ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com
«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը:
ՕԿՏ-ն ժամանակակից ոչ կոնտակտային, անցավ հետազոտման մեթոդներից է, որն ակնաբույժին թույլ է տալիս հայտնաբերել ամենանվազագույն և աննշան ախտաբանական փոփոխությունները, որոնք չեն հայտնաբերվում այլ մեթոդներով:
Սարքը հնարավորություն է ընձեռում հետազոտությունը կատարել շատ արագ, ապահովել բարձրորակ պատկեր (տեսնել դետալներ` սկսած 3 միկրոն չափերից), որակապես և քանակապես գնահատել ցանցաթաղանթի, հարակից ապակենման մարմնի, տեսողական նյարդի, անոթային թաղանթի, եղջրաթաղանթի, առաջային խցիկի վիճակը:
ՕԿՏ-անգիոգրաֆիայի ֆունկցիան հնարավորություն է տալիս տեսնել ցանցաթաղանթի և խորիոիդեայի անոթները, ինչի ժամանակ կարևոր առավելություններից է արագությունը և կոնտրաստ նյութի անհրաժեշտության բացակայությունը: ՕԿՏ-անգիոգրաֆիան ցուցված է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են գլաուկոման, տարիքային մակուլոդեգեներացիան, ցանցաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունները, մակուլայի անցքը, էպիռետինալ ֆիբրոզը, բարձր աստիճանի կարճատեսությունը, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի այլ հիվանդություններ:
Կարդացեք նաև
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, շուրջ մեկ տարի է առանց դադարների և ընդմիջումների իրականացնում է ՀՀ –ում միակ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (PET/CT scan), առանց որի անհնար է...
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYl28yiG' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384