանթը 28% լեցիտին է պարունակում: 

Ծառայում է որպես բջիջներին սնուցող ու բուժիչ նյութեր հասցնող փոխադրամիջոց: Անհրաժեշտ է օրգանիզմին որպես բջիջների անընդհատ վնասվող թարանթը վերանորոգող «շինանյութ»:

 

Լեցիտինը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը, խթանում է լեղու արտազատումը, նաեւ էրիթտրոցիտների ու հեմոգլոբինի գոյացման գործընթացը, պաշտպանում է օրգանիզմը որոշ թունավոր նյութերից, ունի հակաօքսիդանտ հատկություն:


ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ. 100 գ սերմում պարունակվում են 8.8 գ օրգանիզում չգոյացող ու 15 գ գոյացող ամինաթթուներ: Ներկայացված են բոլոր հայտնի ամինաթթուները.

 

  • Վալին՝ 1.315-1.471 գ, որը բավարարում է օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 55.7%-ը: 
  • Իզոլեյցին՝ 1.135 գ կամ 56.8%, ֆենիլալանին՝ 1.169-1.257գ կամ 40.4% լեյցին՝ 1.66-2. 01 գ կամ 39.9%, տրեոնին՝ 0.89-0.93 գ կամ 37.8%, տրիպտոֆան՝ 0.34-0.35 գ կամ 34. 3%, գիստիդին՝ 0.63գ կամ 30.1 %, մետիոնին՝ 0.49-0.55 գ կամ 28.9%, լիզին՝0.86 – 0.94 գ:

 

Օրգանիզմում գոյացող. Գլիցին՝1.46 գ կամ 41.7%, գլուտամինաթթու՝ 5.58 գ կամ 41% ,արգինին 2.4 գ կամ 39.4%,պրոլին՝1.18 գ կամ 26.3%, տիրոզին՝ 0,67 գ կամ 22.2%, ցիստին՝ 10.45 գ կամ 25.1%, ասպարագինաթթու՝ 2.45գ կամ 20%, ալանին 1.12գ կամ 16.9%, սերին՝1.08 գ կամ 13 %, այլ:


ԲՈՒՍԱԿԱՆ ՍՏԵՐՈԼՆԵՐ. 100գ սերմը պարունակում է 534 մգ, որը շատ ավելի է, քան մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկը՝ 55 մգ: Արեւածաղկի սերմը բացառիկ է նաեւ այս նյութերի որակային բազմազանությամբ՝ պարունակում է թվով 11 անուն ստերոլներ.

  • Բետա-ստերոլ՝ 56-65 մգ կամ 151%,
  • Ստիգմաստերոլ 27%, դելտա-ստիգմաստերոլ 40%,
  • Կամպեստերոլ՝18%, դելտա-կամպեստերոլ՝ 5%,
  • Դելտա-7-ավենաստերոլ՝ 13.7%, դելտա-5-ավենաստերոլ՝12%,
  • Ֆուկոստերոլ՝ 7.1%, այլ:

 

Բուսական ստերոլները կարող են իջեցնել խոլեստերինի պարունակությունը 10-20%-ով, քանի որ կառուցվածքով նման են խոլեստերինին, ինչի շնորհիվ կազմում են միացություններ լեղու եւ ճարպի հետ՝ գրավելով խոլեստերինի տեղը ու հեշտացնելով դրա հեռացումը օրգանիզմից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

 

Բուսական ստերոլները՝ հատկապես բետա-ստերոլը ունեն հակաանդրոգենային ակտիվություն, որի շնորհիվ դանդաղում է շագանակագեղձի մեծացումն ու ադենոմայի զարգացումը: Արդյունքում ուժեղանում է միզարձակումը, նվազում է մնացորդային մեզի քանակը միզապարկում:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. xcook.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Ներզատաբանություն Թերապիա
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ