ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ձիթապտղի յուղով թաթախված հացը՝ սրտի կաթվածի առաջացման ռիսկը նվազեցնող միջոց. news.am

Գլազգոյի համալսարանականների նախաձեռնությունը գտած հետազոտությամբ պարզվել է, որ ձիթապտղի յուղով թաթախված հացը 6 շաբաթվա ընթացքում կարող է սրտի կաթվածի առաջացման ռիսկի նշանակալի կրճատման եւ, մասնավորապես, պսակաձեւ զարկերակի հիվանդությունների հետ առնչվող քիմիական ազդակների շեշտակի բարելավման հանգեցնել, ինչը միջերկրածովյան սննդակարգի անկյունաքարը հանդիսացող յուղի առողջարար հատկությունների հերթական ապացույցն է՝ ի հիշեցում հատկապես այն մարդկանց, ովքեր սովորաբար խուսափում են դրա կիրառությունից, հաղորդում է The Daily Mail-ը:
Հետազոտության շրջանակում առողջ մասնակիցների ամենօրյա սննդակարգին ընդամենը 20 մլ թեյի չորս գդալ ձիթապտղի յուղ է ավելացվել՝ գրեթե նույնչափ, որքան մեկ բաժակ սալաթին է ավելացվում: The American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, ընդամենը վեց շաբաթ անց մասնակիցների մոտ մեզի հետազոտությամբ սրտանոթային հիվանդության զարգացման մասին վկայող ազդակների բարելավում է նկատվել:
Դոկտոր Բիլ Մուլենը՝ սրտաբանության եւ բժշկական գիտությունների ինստիտուտից, հիշեցրել է, որ «հիվանդությունների վաղ ստորագրությունը հայտնաբերելու պարագայում կարելի է դրանց անհամեմատ ավելի արդյունավետ եւ էժան բուժում կազմակեպվել: Այդ տեսանկյունից, սակայն, այս կամ այն սննդատեսակի օգտակար հատկանիշների վերհանումը եւս պակաս կարեւորություն չի ներկայացնում»:
Գլազգոյի համալսարանականները՝ Գերմանիայում գործող Mosaiques Diagnostics մասնավոր ընկերության աջակցությամբ, ձիթապտղի յուղի՝ դրա սպառման փորձ չունեցող 69 տղամարդկանց եւ կանանց սրտի առողջության նկատմամբ ազդեցությունն են ուսումնասիրել:
Կամավորները երկու խմբի են բաժանվել՝ 6 շաբաթ շարունակ օրական 20 մլ պաշտպանիչ ազդեցությամբ աչքի ընկնող ֆենոլների համապատասխանաբար բարձր եւ ցածր բաղադրությամբ ձիթապտղի յուղ սպառելու համար:
Միաժամանակ նոր ախտորոշիչ տեխնոլոգիա է կիրառվել՝ մեզի մեջ սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ պսակաձեւ զարկերակի հիվանդության բիոմարկեր ճանաչված՝ սպիտակուցների քայքայման արդյունքում ստացվող պեպտիդների մակարդակը ստուգելու եւ, նախքան հիմնական ախտանշանների դրսեւորումը, հիվանդությունը վաղ հայտնաբերելու համար:
Հավաքագրված տվյալների վերլուծությամբ երկու խմբերում ներառված մասնակիցների մոտ, անկախ ֆենոլների բաղադրությունից, պսակաձեւ զարկերակի հիվանդության զարգացման հետ կապված վիճակի բարելավում է նկատվել:
Դոկտոր Էմիլի Կոմբեն՝ կրթօջախին կից գործող բժշկական դպրոցից, նկատել է, որ եթե բրիտանացիները ճարպերի ընդունումը գոնե մասամբ ձիթապտղի յուղով փոխարինեն, սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հսկայական բարելավում կարող են ապահովել:
Թեեւ հատկանշական է, որ ավանդական մարկերների, մասնավորապես՝ խոլեսթերինի մակարդակի տեսանկյունից, ճարպերի եւ ձիթապտղի յուղի միջեւ որեւէ շոշափելի տարբերություն չի նկատվում: Դոկտոր Մուլենի դիտարկմամբ, «հենց դա է պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ դժվարությամբ սննդակարգը փոխելու առաջարկին համաձայնում. նրանք երբեք պահանջվող արդյունավետությանն ականատես չեն դառնում: Մինչդեռ խոլեսթերինի մակարդակը կարող է միայն հիվանդության առաջացման ռիսկի, բայց ոչ դրա առկայության մասին վկայել»:
Ձիթապտղի յուղը քրոնիկ հիվանդությունների, մասնավորապես, սրտանոթային խանգարումների եւ արթրիտի առկայության պարագայում բորբոքմանն ի պատասխան օրգանիզմի արձագանքն արգելակելու հատկությամբ աչքի ընկնող բազմաչհագեցած օմեգա-6 ճարպերի հարուստ պաշար է պարունակում: Այն նաեւ արյան ճնշումն ու լավ եւ վատ ճարպերի հարաբերակցությունը կարգավորելու ներուժ ունի:

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն