ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Մանանեխ

«Դարերի իմաստնությունը» գրքում (մեծերի թևավոր խոսքերի, ասույթների ու փիլիսոփայական աֆորիզմների ժողովածու), որը բովանդակում է հին աշխարհի ամենահայտնի տրակտատները, խոսվում է մրսածության ու գազերի հետևանքով առաջացած գլխացավերի դեպքում մանանեխի օգտակարության մասին: Վատ ախորժակի դեպքում կարելի է մանանեխով բարելավել սննդի համային հատկանիշները, այն դարձնել ախորժաբեր` նպաստելով ստամոքսահյութի արտադրմանն ու, հետևաբար, սննդի անմնացորդ յուրացմանը: Արտաքինից կիրառում են մրսածության դեպքում` ծեփուկների ձևով: Մանանեխն արյան հոսք է ապահովում այն հատվածում, որտեղ փակցվում է ծեփուկը, նպաստում է նաև օրգանիզմի պաշտպանական ուժերի համախմբմանը: Բացի այդ, եթե մանանեխապատեք միսը կամ էլ մի փոքր ավելացնեք արգանակին, ապա այն կփափկի:
-Մանանեխով կարելի է նույնիսկ ամենակեղտոտ ափսեները լվանալ:
-Մանանեխը կարող է փոխարինել նաև շամպունին:
-Մանանեխով դիմակները նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը, հարթեցնում դեմքի մաշկի գույնը և վերացնում ճարպոտ փայլը:
Մանանեխի դիմակ-1
1 թեյի գդալ չոր մանանեխը լուծում ենք 1 ճ. գդալ ջրի մեջ ու ավելացնում 2 ճ. գդալ թեթևակի տաքացրած զեյթունի ձեթ: Ստացված զանգվածը քսում ենք մաքուր մաշկին ու պարանոցին և թողնում 5 րոպե: Լվանում ենք գոլ, ապա սառը ջրով: Այսպիսի դիմակ կարելի է կիրառել շաբաթական 1 անգամ, սակայն գերազանց արդյունքի համար պետք է կրկնել 10 անգամ` շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ:
Մանանեխային դիմակ -2
Մաքուր դեմքը պատում ենք ցանկացած ձեթով: 1 ճ. գդալ չոր մանանեխը լուծում ենք գոլ ջրի մեջ, ստացվածը տարածում ենք բամբակյա կտորի վրա ու դնում դեմքին ու վրայից էլ` տաք սրբիչ: Դիմակը թողնում ենք 5 րոպե, ապա հեռացնում ենք ձեթի մեջ թրջած բամբակյա խծուծով: Այս դիմակը կարելի է 10 օրվա մեջ մեկ անգամ կատարել: Եթե մաշկի վրա բորբոքված հատվածներ կան, ապա հետաձգեք այս գործողությունը:
Ի դեպ, մանանեխի մասին առաջին տեղեկությունները հանդիպում են Աստվածաշնչում, մասնավորապես` Մատթեոսի ու Մարկոսի ավետարաններում: Այդ բույսի սերմերը գտնվել են Բաղդատից ոչ հեռու կատարված պեղումների ժամանակ, քիմերական ամաններում: Արդեն առաջին դարում հռոմեացի Կոլումելուսը նկարագրել է մանանեխի խառնուրդի պատրաստման ձևը: Աշխարհում մանանեխի մի քանի տեսակ գոյություն ունի. սպիտակ, սև, պարսկական, իսկ սարեպտայի մանանեխը շատ ընդունված է Հնդկաստանում :

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն