Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ. այս և շատ տասնյակ նախապես ուղղված հարցեր պատասխաններ ստացան մայրությանը, վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաներով հագեցած «Հերացի» վերլուծական կենտրոնի նախաձեռնած հերթական հանդիպում–քննարկմանը, որի ձևաչափն ինտերակտիվ էր, հարցուպատասխանով:

Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ Գեորգի Օկոևն անդրադարձավ այն հարցին, թե երբ է ցուցված արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)։ Նրա խոսքով՝ արտամարմնային բեղմնավորման դեպքում շատ կարևոր է գիտակցել, որ դա միայն կնոջ խնդիրը չէ, էական է նաև տղամարդու գործոնը։ «Այս մեթոդին դիմում են բոլոր այն դեպքերում, եթե զույգը որևէ այլ մեթոդով չի կարող վերարտադրվել։ Վերջին շրջանում արտամարմնային բեղմնավորումը մեր երկրում դարձել է առավել մատչելի», – նշեց մասնագետը։

Պրոֆեսորը ներկայացրեց ԱՄԲ hիմնական ցուցումները: «Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորում իրականացվել է 2003 թվականին։ 2004-ին ծնվեց եռյակ, երեխաներն արդեն 21 տարեկան են», – հիշեց մեր երկրում ԱՄԲ հիմնադիրը։

Սուրոգատ (փոխնակ) մոր օգնության դիմելու հստակ ցուցումները։

«Ըստ ՀՀ օրենքի՝ փոխնակ մայրության կարող են դիմել այն զույգերը, որտեղ կինը չի կարող կրել հղիություն․ տարել է վիրահատություն, որի ընթացքում կորցրել է արգանդը կամ ունի հղիության հետ անհամատեղելի հիվանդություններ, օրինակ՝ սրտային խնդիր կամ ուռուցք։ Իհարկե, դա շատ նուրբ հարց է, բայց նաև կուզենայի ասել, որ մեր պետությունը ֆինանսավորում է պատերազմում զավակներին կորցրած մայրերի՝ փոխնակ մայրերին դիմելու գործընթացը», – փաստեց պրոֆեսոր Օկոևը` խոսելով արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնված մարդկանց վերարտադրողական առանձնահատկությունների, շատ հաճախ դրանց բացակայության մասին:

Սաղմերի պահման պայմանների մասին հարցին անդրադառնալով՝ նա հիշեց մի շատ հետաքրքիր դեպք․ «Զույգն ունեցավ 2 աղջիկ, և մոտ 10 տարի անց նրանք հիշեցին, որ ունեն սառեցված ևս մեկ սաղմ, հալեցրինք այն, և ծնվեց 1 տղա, որն իր քույրիկների հետ բեղմնավորվել էր նույն րոպեին, բայց նրանց կյանքում տասը տարվա տարբերություն էր»։

Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանը խոսեց պոլիկիստոզ հիվանդության մասին։

Կարո՞ղ է արդյոք պոլիկիստոզ ախտորոշմամբ կինն ինքնուրույն հղիանալ։

«Պոլիկիստոզը համարվում է էնդոկրին անպտղության ամենատարածված ձևերից մեկը։ Այսօր պոլիկիստոզ համախտանիշով այցելուներին բուժելը բժիշկների ուշադրության կենտրոնում է։ Այո, հնարավոր է, որ մի օր կնոջ մոտ լինի սպոնտան օվուլյացիա, և եթե կան հղիության համար բարենպաստ մնացած բոլոր պայմանները՝ բարորակ սպերմա, արգանդի պարանոցի նորմալ վիճակ, գրանցվի հղիություն։ Բայց հղիությունը մեկ հարց է, հղիությունը պահպանելը մեկ այլ հարց, որովհետև ձվարանների պոլիկիստոզով կանայք հանդիսանում են ռիսկի խումբ։ Նրանց խորհուրդ է տրվում ժամանակին դիմել բժշկի, կատարել անհրաժեշտ շտկումները, որպեսզի նրանց մայրանալու բաղձանքն իրականանա», – շեշտում է մասնագետը։

Հակաբեղմնավորիչ մեթոդների կիրառումից հետո ե՞րբ կարող է վերականգնվել հղիանալու ունակությունը։ Հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ կանանց մոտ 84%-ը հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման դադարեցումից հետո հղիանում է։ Տարիքը ևս մեծ նշանակություն ունի կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Ո՞րն է կնոջ համար առավել բարենպաստ մանկածնական տարիքը։

«ԱՀԿ տվյալներով՝ 15-49 տարեկանը համարվում է վերարտադրողական տարիք, բայց այդ տարիքն ինքնին բաժանվում է 3 փուլի․ վաղ՝ 15-19 տարեկան, ուշ՝ 35-ից բարձր, և առավել արդյունավետ տարիքը համարվում է 20-35 տարեկանը։ Դեռահասների մոտ օրգանիզմն ունակ է հղիանալու, բայց այդ հղիությունը կրելը կարող է հանգեցնել բավական լուրջ բարդությունների։ Մյուս խնդիրը սոցիալական է․ դեռահասը, այո, ֆիզիկապես պատրաստ է հղիանալու, բայց սոցիալապես նա դեռ դաստիարակվելու խնդիրներ ունի։ Մեծերի մոտ՝ 35 տարեկանից բարձր, ավելանում են սոմատիկ հիվանդությունները, վերարտադրողական համակարգի հիվանդությունները, նաև մեծանում է երեխաների մոտ քրոմոսոմային խանգարումների հավանականությունը», – զգուշացրեց մասնագետը` անդրադառնալով նաև ֆոլաթթվին և դրա նշանակությանը հղիության ընթացքում։

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանին ուղղված հարցերից էր` կարող է արդյոք առաջինը կեսարյան հատմամբ ծննդալուծված կինը երկրորդ հղիության ժամանակ ծննդալուծվել բնական ճանապարհով:

Ինչին բժիշկ-գիտնականի արձագանքն էր.

«Հարցը շատ արդիական է, քանի որ հանրապետությունում վերջին տարիներին կեսարյան հատման ցուցանիշները բավականին բարձր են, կազմում են մինչև 50 տոկոս և ավելի: Մինչ կեսարյան հատում կատարելը գոյություն ունեն բացարձակ և հարաբերական ցուցումներ: Այսինքն՝ կնոջ ցանկությունը դեռևս ցուցում չէ»:

Նրա խոսքով` մանկաբարձ-գինեկոլոգները խորհուրդ են տալիս նոր ծննդաբերած կնոջը պլանավորել հաջորդ հղիությունը 24 ամիս հետո, սակայն լինում են դեպքեր, երբ կինը 6 ամիս անց կամ, ինչպես օրեր առաջ է պատահել իր պրակտիկայում, նույնիսկ 40 օր հետո հղիանում է, հետևաբար, եթե խոսքը գնում է կեսարյան հատում կատարելու մասին, կարևոր են մի շարք գործոններ, ինչպես օրինակ` կեսարյան հատում անելու որակը, սպիի լիարժեքությունը, պտղի դիրքի փոփոխությունների, պաթոլոգիաների բացակայությունը, շատ այլ հանգամանքներ, որից հետո նոր հնարավոր է կեսարյան հատմամբ ծննդաբերած կինը հետագայում երեխա ունենա բնական ուղիով:

Անդրադառնալով հաջորդ հարցին՝ մասնագետը նշեց, որ մեր երկրում անպտղության ցուցանիշը վերջին տարիներին աճել է: Անպտղություն է համարվում այն, երբ զույգը, շուրջ մեկ տարի ապրելով ակտիվ սեռական կյանքով, չկիրառելով բեղմնականխիչ մեթոդներ, չի արձանագրում հղիություն։ Անպտղության երկու տեսակ է առանձնացվում՝ առաջնային և երկրորդային: Երկրորդային անպտղության մեծ աճ է նկատվում:

Արմինե Հարությունյանի գնահատմամբ` ոլորտում մասնագիտական տեղակատվության լրացման անհրաժեշտություն կա, քանի որ կարևոր է, որպեսզի զույգերը տեղյակ լինեն ներդրվող նախաամուսնական առողջութան գնահատման հետազոտությունների մասին, առավել իրազեկ լինեն իրենց առողջության, հղիության պլանավորմանը վերաբերող հարցերին:

«Հղիություն պլանավորող և հղի կնոջ պատվաստումները մեզանում դեռևս արմատավորում չունեն, մեր հասարակության կողմից շատ դժվար է ընկալվում դա, ինչի արդյունքում բախվում ենք այնպիսի իրավիճակների հետ, երբ գրիպ տարած կինը ունենում է վաղաժամ ծննդաբերություն, երեխայի մոտ արձանագրվում է ներարգանդային թոքաբորբ, երեխան ունենում է տարբեր խնդիրներ, ընդհուպ մինչև մահ: Բայց սա կարելի է կանխել գրիպի պատվաստման միջոցով, որը ցուցվում է հղիության ժամանակ կամ հղիություն պլանավորելիս»,-նկատեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, ում փոխանցմամբ` հաջորդ պատվաստումը, որը ցուցված է հղիներին դիֆտերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ պատվաստումն է: Այս պատվաստումների հիմնական նպատակը հատկապես կապույտ հազի կանխարգելումն է, քանի որ կապույտ հազից մահաբերության տոկոսը բավականին մեծ է, ուստի պատվաստումը խիստ անհրաժեշտ է:

«Արտահիվանդանոցային ծնունդը պարունակում է փայտացման ռիսկ, որովհետև պորտի հատումը տեղի է ունենում հիմնականում ոչ մանրէազերծ գործիքներով: եթե մայրը վերջին հինգ տարվա ընթացքում չի ստացել փայտացման կանխարգելում, ապա թե՛ մայրը, թե՛ երեխան պետք է ստանան փայտացման պրոֆիլիկտիկա, սա պարտադիր պայման է, որպեսզի կանխենք երեխայի մոտ փայտացման զարգացումը»,-ընդգծեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Համաճարակաբանը կարևորեց նաև կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումների անհրաժեշտությունը հղիություն պլանավորելուց առաջ.

«Եթե կինը մանկական տարիքում չի ստացել ԿԿԽ պատվաստանյութ, ապա հղիություն պլանավորելուց առնվազն 8 շաբաթ առաջ նա պետք է ստանա առաջին և 4 շաբաթ առաջ՝ երկրորդ պատվաստանյութը, որպեսզի ունենա լիարժեք պաշտպանություն և հղիության ընթացքում կարմրուկը, կարմրախտը և խոզուկը նրան որևէ խնդիր չպատճառեն»: Մասնագետը անդրադարձավ նաև կատաղության դեմ պատվաստմանը՝ շեշտելով, որ այն որևէ հակացուցում չունի անգամ հղիության ժամանակ:

Քննարկվող խնդիրները հոգեբանական տեսնակյունից մեկնաբանեց Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանը՝ հանգամանալից ներկայացնելով որոշ նրբություններ, որոնց բախվում է կինը հղիության և ծննդաբերության ժամանակ, ինչպես նաև ծննդաբերությունից հետո:

«Հոգեբանական խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ շատ մեծ տարբերություն կա սերունդների: Նույն ընտանիքում անգամ եթե զույգը երիտասարդ է, բայց երեխաների մեջ կա տարիքային մեծ տարբերություն, հնարավոր է դժվարություններ լինեն: Իհարկե, սա ևս շատ անհատական է, կարելի է սիրել և հարգել երեխային անգամ մեծ տարբերությամբ»,-ասաց նա` խոսելով նաև կեսարյան հատմամբ ունեցած երեխաների հոգեբանության մասին. «Եթե պլանավորված է կեսարյան հատումը, բայց երեխայի համար դեռ ծնվելու օրը չէ, ստացում է երեխային ենթարկում ենք սթրեսի, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բնական և կեսարյան հատմամբ ծնված երեխաները տարբերություն չունեն: Երեխան կարող է սթրեսակայուն լինել և չլինել, սա միանշանակ չէ»:

Առհասարակ քննարկման առանցքում էր կրթությունը, որը խիստ կարևոր է ապագա ծնողների համար:

Հաշվի առնելով, որ տարին «Հերացի» վերլուծական կենտրոնը 2024 թվականը հայտարարել է որպես ծնողակրության տարի, այս քննարկումը ևս կազմակերպվել էր հենց այդ համատեքստում:

Տարաբնույթ մայրական դպրոցների կողքին, կարևոր է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ու նախապատրաստումը նաև տղամարդկանց, հնչող հարցի շուրջ կարծիք հայտնեց Սեքսապաթոլոգիայի կուրսի վարիչ, դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Մասնակցի հայրիկը ծննդաբերությանը, թե ոչ, արտերկրում կիրառվող ու մեր երկիր թափանցած միտումը մեկնաբանեց բժիշկ- սեքսոպաթոլոգը:

«Այստեղ կարևոր է ամուսնու նյարդային համակարգի տիպը և գիտելիքի պաշարը: Մոտեցումը խիստ անհատական է»,- մեջբերեց նա:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ծննդաբերության ժամանակ ճիշտ է ամուսնու կամ որևէ մեկի ներկայությունը, Նաիրա Ազատյանը նշեց՝ ծննդաբերությունը կապված է մեծ վախերի, ցավերի, անհանգստության հետ, ուստի հնարավոր է լինեն նաև հոգեբանական խնդիրներ, ապա ճիշտ կլինի աջակցությունը ծննդաբերության ժամանակ:

Հնչող հարցերից էր ծննդաբերությանը մասնակցող այլ անհատի` ընկերոջ, հոգեբանի, դուլայի փաստը, որին պրոֆեսիոնալ կարծիքը համընկավ: Յուրաքանչյուր հոգեբանական աջակցություն ընդունելի է, եթե չի հակասում բժշկական մոտեցումներին, քանի որ ծննդաբերող կնոջ առողջության և պտղի համար թիվ մեկ պատասխանատուն հենց մանկաբարձ-գինեկելոգն է և անկանխատեսելի բարդությունների դեպքում միայն նրա բժշկական օգնությանն են ապավինում բոլորը:

«Իսկ որն է Ձեր ամենահիշարժան մասնագիտական ձեռքբերումը»,- սա եզրափակիչ հարցն էր ուղղված քննարկման բոլոր մասնակիցներին:

Արմինե Հարությունյանը նշեց, որ հպարտանում է իր մասնագիտությամբ, որը բարդ է և պատասխանատու: Յուրաքանչյուր նոր կյանքի ծնունդ արարչագործական խորհուրդ ունի:

Կարինե Առուստամյանի գնահատմամբ, նոր լույս աշխարհ եկող փոքրիկին տեսնելիս մենք չգիտենք նա ապագա բժիշկ է, կոմպոզիտոր, թե մեկ այլ մասնագետ, մենք տեսնում ենք նոր մարդուն, որը լույս աշխարհ է եկել իր իրավունքներով և պարտականություններով: Ամենամեծ ձեռքբերումը 13 անգամ հղիության կորուստ ունենալուց հետո տվյալ կնոջ երեխա լույս աշխարհ բերելն էր:

Գեորգի Օկոևի մեջբերումը հուզեց բոլորին: Փոխնակ մայրը, ով քրոջ համար էր կրում երեխային, նրա որոշմամբ սկսեց նաև կերակրել նորածնին, պատահեց մի ուշագրավ իրավիճակ․ կնոջ մոտ, որի համար քույրը երեխա էր ունեցել, սկսվեց կաթնարտադրություն:

Նա հիշեց իր հայրիկի՝ առողջապահության մեծ երախտավոր Գրիգորի Օկոևի միտքը` միայն այս ոլորտի բժիշկները կարող են ասել քաղաքացիներին՝ նորից եկեք մեզ մոտ:

Վրեժ Շահրամանյանը ևս որպես ձեռքբերում համարեց այն զույգերին, որոնք, լինելով ամուսնալուծության շեմին, բժշկական գրագետ բուժման միջոցով վերականգնել են սեռական առողջությունը, երեխա ունեցել և երջանկացել:

Նաիրա Ազատյանը սերը հոգեբանության, մարդկանց օգնելու հանդեպ ձեռքբերում որակեց` հատկապես կարևորելով այն հսկայական աշխատանքը, որը 2020 թվականից հետո իրականացվում է Բժշկական հոգեբանության ամբիոնում համատեղ ջանքերով` ուղղված բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելուն:

Մերի Տեր-Ստեփանյանը, որը համաճարակաբան է մասնագիտությամբ և ում աշխատանքի թիրախը ոչ թե մեկ անհատ է, այլ հասարակությունը, երկար տարիներ գործունեություն է ծավալել ծննդատանը, հպարտությամբ ներկայացրեց այն փաստը, որ կորոնավիրուսային համավարակի ընթացքում իր համակարգմամբ իրականացված հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ, ինչը լուրջ փորձություն էր համաճարակաբանների համար, այդ բուժհաստատությունում չի գրանցվել մարդկային կորուստ, և սա ևս մեծագույն թիմային հաջողություն էր:

Նման քննարկումները, մտքի փոխանակումները համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ, կլինեն շարունակական:

 

 

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս
ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով»  միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի  համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am

Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...

Իրադարձություններ Հայաստանում
Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com
Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com

«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...

«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com
«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...

Իրադարձություններ Հայաստանում
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

Իրադարձություններ Հայաստանում
Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում

Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYpoFd3q' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403