Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

70 տարի և ավելի ապրած ծնողների երեխաներն ավելի երկար են ապրում. news.am

70 տարի և ավելի ապրած ծնողների երեխաներն ավելի երկար են ապրում. news.am

Եթե ձեր ծնողները 70 տարուց երկար են ապրել, մեծ է հավանականությունը, որ դուք եւս ավելի քան 70 տարի կապրեք: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Էկզետերի համալսարանի գիտնականները:

Ծնողների մահվան տարիքը զգալիորեն կանխորոշում է նրանց երեխաների կյանքի տեւողությունը, ցույց է տվել այդ թեմայով ամենախոշոր հետազոտությունը: Ավելի քան 70 տարի ապրած մոր կամ հոր առկայությունը նրանց երեխայի  մոտ 17 տոկոսով մեծացնում է այդ հոբելյանից ավելի երկար ապրելու հավանականությունը: Ընդ որում, տվյալ արդյունավետությունը կուտակային է, այնպես որ, եթե ծնողներից մեկը մինչեւ 100 տարի ապրել է, 70 տարվա սահմանը գերազանցելու հավանականությունն աճում է 68 տոկոսով:

Ավելի քան 70 տարի ապրած ծնողները նվազեցնում են նաեւ իրենց երեխաների` սրտի հիվանդություններից կամ ուռուցքներից մահանալու վտանգը: Ծնողների կյանքի 70 տարուց ավելի յուրաքանչյուր տասնամյակը նրանց երեխաների մոտ քաղցկեղի վտանգը նվազեցնում է 7 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 20 տոկոսով: Հետազոտության հեղինակների կարծիքով, ծնողների կյանքի տեւողության հարցը թույլ կտա ավելի որոշակիորեն կանխատեսումներ անել իրենց հիվանդի ծերացման ընթացքի եւ նրանց մոտ տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության վերաբերյալ: Դա կօգնի կանխարգելիչ դեղեր նշանակել եւ հիվանդի առողջության նկատմամբ ավելի մանրազնին վերահսկողություն սահմանել:

Գիտնականները նման եզրահանգումների են եկել 55-ից 73 տարեկան ավելի քան 186 հազար մարդու հետազոտության հիման վրա: Նրանց բոլորին հետեւել են 8 տարվա ընթացքում: Պարզվել է, որ 70 եւ 80-ն անց ծնողների երեխաներն ավելի հազվադեպ են տառապել արյան շրջանառության բազմակի խանգարումներով, ներառյալ` սրտի հիվանդությունները, սրտային անբավարարությունը, բարձր զարկերակային ճնշումը, ուղեղի կաթվածները, խոլեսթերինի մակարդակի բարձրացումը, առիթմիան: Սակայն այնպիսի գործոններ, ինչպիսին ծխելն է, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ցածր ակտիվությունը եւ ճարպակալումը ծայրաստիճան բացասաբար են ազդել երեխաների կյանքի տեւողության վրա անկախ այն բանից, թե որքան են ապրել նրանց ծնողները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. svopi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել. nairimed.com
Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել. nairimed.com

Նոր հետազոտություններն ապացուցել են, որ տարիքով մարդիկ, որոնք պետք է անցնեն պլանային վիրահատություն, ցանկալի է նախապես անցնեն նպատակային ֆիզիկական մարզումների երկարատև ծրագիր, որպեսզի հակազդեն...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ
Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am
Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am

Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Գիտնականները պարզել են, որ մարդիկ ծերանում են չորս հիմնական տիպով. armeniamedicalcenter.am
Գիտնականները պարզել են, որ մարդիկ ծերանում են չորս հիմնական տիպով. armeniamedicalcenter.am

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Ստենֆորդյան համալսարանի աշխատակիցները հետազոտություններ են իրականացրել, որոնց շրջանակում նրանք գրանցել են 29-75 տարեկան 106 առողջ մարդկանց մոտ մանրէների և կենսաբանական...

Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am
Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am

Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...

Գիտնականները մոտեցել են երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը. armeniamedicalcenter.am
Գիտնականները մոտեցել են երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը. armeniamedicalcenter.am

Հնդիկ գիտնականների խումբը հայտնաբերել է հետևյալը՝ միտոխոնդրիումներում /բջիջների «էներգետիկ գործարաններում»/  հատուկ սպիտակուցներ, հայտնի որպես սիրտուիններ (SIR), արգելակում են ծերացման պրոցեսը...

Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...

ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Գիտնականները բացահայտել են ծերացման գլխավոր գործոնը. 1in.am
Գիտնականները բացահայտել են ծերացման գլխավոր գործոնը. 1in.am

ԱՄՆ Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Science հանդեսում...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նուռը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը. գիտնականներ. news.am
Նուռը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը. գիտնականներ. news.am

Նուռն օգտակար է ո՛չ միայն այն պատճառով, որ օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, այլեւ կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Վերջերս դա ապացուցել են...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
105 տարեկան կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. 1in.am
105 տարեկան կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. 1in.am

Դժվար է Էյլին Էշին ծեր կին անվանել, չնայած անցած շաբաթ նա դարձել է 105 տարեկան։ Նա սիրում է ծիծաղել, վարում է վառ դեղին Mini Cooper, որը գնել է 90 տարեկանում և արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է յոգայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Գիտնականները բնական ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել. news.am
Գիտնականները բնական ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել. news.am

Կենսաբանների միջազգային խումբը բնական միացություն է հայտնաբերել, որը դանդաղեցրել է առողջ մկների ծերացումը: Գիտնականներին հաջողվել է բջիջների էներգետիկ փոխանակությանը մասնակցող...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մարդու կյանքի տևողության սահմանը 115 տարի է. ամերիկացի գիտնականներ. 1in.am
Մարդու կյանքի տևողության սահմանը 115 տարի է. ամերիկացի գիտնականներ. 1in.am

Հնարավոր է, որ մարդու կյանքի տևողությունը սահմանափակված է 115 տարով՝ հայտնել են ամերիկացի գիտնականները: Այդ հետազոտության արդյունքների մասին հրապարակված է Nature պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ծերանալու վախը մոտեցնում է անժամանակ մահը. 1in.am
Ծերանալու վախը մոտեցնում է անժամանակ մահը. 1in.am

Ծերության նկատմամբ վախը կարող է նշանակալիորեն կրճատել կյանքը, համարում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մարդկանց օրգանիզմը սկսում է ծերանալ 26 տարեկանից. գիտնականներ. 1in.am
Մարդկանց օրգանիզմը սկսում է ծերանալ 26 տարեկանից. գիտնականներ. 1in.am

Դյուքի համալսարանի առաջատար աշխատակիցների թիմն իրականացրել է փորձարկումների շարք, որի շնորհիվ նրանց հաջողվել է բացահայտել հետաքրքիր օրինաչափություն, հայտնում է gogetnews.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երկարակեցության նոր գաղտնիք՝ ըստ գիտնականների. 1in.am
Երկարակեցության նոր գաղտնիք՝ ըստ գիտնականների. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ իտալացի գիտնականները նշել են նոր գործոն, որը երկարացնում է մարդու կյանքի տևողությունը: Դա լավ միկրոշրջանառությունն է՝ արյան մեջ առկա նյութերը հյուսվածքներ հասցնելու...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ