ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Հիմնային ջուրը՝ հոգնածությունից զերծ մնալու միջոց. med.news.am

Փողոցում հաճախ ենք ջրի շշով« զինված մարդկանց տեսնում: Պարբերաբար մի քանի կում ջուր խմելով շատերն են փորձում ջրազրկումից խուսափելու միջոց գտնել: Սակայն, բազմաթիվ փորձագետների համոզմամբ, առողջության պահպանմանը միտված այս եղանակը կարող է հենց ջրազրկման պատճառ դառնալ, հաղորդում է NewsMax Health-ը:
Բայց ինչպե՞ս:
Բանը նրանում է, որ նման դեպքերում բարձր թթվայնություն ունեցող ջուր է կիրառվում: Իսկ լուծումը կարող է միայն հիմնային ջուրը լինել, որ վերջին շրջանում հարաճուն հեղինակություն է վայելում ջրազրկմամբ մտահոգված սպառողների շրջանում: Ավելին՝ նրանք պնդում են, որ կենդանի ջրի շնորհիվ նոր շունչ են ստացել՝ կյանքը վայելելու համար:
Հիմնային ջուրը բնականից կամ հավելումների շնորհիվ միջավայրի բարձր pH-ով է աչքի ընկնում և կարող է ծառայել օրգանիզմում հավելյալ թթվայնության՝ ացիդոզի չեզոքացման միջոց: Այլընտրանքային բժշկություն քարոզող փորձագետներից շատերի համոզմամբ, հենց թթվայնության ավելցուկն է հոգնածության և էներգիայի պակասի պատճառը: Ավելին՝ նրանք կարծում են, թե արևմտյան սննդակարգի շնորհիվ մարդու օրգանիզմում առկա բնական pH-ի ցուցանիշը« թեթևակի հիմնայինից մեղմ թթվայինի է վերածվել:
Հրաշագործ pH-ը և բազմաթիվ այլ թեմատիկ գրքերի հեղինակ Ռոբերտ Յանգը բազմիցս է նշել, որ ներկայումս կիրառության մեջ գտնվող թթվային ջուրն ի զորու չէ ջրազրկման, հետևապես՝ հոգնածության դեմ պայքարի միջոց ծառայել:
Նրա համոզված է որ, ացիդոզը որոշ դեպքերում կարող է ողջ օրգանիզմի բորբոքման, սրտի պսակաձև զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման և քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ:
pH սանդղակի միջոցով հեղուկի թթվայնությունը կամ հիմնայնությունն է որոշվում: Ընդ որում, ամենացածր ցուցանիշը՝ 0-ն առավելագույն թթվայնություն է ենթադրում, 7-ը՝ չեզոքություն և 14-ը՝ առավելագույն հիմնայնություն:
Օրգանիզմի բնական pH-ը 7,367 է, այսինքն այն թեթևակի հիմնային է, - նշել է փորձագետը՝ հավելելով, որ արհեստականորեն թթվայնացված խմիչքների շնորհիվ այն, այնուամենայնիվ որոշակի թթվայնություն է ձեռք բերել: Հենց այստեղ է, որ հիմնային ջուրը կարող է լավագույն միջոց ծառայել:
Աղբյուրի ջուրը 8-ից 8.5 pH ունի, քանի որ ապարների միջով անցնելիս հիմնայնացնող միներալներ է ձեռք բերում: Շշալցված ջուր գնելիս համոզվեք, որ այն աղբյուրից է ստացվել:
Կարելի է նաև 200 գրամանոց բաժակով թորած ջրի մեջ մեկ կամ երկու թեյի գդալ խմորի սոդա ավելացնել: Պարզապես հիշեք, որ հիմնային ջուրը խորհուրդ չի տրվում սնունդ ընդունելիս խմել՝ այդ կերպ կարող եք, ստամոսքի թթվային միջավայրի վրա ազդելով, մարսողության խանգարում հրահրել: Բացի այդ, վերը հիշատակված եղանակով պատրաստված ջրի օգտագործման ծավալը 2 բաժակից չպետք է անցնի:
Նույն եղանակով՝ թորած ջրին կարելի է նաև երեք կաթիլ հիմնայնացնող խտանյութ ավելացնել:
Ռոբերտ Յանգի համոզմամբ, հիմնային ջուրը թե կարճաժամկետ, և թե երկարաժամկետ օգտակարություն ապահովող հատկանիշներ ունի.
- 20 րոպե անց՝ մտքի պարզություն,
- 24 ժամ անց՝ անհրաժեշտ էներգիայի առկայություն,
- 72 ժամ անց՝ բարձր տրամադրություն և որակյալ քուն,
- 4 օր անց՝ բարձր ֆիզիկական դիմադրողականություն,
- 1 շաբաթ անց՝ մեջքի ցավի մեղմում,
- 2 շաբաթ անց՝ հոդացավերի մեղմում,
- 4 շաբաթ անց՝ մինչեւ 5 կգ քաշի կորուստ:

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն