Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով. med-practic.com

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով. med-practic.com

AMADeA ասոցիացիայի, Eternal Nation և Gateway Industry Inc միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ հունիսի 19-20-ը Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և այլն։

 

Հմայակ Սիսակյան


ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը միտված էր ոլորտի ինովացիոն կարողությունների զարգացմանը։


«Այն լուսաբանում էր արդի սրտաբանության ոլորտում վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցած նորությունները, որոնք, ցավոք, Հայաստանում դեռևս չեն կիրառվում` տեխնիկական և ֆինանսական սահմանափակ կարողությունների պատճառով։  Բայց, իհարկե, վաղ, թե ուշ բոլոր մեթոդները կկիրառվեն նաև Հայաստանում, և սա հիմք է ստեղծում տեսական գիտելիքներ պաշարելու համար, որպեսզի նոր մոտեցումները կիրառենք գործնականում»։

 

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով


Պրոֆեսորը նշեց, որ աշխարհի առաջատար մասնագետներն առցանց տարբերակով և դասախոսություններով մասնակցում էին գիտաժողովին։


«Նրանց հետ քննարկումները բավականին հետաքրքիր էին՝ կապված բուժման խնդիրների, նոր մոտեցումների կիրառման մեթոդների, ինչպես նաև ախտորոշման խնդիրների շուրջ։ Վերջին մեկ տարում նման հնարավորություն չի եղել՝  մասնագիտական կարծիքներ փոխանակելու ու վերջին նորություններին տեղեկացված լինելու, և սա լավ հնարավորություն էր»։

 

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով

 
Գիտաժողովի համակազմակերպիչ, ինվազիվ սրտաբան, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետ Սարգիս Կիրամիջյանը մեզ հետ զրույցում հայտնեց․  


«Ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Ինքնին ոգևորում է այն միտքը, որ աշխարհի տարբեր ծայրամասերից գիտաժողովին մասնակցելու ցանկությունն են հայտնել անվանի սրտաբաններ։ Հարկ է նշել, որ բավականին բարդ էր համաժողով կազմակերպելը։ Ցավոք, համավարակի պատճառով, Եվրոպայից ու ԱՄՆ-ից չկարողացան Հայաստան գալ հայտնի փորձագետներ, սակայն նրանք միացան առցանց, և բավականին հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան»։   

 

Սարգիս Կիրամիջյան


Խոսելով գիտաժողովին ընդգրկված թեմաների մասին՝ Ս․ Կիրամիջյանը նկատեց․


«Թեմաները փորձել էինք ընտրել այնպես, որ հետաքրքիր լինեն ո՛չ միայն սրտաբաններին, այլ նաև հարակից մասնագիտությունների բժիշկներին (ներզատաբաններ, ընտանեկան բժիշկներ, շտապ  օգնության բժիշկներ)։ Գիտաժողովը, անշուշտ, հետաքրքիր էր նաև բժշկական համալսարանում սովորող ուսանողների, կլինիկական օրդինատորների համար։  
Այս անգամ առանձնացրել էինք սիրտ-անոթային հիվանդությունները։ Ծավալը բավականին մեծ էր, և գրեթե անհնար էր երկու օրվա ընթացքում խոսել այդ ամենի մասին։ Չէինք կարող անտեսել նաև սրտի կառուցվածքային խնդիրները՝ սրտամկանի (բնածին և ձեռքբերովի), փականների հիվանդություններ, առիթմոլոգիական միջամտություններ և այլն»։

 

 Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով


Գիտաժողովի համակազմակերպիչ, Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ինվազիվ սրտաբան Լիլիան Գրիգորյանը գտնում է, որ փորձի ու կարծիքների փոխանակումը շատ կարևոր է բժիշկների համար։


«Չնայած առկա դժվարություններին՝ մեզ հաջողվեց կազմակերպել բարձր մակարդակի միջոցառում։ Մոտավորապես 30 խոսնակ աշխարհի տարբեր երկրներից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, և բոլորն անվանի փորձագետներ, սիրով համաձայնել էին մասնակցել գիտաժողովին։ Բոլոր թեմաներն, ինքնին, հետաքրքիր էին, քննարկումները՝ նույնպես։

 

Լիլիան Գրիգորյան


Մեզ՝ բժիշկներիս, շատ կարևոր է մասնագիտական փորձի ու կարծիքների փոխանակումը։  


Հուսով եմ, որ այսպիսի միջոցառումները կօգնեն կրթության շարունակական բնույթն ապահովելու հարցում։ Ինքս երեք հետազոտական բնույթի հաղորդում եմ ներկայացրել այս գիտաժողովին»։  

 

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով

 

 




Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը
Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը

Հուլիսի 8-10-ը Երևանում անցկացվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող հերթական 13-րդ վեհաժողովը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է ԵՊԲՀ N1 համալսարանական կլինիկայի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ
ԵՊԲՀ. Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» ծրագրի միջազգային համագործակցության շրջանակում հունիսի 30-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Մոսկվայի Ի. Սեչենովի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ. դասընթաց լրագրողների համար
ՀՀ ԱՆ. Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ. դասընթաց լրագրողների համար

Մեկնարկել է «Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացը» լրագրողների համար, որը կազմակերպվել է առողջապահության նախարարության հետ համատեղ՝ ԵԽ «Մարդու իրավունքների պաշտպանությունը...

Իրադարձություններ Հայաստանում
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր N2
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր N2

Լույս է տեսել «ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագրի երկրորդ համարը:
Ստորև ներկայացնում ենք ամսագրի բովանդակությունը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանդիպում բուժաշխատողների հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպում բուժաշխատողների հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի և մոտակա մարզերի բժշկական կենտրոնների աշխատակիցների հետ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նոր փուլ` հայ-ղազախական հարաբերություններում
ՀՀ ԱՆ. Նոր փուլ` հայ-ղազախական հարաբերություններում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին...

Իրադարձություններ Հայաստանում
Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը
Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Մայիսի 21-23-ն անցկացված գիտաժողովի շրջանակում ներկայացվեց մոտավորապես 70 գիտական հաղորդում, որոնցում ընդգրկված էին վիրաբուժական բոլոր այն ոլորտները, որոնք պատերազմի բժշկության մաս են կազմել...

Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը. erebunimed.com
Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը. erebunimed.com

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի իր բժշկական թիմի հետ նա այսօր այցելել է...

Իրադարձություններ Հայաստանում
«Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը և ՀՀ ԱԱԻ համատեղ կազմակերպել են նյարդաբանների երկօրյա գիտաժողով. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը և ՀՀ ԱԱԻ համատեղ կազմակերպել են նյարդաբանների երկօրյա գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը և ՀՀ ԱԱԻ համատեղ կազմակերպել են նյարդաբանների երկօրյա գիտաժողով: Հայաստանում և արտերկրում ապրող առաջատար հայ նյարդաբանները և նյարդավիրաբույժները գիտաժողովի ընթացքում...

Իրադարձություններ Հայաստանում
Թորակալ վիրաբուժության Հայ-Ռուսական I կրթական սիմպոզիում
Թորակալ վիրաբուժության Հայ-Ռուսական I կրթական սիմպոզիում

Երևանում տեղի ունեցավ թորակալ վիրաբուժության Հայ-Ռուսական I կրթական սիմպոզիումը, որին իր ողջույն խոսքը ասացին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Առաջին անգամ ինտերվենցիոն սրտաբանների միջազգային համաժողովին մասնակցելու հնարավորություն են ստացել հայ բժիշկները. erebunimed.com
Առաջին անգամ ինտերվենցիոն սրտաբանների միջազգային համաժողովին մասնակցելու հնարավորություն են ստացել հայ բժիշկները. erebunimed.com

Առաջին անգամ ինտերվենցիոն սրտաբանների միջազգային համաժողովին մասնակցելու հնարավորություն են ստացել հայ բժիշկները: «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյանի հրավերով բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի նիստ անցկացվեց
ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի նիստ անցկացվեց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստ անցկացվեց։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացած պրոֆեսոր...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը. med-practic.com
Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը. med-practic.com

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել բուժաշխատողների կողմից: Պատերազմի բժշկության գործում ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր բուժհաստատությունները...

Իրադարձություններ Հայաստանում
Աննախադեպ համագումար և պատմական իրադարձություն. ՀԲԱ−ն դարձավ ասոցիացիաների ասոցիացիա. med-practic.com
Աննախադեպ համագումար և պատմական իրադարձություն. ՀԲԱ−ն դարձավ ասոցիացիաների ասոցիացիա. med-practic.com

Մայիսի 14-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համագումարը, որին ասնակցում էին 34 մասնագիտական ասոցիացիաների պատվիրակներ...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ