ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական ցիկլը հաջողությամբ ավարտելուց հետո, դիպլոմներ են ստանում անհետաձգելի բժշկության ոլորտի առաջին շրջանավարները:
Դեռևս Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Յելի համալսարանի բժշկական դպրոցի (ֆակուլտետի) անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Չեքիջյանը խոսել էր անհետաձգելի բուժօգնության ծրագրի մասին: Ինչպես և նախատեսված էր, ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱՆ ակատեմիկոս Ս. ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ, որին մասնակցել և ներկայում դիպլոմ են ստանում 10 շրջանավարտ` հետագայում իրենց գիտելիքը գալիք սերնդին փախանցելու ակնկալիքով։
Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան կազմակերպիչներ, շրջանավարտներ, հյուրեր:
Հանդիսավոր բացման առաջին խոսքը տրվեց Շարոն Չեքիջյանին, ով ջանք չի խնայել Հայաստանում անհետաձգելի բժշկության որակը հասցնելու միջազգային չափանիշների:
«Շնորհակալություն բոլոր ներկաներին, առաջին հերթին` շրջանավարտներին, պատվարժան հյուրերին, առողջապահյության նախարարության ներկայացուցիչներին: Այսօր նշում ենք կարևոր իրադարձություն, ամփոփում ենք իրականացված մի ծրագիր, որը Հայաստանի առողջապահության ապագայի հիմնաքարերից է:
Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կրթում ենք բժիշկների, որոնք նեղ մասնագիտացված են անհետաձգելի բժշկության մեջ: Այսօր արդեն ունենք 10 բժիշկ` Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից և մարզերից, ովքեր 18 ամսվա ընթացքում անցել են առկա և հեռավար դասընթացներ, միաժամանակ, շարունակել բժշկի պարտականություններն աշխատավայրում:
Սա կարևոր իրադարձություն է մեր և շրջանավարտների համար` որպես շրջադարձային կետ անհետաձգելի իրավիճակների համար:
Հայաստանն ունի մեծ ձեռքերումներ, սակայն առկա են նաև խնդիրներ: Վերջին տարիներին տեսել ենք քովիդ, պատերազմ, ուստի անհետաձգելի բուժօգնությունն անհրաժեշտ է` լուծելու ազգային անվտանգության կարևորագույն խնդիր: Հայաստանի անհետաձգելի բուժօգնության ոլորտում լուծումներ պահանջող խնդիրները բազմաթիվ են, այս գործընթացը` հրատապ, որն իրականություն չէր դառնա, եթե չլիներ մեր հեռատեսությունը և համագործակցությունը:
Շնորհակալություն առողջապահության նախարարությանը, առողջապահության ազգային ինստիտուտին, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքին, ովքեր աջակցեցին ծրագրի իրագործմանը: Շնորհակալ եմ մեր շրջանավարտներին, որ հավատացել են մեր ուժերին: Շնորհակալություն մասնակիցներին, որ օգնել են այս կրթական ծրագիրը ճիշտ կազմակերպելու հարցում»:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանը, ով ելույթի շրջանակում շնորհավորեց` ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ:
«Լիահույս եմ, Յելի Բժշկական դպրոցի գործընկերների աջակցությամբ և մասնակցությամբ մշակված ու իրականացված անհետաձգելի օգնության կրթական ծրագիրը համալրել է ծրագրի մասնակից բժշկի մասնագիտական հմտություններն ու գիտելիքները և մոտեցրել նրանց ընդունված առողջական չափանիշներին: Համոզված ենք, որ կշարունակեք ձեր մասնագիտական գործունեությունն` ի նպաստ առողջապահական համակարգի և մեր ազգաբնակչության առողջության բարելավման»:
Ելույթով և շնորհավորանքով հանդես եկավ ՀՀ ԱՆ ակատեմիկոս Ս. ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը.
«Տարիներ առաջ, հավաքված, խոսում էինք շատ կարևոր ծրագրի մասին, և իմ սիրելի ընկեր դոկտոր Գևորգ Յանջյանը միտք արտահայտեց` նոր ծրագիր, որում ներգրավված լինեն հմտություններ տիրապետող մասնագետներ` Հայաստանում զարգացնելու անհետաձգելի բժշկությունը` իրենց փորձը փոխանցելով հայ գործընկերներին:
Եվ, ահա, այսօր` 2 տարի անց, իրականացվեց ծրագրի առաջին փուլը: Շնորհակալ եմ ծրագրի ստեղծմանը և մեր ինստիտուտում դրա ներդրմանը մասնակից մեր գործընկերներին:
Շնորհակալություն առողջապահության նախարարությանը, որն օժանդակեց ծրագրի իրականացմանը, բուժհաստատություններին, որոնք առաջարկեցին իրենց ներկայացուցիչներին` Երևանից և մարզերից, շնորհակալություն ընկերոջս՝ Գևորգ Յաղջյանին, որովհետև նրա միտքը միշտ մեր ինստիտուտի հետ է»:
Ի պատասխան Ալեքսանդր Բազարչյանի ելույթի, բ.գ.թ, պլաստիկ վիրաբույժ, ներկայում ամերիկաբնակ Գևորգ Յաղջյանը շնորհակալություն հայտնեց բոլորին.
«Այո՛, իմ սիրտը Երևանի պետական բժշկական համալսարանում է, իսկ մտքերս և գործերս Հայաստանի, Ազգային ինստիտուտի հետ են: Մենք գործընկերներ ենք և փորձում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում նաև կնոջս` Շարոնին, ով 18 ամիս շաբաթ-կիրակիներ չի ունեցել, և կրթել է ուսանողների առաջին խումբը, որոնք այսօր ավարտում են»:
Ելույթով հանդես եկավ ծրագրին միացած և իր խոշոր ներդրումն ունեցած ծննդով հայ Օրիոն Լոնգերսթեյը, ով արդեն երկու տարի է, ինչ միացել է կազմակերպչական աշխատանքներին և մեծ աշխատանք իրականացրել ամբողջ գործընթացի ժամանակ:
Նա Հայաստան է եկել ընտանիքով, աջակցող մարդկանց խմբով, ովքեր ներկա էին դիպլոմների հանձնման արարողությանը.
«Շնորհակալություն բոլոր ներկաներին, մեր շրջանավարտներին, ովքեր երկու տարվա ընթացքում կարողացել են տքնաջան աշխատել, և դարձել են էանհետաձգելի բուժօգնության ուղվածությամբ առաջին բժիշկները Հայաստանում:
Ամբողջ ծրագրի ընթացքը ո՛չ միայն կարևոր էր, այլ նաև պատմական նշանակություն ունի բոլորիս համար: Սա ինձ համար սիրո ներդրում է, ցանկություն՝ վերամիավորվել հայերի հետ, քանի որ ես հայ եմ, ցեղասպանությունից փրկված ընտանիքից, որոնք հիմնավորվել են ԱՄՆ-ում: Միայն թե, ցավոք, չգիտեմ հայերեն և չեմ կարողանում որևէ բառ արտասանել:
Շատ ուրախ եմ, որ ծրագիրն ինձ հնարավորություն տվեց արդեն հինգ անգամ լինել Հայաստանում, բացահայտել Հայաստանը, և հիմնադրել անհետաձգելի բուժօգնությունը Հայաստանում»:
Հանդիսավոր միջոցառումը ելույթով եզրափակեց ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Միրզոյանը.
«Որպես ուսանող և ապագա բժիշկ, ով միանալու է ձեզ և փորձելու է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր, լուծելու բազմաթիվ խնդիրներ Հայաստանի առողջապահական ոլորտում, շատ հպարտ և ոգևորված եմ: Այսօր մենք հավաքվել ու միավորվել ենք ամբողջ առողջապահական ոլորտի մասնագետներով` լուծելու մի կարևոր խնդիր. Հայաստանում, որպես առանձին բժշկական ճյուղ, ունենալ անհետաձգելի բուժօգնություն` իր որակյալ վերապատրաստված մասնագետներով: Ինքս աշխատել եմ բժշկի օգնական` անհետաձգելի օգնության բաժանմունքներում, և այդ ժամանակից առանձնակի սեր է առաջացել դեպի բժշկության այս ճյուղը, նաև հասկացել եմ, որ այս օղակի բժշկի, բուժակի, բուժքրոջ, նույնիսկ ընդունարանի աշխատողի ցանկացած որոշում կարող է լինել անհետաձգելի և կարևոր ևս մեկ կյանք փրկելու, ևս մեկ ընտանիքի երջանկություն ապահովելու համար: Վստահ եմ, որ այն՝ ինչ այսօր կատարվում է այստեղ, պատմական և կարևոր է Հայաստանի համար»:
Զրուցեցինք ծրագրին մասնակից շրջանավարտների հետ:
Արմինե Սանամյան, ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար, «Էրեբունի» բժշկական կենտրոն
«Շնորհակալություն կազմակերպիչներին, առողջապահության նախարարությանը, ազգային ինստիտուտին, բոլորին: Այս ծրագիրը կարևոր է բոլորի համար, որովհետև անհետաձգելի բուժօգնությունը լրջագույն օղակներից է, և մեր ազգաբնակչության բարեկեցությունը նաև այս աշխատանքով է պայմանավորված:
Հատուկ շնորհակալություն Ելի համալսարանի դոկտոր Շարոնին, մասնակիցներին, մարդկանց, ովքեր այս 18 ամիսներին մեզ տվել են գիտելիքներ, հմտություններ, որոնք գործածելու ենք մեր աշխատանքում»:
Դոկտոր Շարոնի օգնությամբ ստեղծել ենք նաև Անհետաձգելի բուժօգնության ասոցիացիա, որտեղ նոր գործունեություն ենք ծավալելու, և որտեղ արտացոլվելու են մեր ստացած գիտելիքներն ու գործը:
Տիգրան Խաչատրյան, սրտաբան, անհետաձգելի բուժօգնության ծառայություն, «Նաիրի» բժշկական կենտրոն
«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար կազմակերպել և ուսուցանել են: Կարծում եմ, պատահականություն չէր, որ մասնակիցները տարբեր մարզերից են` իրենց տեղերում որոշ բարձունքների հասած: Ուսուցման ամբողջ ընթացքում մեր միջև ստեղծվեցին կապեր, տարբեր մարզերի բժիշկների հետ քննարկվեցին հիվանդների հետ կապված խնդիրներ, միմյանց օգնության ձեռք մեկնեցինք, փորձ փոխանակեցինք: Հուսանք, որ այս ամենը կունենա շարունակական բնույթ»:
Կարեն Գասպարյան, ռեանիմատոլոգ, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, «Աստղիկ» բժշկական կենտրոն
«10 տարի և ավելի փորձ ունեմ անհետաձգելի բուժօգնության ոլորտում: Այս ծրագիրն ինձ հետաքրքրեց, որովհետև նոր տեղեկատվություն էր, լուրջ մասնագիտացում` կարևոր անհետաձգելի բուժօգնության ծառայությունում, որտեղ մինչև նեղ մասնագետ հրավիրելը, պետք է շատ բան իմանալ և իրականացնել:
Սա հիանալի ծրագիր է: Այն կազմակերպիչների կողմից մեզ շնորհված մեծ հնարավորություն էր: Մենք գիտելիքներ ձեռք բերեցինք բոլոր բնագավառներից: Ծրագրի արդյունքում բազմակողմանի գիտելիքներով զինված բժիշկներ են, ովքեր մի քանի անգամ մեծանում են մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունները, քանի որ առաջին օգության ժամանակ արագ և ճիշտ գործողություններն ամենակարևորն են:
Մեր ստացած գիտելիքներն, անշուշտ, կփոխանցենք կրտսեր սերնդին»:
Մանուկ Յազչյան, անհետաձգելի բուժօգնության և շտապ օգնության ծառայության ղեկավար, «Աստղիկ» բժշկական կենտրոն
«Մասնակցեցի ազգային ինստիտուտում բացված անհետաձգելի բուժօգնության ծառայության օրդինատուրային, առաջին շրջանավարտներից եմ, և այսօր մեր ավարտական շնորհանդեսն էր:
Շատ ուրախ եմ այս ծրագրին մասնակցելու համար, քանի որ մինչև այս Հայաստանում չկար նման կլինիկական օրդինատուրա: Ծրագիրը հնարավորություն ստեղծեց անհետածգելի բուժօգնության նեղ մասնագետներ պատրաստել:
Շնորհակալություն եմ հայտնում Շարոն Չեքիջյանին և Օրիոն Լոնգերսթեյին` ընձեռած հնարավորության համար:
Ողջունելի է Հայաստանում այս ծառայության հիմնումը, որն ամբողջ աշխարհում վաղուց գործում է:
Ծրագրի շրջանակում ձեռքբերած գիտելիքներով արդեն կարող ենք որոշ հետազոտություններ ինքնուրույն իրականացնել, քանի որ ամեն վայրկյանը թանկ է բուժառուի համար»:
Գարիկ Քոչարյան, գաստրոէնտերոլոգ, Կապանի բժշկական կենտրոն
«Օրդինատուրայի ծրագրի մասին տեղեկացել եմ Կապանի հիվանդանոցի տնօրինությունից:
Անմիջապես դիմել եմ և մասնակցել, որովհետև մեր հիվանդանոցը, քաղաքը, Երևանից ամենահեռու տարածաշրջաններից է, ու մասնագետների վերապատրաստման ու հմտությունների կարիքը միշտ առկա է: Այն բազան, որը տվեց այս ծրագիրը, կօգնի առավելապես ճիշտ կազմակերպել առաջին բուժօգնությունը նաև ներհիվանդանոցային պայմաններում»:

|
Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն