Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը

Այսօր՝ հունիսի 29-ին, «Ռեդիսոն Բլու Հոթել» կոնֆերանս-դահլիճում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի /ՀԲԱ/ 7-րդ համագումարը, որի ժամանակ քննարկվեց ասոցիացիաների դերն առողջապահության ոլորտում, այդ թվում նաև համապարփակ ապահովագրության ներդրման գործում:


Ներկայացնում ենք մեր զրույցը համագումարի կազմակերպիչներից, հրավիրված անձանցից, ներկայացուցիչներից մի քանիսի հետ.


Նարեկ Զեյնալյան, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահՆարեկ Զեյնալյան, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ


Բժշկական ասոցիացիաների դերը բավականին բարձր է և նրանք լուրջ դերակատարում պետք է ունենան և՛ առողջապահական համակարգի  կայացման գործում, և՛ բնակչության բժշկական օգնության, սպասարկման  շարունակական զարգացման գործում, և՛ Հայաստանի Հանրապետությունում բժշկագիտության համաշխարհային զարգացման միտումներին զուգահեռ գնալու գործում:


Ողջունելի է նման հավաքների կազմակերպումը, որոնք լուրջ ներդրում և ևս մեկ քայլ են դեպի ՀՀ բժշկագիտության զարգացումը: Մեր կողմից արդեն նախաձեռնություն կա ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առողջապահության նախարարության և բժշկական ասոցիացաների /ՀԿ/ համագործակցությունը:


Ասոցիացիաների դերը միշտ կարևորվել է նախկինում գրեթե բոլորի կողմից, բայց երբևիցե որևէ օրենսդրական նախաձեռնություն չի դրվել իրավական հիմքերի վրա: Չմիջամտելով ասոցիացիաների, ՀԿ-ների գործունեությանը, չխաթարելով նրանց անկախությունը, փորձելու ենք լրացնել այդ բացը:


Նախագծերում մի քանի նպատակ է դրված. փորձելու ենք խթանել ասոցիացիաների զարգացումը և կայացումը, խրախուսել բժիշկների անդամագրումն՝ ասոցիացիաներին և, իհարկե, օգտագործել ասոցիացիաների ներուժը:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը


Սա, իհարկե, սկիզբն է: Շարադրված են ընդհանուր սկզբունքները, որոնք հիմք կտան առավել կայուն համագործակցությանը և ասոցիացիաների ներգրավմանը, առողջապահական համակարգի կայացմանը:


Պետք է հաշվի առնել մասնագիտական հանրույթի կարծիքը, կարևորել նրա մասնակցությունը և՛ քաղաքականության, և՛ գործելակերպի, և՛ տարբեր իրավական ակտերի մշակման հարցերում: Ամբողջ աշխարհում, որտեղ բժշկագիտությունը բավականին զարգացած է, ասոցիացիաներն իրենց ծանրակշիռ, բավականին լուրջ ներդրումը և դերակատարումն ունեն:
Վստահ եմ, որ մեզ մոտ ևս ասոցիացիաներն այնքան կզարգանան, որ հնարավոր կլինի ընդհուպ մինչև նախարարության որոշ գործառույթներ պատվիրակել ասոցիացիաներին. օրինակ, բժիշկների  հավաստագրումը, լիցենզավորումը /եթե առաջիկայում օրենքն ընդունվի/:


Լենա Նանուշյան, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալԼենա Նանուշյան, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ


Մեր բոլոր նախաձեռնություններն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանությանը, որը հնարավոր է իրականացնել միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր աշխատում են առողջապահության համակարգի ոլորտում և ծառայություններ տրամադրում։ Բուժաշխատողներն են /բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր/ իրենց ամենօրյա աշխատանքով իրականացնում բոլոր որոշումները; Առանց նրանց համաձայնության անհնարին կլինի իրականացնել որևէ ծրագիր: Բժիշկներն են բարձրաձայնում, որ անհրաժեշտություն կա լիցենզավորման համակարգ ստեղծել, որոշ չափանիշներով առաջնորդվելով՝ համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող բժիշկներ ընտրել․․․ Որովհետև ցանկացած սխալ, վատ վերաբերմունք, էթիկայի խախտում անդրադառնում է բոլոր բժիշկների վրա:


Առկա են բազմաթիվ խնդիրներ կապված անմիջապես բուժաշխատողների, նրանց գիտելիքների, տեսլականների հետ, կապված առաջնային և հիվանդանոցային օղակներում տրամադրվող ծառայությունների, նրանց բաղադրիչների, գների, ախտորոշիչ հետազոտություւնների հետ: Եվ բժիշկներն իրենք պետք է թելադրեն մոտեցումները, մասնակցեն մեր գործելակարգերի մշակման հարցերին: Շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունը լավ է ստացվում:  

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը


Կարևորում եմ ոչ միայն ասոցիացիաների հանդիպումները, այլ նաև կրթական հաստատությունների, հասարակական այլ կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ կապը, որոնց հետ փորձում ենք կիսվել մեր մտքերով, նախաձեռնություններով, որպեսզի կարողանանք նվազեցնել սխալվելու, ծրագրերը թղթի վրա թողնելու ռիսկերը:
Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ առողջ պահել մեր բնակչությանը, և կարողանալ այն իրականացնել ավելի իրատեսական, արդյունավետ՝ հնարավորին ավելի ճիշտ որոշումներ կայացնելով:


Արմեն Սողոյան, Հայկական բժշկական ասոցիացիայի արդեն նախկին նախագահ (2021-2023թթ.)Արմեն Սողոյան, Հայկական բժշկական ասոցիացիայի արդեն նախկին նախագահ (2021-2023թթ.)


Հայկական բժշկական ասոցիացիան շարունակում է իր բարի ավանդույթները: Ինչպես համագումարին ներկայացվեց՝ Ասոցիացիան ստեղծվեց 2002-ին, իսկ 2005-ին նրան միացավ Հայ բժիշկների միությունը՝ գործնականում դառնալով միակը, որը կարող է ներկայացնել Հայաստանի բժշկական հանրույթը: Բայց, քանի որ այն ֆիզիկական անձանց կազմակերպություն էր, նեղ մասնագիտական ասոցիացիաների միջև շահերի բախումը դառնում էր անխուսփելի, և, ի վերջո, բերելու էր խզման: Այդ պատճառով, հաշվի առնելով աշխարհի փորձը, 2019-ից այդ ուղղությամբ սկսեցինք  աշխատանքներ իրականացնել․ 2021-ին արդեն ձևավորեցինք  որպես ասոցիացիաների ասոցիացիա:


Այն ողջունվում է և՛ առողջապահական նախարարության, և՛ ազգային ժողովի, և՛ մասնագիտական հանրույթի կողմից: Կառույցը գործում է, դաշտում ապահովում է կայունություն, և այսօր դրա շնորհիվ 44 ասոցիացիա համատեղ աշխատելու հնարավորություն ունի: Դա խոսում է այն մասին, որ կա մեծ վստահություն այս գաղափարի նկատմամբ: Մնում է, որ կարողանանք այդ ամենը ճիշտ կազմակերպել: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը


Ամենակարևորն այն է, որ ասոցիացիան որևէ անձի հետ գործ չունի, մենք խոսում ենք երևույթների մասին, գործում ենք ընդհանուր դաշտում: Այստեղ չեն կարող լինել անձնական շահեր: Ում համար անձնական աբիցիաներն են կարևոր, նրանք հեռու են մնում այսպիսի գործընթացներից:


Մենք բաց կառույց ենք և պատրաստ ենք համագործակցել: Մեզ համար կարևորը գործն է, ինստիտուտները, և մենք կայացնելու ենք դրանք: Դրանցից մեկը Հայկական բժշկական ասոցիացիան է, որը առողջապահության ոլորտում լինելու է կայունություն, շարունակականություն ապահովող գործոն, և արդեն իսկ այդպիսին է:


Հովհաննես Հովհաննիսյան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ (2023-2025թթ.)


Հայկական բժշկական ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2002-ին որպես մարդկանց, բժիշկների ասոցիացիա՝ համախմբելու բժշկական դաշտը: Այդ շարժման զարգացման  հետ մեկտեղ առանձին ՀԿ-ները և բժիշկների առանձին կազմակերպությունները կորցնում են նախկին կարևորությունը, և առաջանում է նոր անհրաժեշտություն՝ ունենալ կազմակերպություն, որը միավորելու է բոլոր կազմակերպությունները:  Եվ ահա, ՀԲԱ-ն ոչ թե մարդկանց ասոցիացիա է, այլ՝ ասոցիացիաների ասոցիացիա:


2 տարի առաջ՝ 6-րդ համագումարի շրջանակում ներդրեցինք և առաջ ենք տանում հենց դա՝ կազմակերպությունների համախմբումը, չնայած, Հայաստանում դժվար է մարդկանց համախմբել մեկ լսարանում և նույն գաղափարի շուրջ: Որպես ՀԲԱ նախագահ, կարող եմ հայտարարել, որ դա մեզ ինչ-որ չափով հաջողվել է: Դեռևս կան չլուծված խնդիրներ, բայց շատ են նաև լուծվածները:


Սակայն պետք է չբավարարվել կատարածով, պետք է փորձենք ավելի շատ , ավելի մեծ քանակությամբ կազմակերպություններ ներգրավել: Ամենակարևոր նպատակը, գոնե ինձ համար, առանձին միավորումներն ուժեղացնելն է, որպեսզի ՀԲԱ-ն լինի ամենահզոր կառույցը:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը


Ոչ մի կազմակերպություն մեզ հետ միավորվելու հարցում որևէ խնդիր չունի: Միակ պայմանը բժիշկների կազմակերպություն լինելն է:  Մեզ մոտ կազմակերպություններին հնարավորություն է տրվում ցանկացած խնդիր համատեղ և ավելի բարձր հնչեցնելու: Բնականաբար, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք աշխատելու, և յուրաքանչյուր կազմակերպության ավելացմամբ դրանք ևս ավելանում են: Սա նաև միմյանց հետ համագործակցելու հնարավորություն է:


Ավելի մեծ ընտանիքի անդամ դառնալը ստեղծում է խնդիրներն ավելի հեշտ վեր հանելու հարթակ, և որոնց լուծումները նպաստում են հետագա զարգացման գործընթացին ու հնարավորություն տալիս ուժեղանալու:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը


Եթե մինչև այսօր ՀԲԱ հիմնական նպատակը կայանալն էր, ապա այժմ զարգացումն է: Հույս ունեմ, որ կհարթենք բոլոր խնդիրները և կկարողանանք զարգացնել բժշկական դաշտը:


Արդեն հաջողությունները շոշափելի են, բայց դեռևս ունենք շփման, զարգացման, առանձին կազմակերպությունների մարդ-ասոցիացիայից մարդկանց ասոցիացիա դառնալու խնդիրներ, որոնք հաղթահարելով միայն կարող ենք հաստատուն առաջ գնալ:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի 7-րդ համագումարը


Մեր հիմնական գործը լինելու է մի կազմակերպության՝ բժշկական ազգային կենտրոնի կայացումը, որտեղ դիմելուց հետո բուժառուն իրեն առավելագույն բավարարված կզգա, որտեղ կթողնի իր խնդիրները, դուրս կգա դրական լիցքերով և հնարավորին առողջացած:


Գեղամ Խանդանյան, Հայկական բժշկական ասոցիացիայի ընտրված նախագահ (գործող նախագահ է լինելու 2025-2027թթ) /քիթ-կոկորդ-ականջաբան/Գեղամ Խանդանյան, Հայկական բժշկական ասոցիացիայի ընտրված նախագահ (գործող նախագահ է լինելու 2025-2027թթ) /քիթ-կոկորդ-ականջաբան/


ՀԲԱ-ն այսօր առողջապահության դաշտում կարևորված է, որովհետև հեշտանում է առողջապահական ընդհանուր ծրագրերի իրականացումը, երբ բոլոր ասոցիացիաները համատեղ են բարձրայնում, կամ ծրագրեր առաջարկում:


ՀԲԱ-ն որևէ հարց բարձրացնելիս ներկայացնում է բոլոր ասոցիացիաների տեսակետը՝ միաժամանակ, և դա հեշտացնում է գործառույթները, նաև առողջապահության նախարարության հետ համագործակցությունը՝ նպաստելով առավել արդյունավետ գործունեությանը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ