Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում

Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից. ԱՆ

Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում-խորհուրդները աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար , թերևս  Ամանորից հետո առավել ակտուալ են. ներկայացնենք դրանք:

«Առաջին հերթին անհրաժեշտ է մրգերն ու բանջարեղենը օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել փակ տարողությունում` աղտոտումից խուսափելու համար:

Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին, իսկ արագ փչացող սննդամթերքը պահել սառնարանում: Աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ»:

Խորհուրդ է տրվում զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25 րոպե:

Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում: Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:

Հատկապես Ամանորից հետո, երբ գրեթե բոլորը չարաշահում են ուտելիքը, խորհուրդ է տրվում սնվել թեթև, քիչ քանակությամբ` չխառնելով կերակրատեսակները:

Իսկ աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի, ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով:

Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ), խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով, հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս միաժամանակ խմելու ջրի համի և գույնի փոփոխության, ինչպես նաև նստվածք նկատելու դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպությունների:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքու՞մ. news.am
Պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքու՞մ. news.am

Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ
Ոտքերի սառչելն առաջացնում է հիվանդություններ. փորձագետ. 1in.am
Ոտքերի սառչելն առաջացնում է հիվանդություններ. փորձագետ. 1in.am

Քարդիֆի համալսարանի մրսածության կենտրոնից բժիշկ Ռոն Էքլեսը 25 տարի ուսումնասիրել է, թե ինչու են սառը ոտքերը բարձրացնում մրսածության զարգացման հնարավորությունը: Այս մասին գրում է...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ընկերների հետ զբոսանքը կարող է օգնել կանխել կաթվածը, ինֆարկտը եւ քաղցկեղը. news.am
Ընկերների հետ զբոսանքը կարող է օգնել կանխել կաթվածը, ինֆարկտը եւ քաղցկեղը. news.am

Ընկերների հետ զբոսանքը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլեւ, ինչպես պարզվում է, առողջության համար օգտակար: Ինչպես պարզել են Իսթ Անգլիայի համալսարանի գիտնականները, ընկերների հետ հաճախակի զբոսանքները նվազեցնում են...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Կենդանի սալմոնելայով մշակված պատվաստանյութի արդյունավետությունը. news.am
Կենդանի սալմոնելայով մշակված պատվաստանյութի արդյունավետությունը. news.am

Սալմոնելա անունը կրող մանրէն Միացյալ Նահանգներում տարեկան մեկ միլիոն հիվանդության, 19 հազար հոսպիտալիզացիայի եւ 380 մահվան դեպքերի պատճառ է...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի երկու տեսակը կարող է հաղթել վարակին. 1in.am
Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի երկու տեսակը կարող է հաղթել վարակին. 1in.am

Պոլիոմիելիտի դեմ միանգամից պատվաստանյութի երկու տեսակ կիրառելը կարող է արագացնել հիվանդության անհետացման գործընթացը: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով գիտնականներին...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
ՄԻԱՎ-ից պաշտպանող հատուկ տամպոններ. news.am
ՄԻԱՎ-ից պաշտպանող հատուկ տամպոններ. news.am

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հատուկ լուծվող տամպոններ են մշակել, որոնք կարող են ՄԻԱՎ-ից պաշտպանել։ Հետազոտողները կարծում են, որ գոյություն ունեցող ՄԻԱՎ-ից պաշտպանող...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Թողարկման է պատրաստ մալարիայի դեմ առաջին կանխարգելիչ պատվաստանյութը
Թողարկման է պատրաստ մալարիայի դեմ առաջին կանխարգելիչ պատվաստանյութը

Երկու կոռպորացիաներ աշխատել են RTS,S պատվաստանյութի ստեղծման վրա, որը կանխել է Աֆրիկայում երեխաների շրջանում մալարիայով հիվանդանալու դեպքերը: RTS,S-ի մշակմանն աջակցում է Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականները հերոինի դեմ պատվաստանյութ են մշակում
Գիտնականները հերոինի դեմ պատվաստանյութ են մշակում

Ամերիկացի գիտնականները հրապարակել են այսպես կոչված «հերոինի դեմ պատվաստանյութի» մինչկլինիկական փորձարկումների առաջին արդյունքները, հայտնում է ABC-ն: Ուսումնասիրությունն անցկացրել են Scripps գիտական ինստիտուտի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Անձնական կյանքի խնդիրները քայքայում են իմունային համակարգը
Անձնական կյանքի խնդիրները քայքայում են իմունային համակարգը

Ամերիկացի գիտնականների վերջերս արված հետազոտությունն ապացուել է, որ ընտանեկան հաճախակի վեճերը քայքայում են ամուսինների իմունային համակարգը...

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
93 տոկոս ընդգրկվածություն՝ ռոտավիրուսային պատվաստանյութում
93 տոկոս ընդգրկվածություն՝ ռոտավիրուսային պատվաստանյութում

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսից Հայաստանում ներդրվեց նոր պատվաստում ռոտավիրուսի դեմ: Պատվաստման ներդրման սկզբնական շրջանում ընդգրկվածությունն այս պատվաստանյութում կազմում էր մոտ 50 տոկոս, այժմ այն հասել է մոտ 93 տոկոսի: Այս մասին 168.am-ի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հնդկաստանը բժշկության ոլորտում հեղափոխություն է պատրաստում (տեսանյութ)
Հնդկաստանը բժշկության ոլորտում հեղափոխություն է պատրաստում (տեսանյութ)

Հնդկաստանը պրեպարատ է մշակում, որը կարող է ժամանակակից բժշկության մեջ բեկումնային լինել։ Խոսքը մանկական մահացու հիվանդության դեմ պատվաստանյութի մասին է, որն արժե 1 դոլար, հայտնում է Russia Today-ը...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Լրահոս երեխաների մասին
Գիտնականները գրիպի դեմ «ցմահ» պատվաստանյութ են ստեղծել
Գիտնականները գրիպի դեմ «ցմահ» պատվաստանյութ են ստեղծել

Գրիպի դեմ սինթետիկ նոր պատվաստանյութը կպաշտպանի մարդու օրգանիզմն այդ հիվանդության բոլոր հնարավոր շտամների դեմ: Այս մասին հայտնում է RBK-ն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պլանային պատվաստումներ
Պլանային պատվաստումներ

 Մեր երկրում պլանային պատվաստումների շարքում ավելացան ռոտավիրուսային եւ պնեւմոկոկային վարակների դեմ պատվաստումները։ Սակայն եթե վերջինս կներդրվի 2013թ. հոկտեմբերից, ապա առաջինը կներդրվի շուտով՝ նոյեմբերի 1-ից։ Ի՞նչ է ենթադրում այս պատվաստումը, ի՞նչ հիվանդության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Նոյեմբերի 1-ից` ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներ. Հայաստանում տարեկան այդ հիվանդությունից կարող է մահանալ 40 մարդ
Նոյեմբերի 1-ից` ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներ. Հայաստանում տարեկան այդ հիվանդությունից կարող է մահանալ 40 մարդ

Նոյեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ու մանրամասնում...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բժիշկները մտածել են՝ ինչպես պաշտպանել գլխուղեղը ինսուլտից (կաթվածից)
Բժիշկները մտածել են՝ ինչպես պաշտպանել գլխուղեղը ինսուլտից (կաթվածից)

Նոր դեղամիջոցը զգալիորեն նվազեցնում է ինսուլտի (կաթվածի) ռիսկն այն հիվանդների մոտ, որոնք ենթարկվում են գլխուղեղի օպերատիվ միջամտության, գրում է The Telegraph-ը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ