Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածի, սրտային անբավարարության և երիկամային հիվանդությունների ռիսկը: Սակայն, ըստ փորձագետների, այս վտանգավոր վիճակը կարելի է կանխել սննդակարգի պարզ փոփոխությունների օգնությամբ:

Ավստրալիայի Նյուքասլ համալսարանի երեք սննդաբաններ խոսեցին այն մթերքների մասին, որոնք պետք է գերճնշման ժամանակ ներառել ճաշացանկի մեջ, ինչպես նաև այն մթերքների մասին, որոնցից պետք է խուսափել կամ դրանց կիրառումը հասցնել նվազագույնի:
 
Ի՞նչն է օգտակար

Վարսակի  փաթիլներ

Գիտնականները վերլուծել են 400 առողջ մարդու մոտ իրականացված հինգ հետազոտական փորձարկումների տվյալները, որոնցով ստուգվել է վարսակի ազդեցությունը զարկերակային սիստոլիկ (ճնշում, որի ժամանակ սիրտն արյուն է մղում) և դիաստոլիկ (երբ սիրտը թուլանում է) ճնշման վրա:

Հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 60 գ հերկուլեսի կամ 25 գ վարսակի թեփի կիրառումը սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազեցնում է 2,7 մմ.սնդ. սյունով, իսկ դիաստոլիկը՝ 1,5 մմ.ս.ս.-ով:

Վարսակի կամ վարսակի թեփի այդպիսի քանակությունը պարունակում է մոտավորապես 4 գ որոշակի տեսակի թելիկներ, որոնք կոչվում են բետա-գլյուկան: Դրանց յուրաքանչյուր գրամը կարող է նվազեցնել դիաստոլիկ ճնշումը 0.11 մմ.ս.ս-ով: Փորձագետները  խորհուրդ են տալիս ամեն օր սննդում ներառել վարսակ. տղամարդկանց` 30 գ, կանանց՝ 25 գ:

Ճակնդեղ

Ճակնդեղը շատ հարուստ է անօրգանական նիտրատներով, որոնք մարսողության ժամանակ վերածվում են ազոտի օքսիդի, որը նպաստում է զարկերակների լայնացմանը, ինչի հաշվին ճնշումն իջնում է: Ճակնդեղի հյութ խմող 16 առողջ երիտասարդ տղամարդկանց վրա նախկինում իրականացված հետազոտությունների տվյալներն ապացուցում են, որ նրանց մոտ այդ դեպքում սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազել է միջինում 4,4 մմ.ս.ս.-ով, սակայն դիաստոլիկ զարկերակային ճնշման փոփոխություն չի դիտվել:

Ճնշման հետ խնդիր ունեցող 68 հասուն մասնակիցների վրա վերջերս իրականացված փորձարկումները ցույց տվեցին, որ սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշումը նվազել է համապատասխանաբար 7,7 մմ.ս.ս.-ով և 5.2 մմ.ս.ս.-ով:

Վիտամին С

Թարմ մրգերի և բանջարեղենի միջին չափաբաժինը պարունակում է 10-40 մգ վիտամին С (ասկորբինաթթու):

Վիտամին С-ի ազդեցության ուսումնասիրման նպատակով իրականացվել է 29 հետազոտություն, որի ժամանակ ութ շաբաթվա ընթացքում փորձարկվողները օրական ստացել են 500 մգ վիտամին С :

Բոլոր մասնակիցների մոտ նկատվել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցում միջինը 3.84 մմ.ս.ս.-ով և դիաստոլիկ զարկերակային ճնշման իջեցում ՝1.48 մմ.ս.ս.-ով: Սակայն երիկամային քարերի առաջացման բարձր ռիսկով մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս զգուշությամբ ընդունել վիտամին  С:

Ո՞ր մթերքները պետք է բացառել սննդակարգից

Կերակրի աղ

Աղը կամ նատրիումի քլորիդն արդեն մի քանի հարյուր տարի  կիրառվում է սննդամթերքի պահպանման և համի ուժեղացման նպատակով:  Սակայն աղի չափից ավելի կիրառումը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ամենօրյա սննդակարգում աղի նվազումը 4,4 գրամով կարող է բերել սիստոլիկ ճնշման նվազեցման 4.2 մմ.ս.ս.-ով, իսկ դիաստոլիկը՝ 2.1 մմ.ս.ս.-ով: Հիպերտոնիկ հիվանդների մոտ այս ցուցանիշներն ավելի բարձր են՝ 5.4 մմ.ս.ս. (սիստոլիկ) և 2,8 մմ.ս.ս. (դիաստոլիկ):

Ալկոհոլ

Ալկոհոլային խմիչքները սկզբում նվազեցնում են ճնշումը, ապա ավելի են բարձրացնում: Շատ հաճախ դա տեղի է ունենում գիշերային քնի ժամանակ` երեկույթից հետո կամ արթնանալուց անմիջապես հետո: Հետազոտողները եկան այն եզրակացության, որ տղամարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումից հետո ճնշման բարձրացման ռիսկն ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Կոֆեին

Կոֆեին պարունակում է ո՛չ միայն սուրճը, այլ նաև թեյը, կոլան և էներգետիկ ըմպելիքները: Հաճախ ճնշման բարձրացում դիտվում է սուրճ խմելուց հետո:  Օրինակ, հինգ փորձարկումների ժամանակ մասնակիցները խմել են 1-2 բաժակ թունդ սուրճ: Այդ ըմպելիքի խմելուց հետո երեք ժամվա ընթացքում սիստոլիկ զարկերակային ճնշման բարձրացումը կազմել է 8,1 մմ.ս.ս., իսկ դիաստոլիկը՝ 5,7 մմ.ս.ս.:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ