Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին D-ի ավելցուկը մեծացնում է ոսկրերի կոտրվածքի հավանականությունը. news.am

Վիտամին D-ի ավելցուկը մեծացնում է ոսկրերի կոտրվածքի հավանականությունը. news.am

Վիտամին D-ի պակասը վտանգավոր է ո՛չ միայն սրտի ու սեռական համակարգի, այլեւ ոսկրերի առողջության համար: Սակայն, ինչպես հավաստիացնում են շվեյցարացի գիտնականները, այդ վիտամինի ավելցուկը նվազ վտանգավոր չէ ոսկրերի համար: Տարեց մարդկանց կողմից այդ վիտամինի մեծ քանակության գործածումն ավելացնում է կոտրվածքների հավանականությունը, հավաստիացնում են գիտնականները:

Հայկե Բիչոֆ ֆերարին ու նրա գործընկերները Ցյուրիխի համալսարանից պարզել են, որ այդ վիտամինի ավելցուկը խախտում է տարեց մարդկանց շարժումների կոորդինացիան, ինչի հետեւանքով մարդիկ ավելի հաճախ են ընկնում ու ավելի հաճախ են վնասվածքներ ու կոտրվածքներ ստանում:

JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 70 տարեկանից մեծ 200 տղամարդու ու կնոջ: Առաջին խմբում ընդգրկված կամավորներն ընդունել են ամսական 24 000 ՄԵ վիտամին D, երկրորդ խմբի անդամները՝ 60 000, իսկ երրորդ խմբինը՝ ո՛չ միայն 24 0000 ՄԵ վիտամին D, այլեւ կալցիֆեդիոլ, որը պարունակում է վիտամին D-ի ածանցյալներից մեկը:

Հետազոտության մասնակիցներին վիտամին D-ի ընդունման ավարտից հետո հետեւել են մեկ տարի: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր վիտամինի ավելի քիչ քանակություն էին ընդունել, շատ ավելի հազվադեպ են ընկելուց կոտրվածք ստացել (47.9 տոկոս), քան նրանք, ովքեր դրա բարձր չափաբաժին էին ստացել (66.9 տոկոս) կամ էլ վիտամին D-ն համատեղել էին կալցիֆեդիոլի հետ (66.1 տոկոս):

Սակայն քննադատները շեշտում են, որ այս հետազոտությունն այդքան էլ հավաստի չէ, քանի որ դրանում չկա հսկիչ խումբ, որի մասնակիցներն առհասարակ չեն ընդունել վիտամին D:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. max-body.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս բացահայտել վիտամին D-ի դեֆիցիտը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս բացահայտել վիտամին D-ի դեֆիցիտը. armeniamedicalcenter.am

Հայտնի է, որ վիտամին D-ի դեֆիցիտի ժամանակ, անբավարար միներալիզացիայի արդյունքում, դիտվում է ոսկրային հյուսվածքի փափկեցում, նշում է «Российская газета»-ն: Դա կարող է կոտրվածքների պատճառ դառնալ...

Օրգանիզմում վիտամին D-ի ավելցուկի վտանգավորությունը. profile.ru
Օրգանիզմում վիտամին D-ի ավելցուկի վտանգավորությունը. profile.ru

Վիտամին D-ն մարդու օրգանիզմում արտադրվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների մաշկի վրա ազդեցության ժամանակ: Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆատի քանակությունն օրգանիզմում և նրա պակասը...

Տարօրինակ ցավը` գոտկատեղում, համարել են ախտանիշ` վիտամին D-ի պակասի ժամանակ. meddaily.ru
Տարօրինակ ցավը` գոտկատեղում, համարել են ախտանիշ` վիտամին D-ի պակասի ժամանակ. meddaily.ru

Գոտկային ցավերը հաճախ որևէ լուրջ պատճառ չեն ունենում: Նման դեպքերում բժիշկներն այն անվանում են «ոչ սպեցիֆիկ ցավեր»:
Մասնագետների խոսքով, ցավը, որն առաջանում է ծանրություն բարձրացնելիս, հաճախ անցնում է...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Կալցիումը մեծացնում է տարեցների մոտ սրտային նոպայի առաջացման ռիսկը
Կալցիումը մեծացնում է տարեցների մոտ սրտային նոպայի առաջացման ռիսկը

Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով

Պոդագրան (հունարենից` թարգմանաբար նշանակում է թակարդ ոտքերի համար), դրսևորվում է հոդաբորբի սուր գրոհներով: Հիվանդությունը պայմանավորված է տարբեր հյուսվածքներում՝ առավելապես հոդերում...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Վիտամին A-ն կարևոր է իմունիտետի պաշտպանության համար. armeniamedicalcenter.am
Վիտամին A-ն կարևոր է իմունիտետի պաշտպանության համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի ներքին գործընթացների կարգավորման մեջ վիտամինների դերը չափազանց կարևոր է, ինչում կրկին անգամ համոզվել են Բրաունյան համալսարանի /ԱՄՆ/ գիտնականները: Այդ մասնագետները եկել են եզրահանգման, որ վիտամին A-ն անհրաժեշտ է...

Մարդու արցունքները կարող են հուշել, թե ում մոտ կառաջանա վտանգավոր ավիտամինոզ
Մարդու արցունքները կարող են հուշել, թե ում մոտ կառաջանա վտանգավոր ավիտամինոզ

Որոշ սննդանյութերի անբավարարությունը կարող է լրջորեն վնասել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների առողջությանը: Սովորաբար, տարբեր նյութերի պակասի հայտնաբերման նպատակով կատարվում է արյան հետազոտություն...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Վիտամին С–ի մեծ չափաբաժինը սպանում է քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները. հետազոտություն. news.am
Վիտամին С–ի մեծ չափաբաժինը սպանում է քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները. հետազոտություն. news.am

Վիտամին С-ն օգնում է օրգանիզմին ո՛չ միայն պայքարել մրսածության եւ գրիպի դեմ, այն նաեւ, պարզվում է, պայքարում է քաղցկեղային հիվանդությունների դեմ։ Redox Biology ամսագրում լույս տեսած...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am
D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am

D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնում է գոյատեւել: Այս մասին հաղորդել են Roswell Park Cancer Institute-ից ամերիկյան գիտնականները: Նրանք հետեւել են կրծքագեղձի քաղցկեղի բուժում ստացող...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար
D վիտամինի նոր հատկություններ են բացահայտվել. news.am
D վիտամինի նոր հատկություններ են բացահայտվել. news.am

Ամերիկյան հետազոտողները D վիտամինի նոր հատկություններ են բացահայտել, որոնք այն յուրահատուկ են դարձնում նմանատիպ մյուս միացությունների համեմատությամբ...

Վիտամին C-ն նվազեցնում է սրտամկանի կաթվածի հավանականությունը. 1in.am
Վիտամին C-ն նվազեցնում է սրտամկանի կաթվածի հավանականությունը. 1in.am

Մասնագետերի խումբը լաբորատոր հետազոտություններ է անցկացրել մարդկանց շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել, որ վիտամին C-ն արդյունավետ է սրտամկանի կաթվածի դեմ պայքարում, գրում է gogetnews.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Օմեգա-3 ճարպաթթուները կարող են կանխարգելել սրտային կաթվածը. news.am
Օմեգա-3 ճարպաթթուները կարող են կանխարգելել սրտային կաթվածը. news.am

Օմեգա-3 ճարպային թթուները, որոնք պարունակվում են ծովային մթերքներում եւ որոշ բույսերում, նվազեցնում են սրտի կաթվածի պատճառով մահվան ռիսկը, հայտնում են Տաֆտսի համալսարանի հետազոտողները Հարվարդի...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Հղիության ընթացքում ֆոլաթթվի ավելցուկը բարձրացնում է երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը. news.am
Հղիության ընթացքում ֆոլաթթվի ավելցուկը բարձրացնում է երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը. news.am

Շատ երկրներում հղի կանանց խորհուրդ են տալիս ֆոլաթթու ընդունել, որպեսզի պաշտպանեն նրանց երեխաներին բնածին որոշ արատներից: Սակայն ֆոլաթթվի ու վիտամին В12-ի ավելցուկը կարող է երեխաների մոտ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին. news.am
Հայտնաբերվել է ծերացումը դանդաղեցնող վիտամին. news.am

Ցյուրիխի համալսարանից եւ Կանադայի ու Բրազիլիայի համալսարաններից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են այն վիտամինը, որն ունակ է ազդել որպես «երիտասարդության կենսահեղուկ»: Նրանք հայտնաբերել են, որ այդ վիտամինն...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Կալցիումը առանցքային դեր է կատարում խորը քնի համար. գիտնականներ. 1in.am
Կալցիումը առանցքային դեր է կատարում խորը քնի համար. գիտնականներ. 1in.am

Տոկիոյի համալսարանի գիտնականները երկարատև հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ օրգանիզմում կալցիումի բավարար քանակությունը մարդուն ապահովում է ավելի խորը և առողջ քնով...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ