ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Նիհարներին ինչպե՞ս գիրանալ

Թև կանակց մեծ մասի համար կարևոր հոգսը մարմնի ավելորդ զանգվածից ազատվելն է, այնուամենայնիվ, կան կանայք, և նրանք քիչ չեն , որոնց համար գոյություն ունի հակառակ պրոբլեմը` ինչպես գիրանալ: Դրանք այն կանայք են, ում մարմնի զանգվածը բավականին ցածր է նորմայից:
Մարմնի փոքր զանգված ունեցող կանանց համար բնորոշ է ենթամաշկային ճարպային հյուսվածքի չափավոր քանակությունը:
Որո՞նք են այդպիսի վիճակների պատճառները: Ամենից առաջ պետք է նշել այսպես կոչված կազմվածքային նիհարության գոյությունը: Երիտասարդ տարիքում որոշ կանայք էներգիա շատ են ծախսում, և միևնույն ժամանակ չգիրանալու համար գիտակցաբար ընդունում են անբավարար քանակությամբ սնունդ:
Որոշ կանայք, որոնք բոլորովին վերջերս առողջ էին և ունեին մարմնի նորմալ զանգված, անսպասելիորեն սկսում են նիհարել և, թեև սնվում են լավ, մի քանի ամսվա ընթացքում խիստ կորցնում են մարմնի զանգվածը: Դրա հետ մեկտեղ նրանք դառնում են լալկան, ջղային, խոնավ աչքերով: Այդպիսի վիճակը կապված է վահանաձև գեղձի ուժեղացած գործունեության հետ (գանգատվում են պարանոցի ցածի մասում):
Մարմնի զանգվածի շարունակաբար պակասելը անբարենպաստ ազդեցություն է թողնում կնոջ հոգեկան վիճակի վրա:
Եթե մարմնի զանգվածի պակասելը կապված չէ ներքին հիվանդությունների հետ, դիետան մարմնի նորմալ զանգվածը վերականգնելու գլխավոր միջոցն է: Այն պետք է հագեցած լինի կենդանական սպիտակուցներով (կովի կարագ, թթվասեր, ճարպ, խոզի միս), օսլայով (հաց, խմորեղեն, բրինձ, կարտոֆիլ և այլն), շաքարով (քաղցրեղեն, կոնֆետներ, շոկոլադ, դոնդող և այլն): Խորհուրդ է տրվում նաև դեղնուցներ: Շատ օգտակար են նաև պտուղները` անտառի և սովորական ընկույզը, պիստակը և այլն:
Միսը, երշիկը և ձուկը ընդունում են քիչ քանակությամբ: Օգտակար են նաև ընդհանուր ամրացնող դեղամիջոցները` արսենֆերատոլը, վիտամին B12-ը և այլն: Երկար ժամանակ ընդունվում են նաև հանգստացնող դեղեր:Այս ամենը բժշկի հսկողությամբ:
Ընդհանուր ապրելակերպը` պակասեցված ակտիվ շարժողական ռեժիմ, ֆիզիկական և մտավոր հանգիստ:
Հետևեք ձեր առողջությանը

Nelli
13.01.2016




Մեդ-Պրակտիկ
22.08.2015
Հարգելի Milena, բարև Ձեզ: Նախ պետք է պարզել ցածր քաշի պատճառը: Պատճառ կարող են լինել հորմոնալ խանգարումները, նևրոզները, սթրեսը, համակարգային հիվանդությունները և այլն: Ցանկալի է դիմել էնդոկրինոլոգի խորհրդտատվության: Ախորժակի լավացման համար կարող եք օգտագործել "Բ" խմբի վիտամիններ, ալոե պարունակող վիտամինային կոմպլեքսներ և սննդային հավելումներ, որոնք կարող եք Ձեռ բերել դեղատներից: Օգտակար են նաև "маточное молоко" պարունակող հաբերը, որը նույնպես կարող եք ձեռք բերել դեղատնից:




Մեդ-Պրակտիկ
23.07.2015
Հարգելի Mane, բարև Ձեզ: Ցանկալի է նախ հետազոտվել և պարզել, ցածր քաշն, արդյոք որևէ հիվանդության հետևանք չէ: Ցանկալի է դիմել նախ էնդոկրինոլոգի, բացի այդ քաշի նվազումը կարող է հելմինթների պատճառով լինել: Դա բացառելու համար հարկավոր է հանձնել կղանքի անալիզ: Իհարկե հաճախակի սթրեսները, ֆիզիկական և հոգեկան լարվածությունը ևս կարող են քաշի նվազման պատճառ լինել:




milena
15.07.2015




Mane
21.06.2015




Mane
21.06.2015




Մեդ-Պրակտիկ
08.02.2015
Հարգելի Sona, քնելուց առաջ ցանկացած տեսակի սնունդի ընդունումը, հատկապես, եթե այն հագեցած է ճարպերով և ածխաջրերով դժվար է մարսվում, և քանի որ օրգանիզմի ակտիվությունը քնի ընթացքում ցածր է այն կուտակվում է հավելյալ ճարպի տեսքով: Եթե ցանկանում եք քաշ ավելացնել, ցանկալի է ընտրել այնպիսի միջոցներ, որոնք չեն վնասում առողջությանը: Հոդվածում նշված են սննդի տեսակներ, որոնց օգտագործումը կարող է անվտանգ ավելացնել քաշը:




Մեդ-Պրակտիկ
04.02.2015
Հարգելի LILIT, իհարկե Ձեր հասակի համեմատ նշված քաշը քիչ է: Հարկավոր է հետազոտվել և պարզել պատճառը: Հաճախակի հանդիպող պատճառներից են դիզբակտերիոզը և հելմինթները:




sona
29.01.2015




sona
29.01.2015




LILIT
27.01.2015




Մեդ-Պրակտիկ
08.08.2014
Հարգելի Anush, դրանք հակաանեմիկ դեղամիջոցներ են, որոնք խթանում են արյունաստեղծումը:




Anush
05.08.2014




Կարդացեք նաև

Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...


Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...


Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...


Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...


Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...


Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...


Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...


Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...


Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...


ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...


Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն