Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը. med-practic.com

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը. med-practic.com

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել բուժաշխատողների կողմից: Պատերազմի բժշկության գործում ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր բուժհաստատությունները։ Բուժաշխատողների անձնուրաց և անշահախնդիր աշխատանքի շնորիվ հաջողվել է փրկել բազմաթիվ կյանքեր։

Ս/թ մայիսի 21-ից 23-ը Երևանում տեղի ունեցավ Հայկական բժշկական ալյանսի կողմից կազմակերպված «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողովը, որին ներկա էին ալյանսը կազմող վիրաբուժական պրոֆիլի ասոցիացիաները, բազմաթիվ բժիշկներ և պաշտոնյաներ։

 Գիտաժողովի նախագահ Արամայիս ԳալումյանԳիտաժողովի նախագահ Արամայիս Գալումյանի խոսքով՝ այս գիտաժողովն ընդգրկում էր գրեթե բոլոր վիրաբուժական պրոֆիլները, որոնք մաս են կազմել պատերազմի բժշկության: Գիտաժողովն անդրադարձել է պատերազմի ժամանակ բուժծառայության կազմակերպչական հարցերին, որովայնային վիրաբուժությանը, կրծքային վիրաբուժությանը, անոթային վիրաբուժությանը, պլաստիկ վերականգնողական վիրաբուժությանը, վնասվածքաբանությանը և օրթոպեդիային,  այրվածքներին և ռադիոլոգիային:

Այս տեսակ գիտաժողովը եզակի է իր բնույթով ու չափազանց կարևոր: Ընդգծվել են այն ուժեղ և թույլ կողմերը, որոնք արձանագրվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բազմաթիվ զեկույցների շրջանակներում վեր են հանվել խնդիրներ, որոնք շտապ լուծման կարիք ունեն:

Գիտաժողովի իրականացման և հեռահար նպատակի մասին մեզ հետ զրույցում Ա. Գալումյանը մանրամասներ ներկայացրեց.

«Լայնամաշտաբ պատերազմի ամբողջ ընթացքում իրականացվող աշխատանքներում ներգրավվել են ահռելի քանակությամբ բուժաշխատողներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից և թե՛ սփյուռքի մեր գործընկերներից։ Մեր հոսպիտալները և քաղաքացիական բուժհաստատությունները, անկախ իրենց պատրաստվածության աստիճանից , երբեք նման ծավալի աշխատանքներ չեն իրականացրել: Հաճախ բախվել են լուրջ խնդիրների,  որոնք հիմնականում կազմակերպչական բնույթի են եղել: Որպեսզի այս խնդիրները լուծվեն, անհրաժեշտ է գործել կորդինացված և ցուցաբերել ստանդարտացված մոտեցումներ թե բուժական, թե կազմակերպչական հարցերում:

Գիտաժողովը կօգնի  պարզել նաև թե ինչ մոտեցումներ են հարկավոր հետագայում՝ մեր առողջապահական համակարգն ավելի ինստիտուցիոնալ և ռազմականացված դարձնելու համար:

 

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը
Ցանկանում եմ նշել նաև, որ գիտաժողովին մասնակցում  են  նաև միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից , Եվրոպայից, Ռուսաստանից, նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են ,ովքեր իրենց ավանդն են ունեցել պատերազմում վիրավորների բժշկման գործում: Բացի մեր հայրենակիցներից՝ զեկույցներ են պատրաստել նաև օտարազգի մեր գործընկերները, միջազգային կարմիր խաչի բժիշկ մասնագետները:

Գիտաժողովը կազմակերպված էր այնպես, որ Արցախի և արտասահմանի  մեր գործընկերները, որոնք ինչ ինչ պատճառներով չէին կարողացել ժամանել Երևան, կարողանում էին մասնակցել առցանց:

Պետք է նշեմ, որ փայլուն արդյունք արձանագրեցինք այս տեսակ հիբրիդ մոտեցումով (առկա և առցանց մասնակցություն) և վստահ եմ որ այսուհետ գիտաժողովների կազմակերպման այսպիսի ձևաչափն ավելի հաճախ կկիրառվի:

Մեր առջև ծառացած խնդիրները այլ ելք չեն թողնում մեզ, քան գործել միասնական և գրագետ: Առողջապահական համակարգը ռազմական կարևորագույն ոլորտ է և կարծում եմ, որ մյուս ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտները նույնպես պետք է անցկացնեն նմանատիպ գիտաժողովներ, հանդիպումներ,  որպեսզի միահամուռ ուժերով բացահայտեն իրենց բացթողումներն ու ամրագրեն  առավելությունները և արագորեն մշակեն ծրագրեր՝ ոլորտի առողջացման ուղղությամբ։

 

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

 

Իմ խորին համոզմամբ՝ սա է միակ ճանապարհը իրավիճակի դրական շտկման։

Գիտաժողովը միտված էր փորձի փոխանակման, տարբեր հարցերով միջազգային զարգացած  փորձին ծանոթանալուն և տեղայնացման հարցերի քննարկմանը: Քննարկել ենք իրավիճակը քաղաքացիական և ռազմական բժշկության ներկայացուցիչների հետ։ Եղել են առողջ քննադատություններ, համապարփակ քննարկումներ, բացերի ընդգծում և առավելությունների ամրագրում:

Ելույթով հանդես են եկել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետը:

Այս գիտաժողովը այն եզակին էր մեր երկրում, որը մեկ հարկի տակ միավորեց ռազմական և քաղաքացիական բժիշկներին: Բոլոր մասնակիցներն անխտիր հայտնել են իրենց գոհունակության խոսքերը և ընդգծել միջոցառման կարևորությունը:

 

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը


Յուրաքանչյուր թեմայի ավարտին որոշ առանցքային հարցերի շուրջ, որոնք բարձրացվել էին զեկուցողների կողմից, ձևավորվել է կոնսենսուս՝ մասնագիական ասոցիացիաների համաձայնության հանձնաժողովի կողմից:

Այս կոնսենսուսները կամփոփվեն և գիտաժողովի ավարտին կկազմվի յուրահատուկ ռեզոլյուցիա՝ փաստաթուղթ, որում տեղ կգտնեն այն քայլերն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ է ներդնել և կիրառել, որպեսզի առավել արդյունավետ դիմագրավենք առաջացած խնդիրներին: Գիտոժողովի ռեզոլյուցիան կարտացոլի մասնագետների կոնսենսուս կարծիքը, որը խորհուրդ են տալիս մասնագիտական միությունները որպես գործողությունների շարք, որով պետք է ուղղորդվել:

Այս ռեզոլյուցիան պետք է հանձնվի առողջապահության նախարարություն և ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն: Ակնկալում ենք պետական պատկան մարմինների և բարձր որակավորում ունեցող մասնագետների համատեղ աշխատանք ձևավորված մասնագիտական առաջարկների կյանքի կոչման ուղղությամբ:

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան«Ցանկացած աղետ ու բարդ իրավիճակ պետք է առիթ լինի` վերագնահատելու մեր կարողությունները», - այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կոնֆերանսի նպատակը վերջին տարվա ցավալի պատերազմի արդյունքներն ամփոփելն էր, հասկանալ, թե մասնագիտական առումով ինչպես է կազմակերպվել ամբողջ աշխատանքը և այդ փորձը կուտակելով, հետագայում դրանից դասեր քաղելով` պարզել, թե որ ոլորտներում ինչպիսի բարեփոխումներ են պետք: Այն դրական փորձը, որը մեր մասնագետները հավաքել են ինտենսիվ աշխատանքի արդյունքում, դառնա դասագրքային` փոխանցելու հաջորդ սերունդներին: Հարկ էր վերհանել և քննարկել հիմնական հարցերը` որքանո՞վ է հաջողվել օգնել տուժածներին, ի՞նչն էր նոր մեզ համար։ Որքան էլ մասնագիտացված են եղել մեր բուժհաստատություններն ու բուժանձնակազմերը, անհնար էր չլինեին թերացումներ»,- հստակեցրեց տիկին Ավանեսյանը։

Պատասխանելով պատերազմի հետևանքների ու դրանց լուծման մասին հարցերին, նախարարն ասաց. «Կարծում եմ, որ նախարարության առջև ծառացած խնդիրը կատարված է: Մենք կազմակերպել ենք ինչպես վիրավորված անձանց տարհանումը, այնպես էլ բժշկական օգնության կազմակերպումը: Այս պահին էլ իրականացնում ենք որոշակի գործառույթներ կապված հաջորդիվ բժշկական օգնության տրամադրման հետ»:

Արցախի հանրապետության առողջապահության նախարար Միքայել ՀայրիյանԱրցախի հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը՝ պատասխանելով պատերազմին նախարարության առջև դրված խնդիրների մասին հարցին, արձանագրեց, որ պատերազմի ընթացքում ներգրավված բոլոր աշխատակիցները գերկատարել են իրենց առջև դրված խնդիրները։

«Առաջնագծից սկսած մինչև հոսպիտալացում, ամբողջը կատարվել է հավուր պատշաճի։ Շատ կարևոր է այս գործընթացում աշխատել մաքսիմալ ուշադիր, արագ և արդյունավետ, քանի որ ամեն վայրկյանը մեզ համար թանկ էր, իսկ զինվորի համար՝ ճակատագրական։ Մեր մասնագետները սկսած պատերազմի առաջին իսկ օրվանից արել են մաքսիմալ հնարավորը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք ունեցել բացթողումներ։ Եղել են թերություններ, որոնք կարող էին նույնիսկ չլինել։ Գիտաժողովն առիթ էր առաջնահերթ խոսել բացթողումների մասին, անել հնարավորը, որպեսզի այլևս ունենանք այն ներուժը, որը որ մեզ կօգնի հաղթահարած դուրս գալ նշված իրավիճակից և չունենալ բացթողումներ։

Ինչպես պարզ դարձավ՝ անելիքները բազմաթիվ են։ Դեռ բուժման կարիք ունեն մի շարք զինծառայողներ, որոնք, մասնակցելով մարտական գործողություններին, ստացել են բարդ վնասվածքներ»,- արձանագրեց Արցախի ԱՆ նախարարը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես ՍարկավագյանՆոր սերնդի զենքեր, նոր վնասվածքներ, սա նշանակում է, որ պետք է առաջացած խնդիրներին լուծում տալ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը։

«Ինչպես քառօրյա պատերազմից հետո գումարված գիտաժողովում, այս գիտաժողովում ևս նպատակը մեկն էր՝ ամփոփել բժշկական ասպեկտը պատերազմում։ Ցավոք, յուրաքանչյուր պատերազմ բերում է բժշկական առաջընթաց։ Նոր սերնդի զենքեր, նոր վնասվածքներ և, հետևաբար, պետք է առաջացած խնդիրներին լուծում տալ։ Գիտաժողովը մեզ տվեց հնարավորություն և քննարկման մեծ շրջանակ։ Մենք չգիտենք, թե հաջորդ անգամ երբ կբախվենք նման ծանր իրավիճակի, ուստի պարտադիր պայման է խոսել, քննարկել և գալ ընդհանուր հայտարարի՝ հասկանալով, թե որքանով էր պատրաստ այս իրավիճակին բժիշկը։

Շատ կարևոր և նպատակային եմ դիտարկում նաև այն հանգամանքը, որ բոլոր ռազմական ոլորտներում անցկացվեն նման միջոցառումներ և, որ ամենակարևորն է՝ քննարկվեն բոլոր բացթողումները, որոնք առաջացրել են անխուսափելի խնդիրներ»,- իր խոսքում նշեց Հովհաննես Սարկավագյանը։

 

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․

Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...

Իրադարձություններ Հայաստանում
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com

Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...

Իրադարձություններ Հայաստանում
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը

Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին

Մաշկի բնածին գենետիկ հիվանդությունների խմբի` Գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին նվիրված «Բուժմիություն» առաջին հայ-ռուսական համաժողովը մեկնարկել է...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ