Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ

Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտոիմուն հիվանդություններով. news.am

Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտոիմուն հիվանդություններով. news.am

Աուտոիմուն հիվանդություններով, որոնց թվում է նաեւ արթրիտը, կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ. աուտոիմուն հիվանդություններով 10 հիվանդից 8-ը կանայք են: Միչիգանի համալսարանի գիտնականներին, կարծես, հաջողվել է պարզել, թե ինչն է պատճառը: Նրանց կարծիքով՝ խնդիրը VGLL3 գենի մեջ է, որն իմունային համակարգին ստիպում է «հարձակվել» ինքն իր վրա:

Nature Immunology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ հենց VGLL3 գենն է մեղավոր աուտոիմուն հիվանդություններով հիվանդացության նման անհամաչափության համար, այլ ոչ կանացի սեռական հորմոնների ազդեցությունը, ինչպես ընդունված էր համարել:

Գիտնականները հետեւել են առողջ կամավորների՝ 31 կանանց եւ 51 տղամարդկանց մաշկի վրա գեների արտահայտությանը: Ընդհանուր առմամբ, 661 գեներ տարբեր կերպ են իրենց դրսեւորել՝ կախված սեռից: Դրանցից շատերը որոշակի իմունային գործառույթներ են ունեցել, եւ հատուկ դեր է խաղացել հենց VGLL3 գենը: Հենց այս գենը կարող է բորբոքային աուտոիմուն ռեակցիայի մեղավորը լինել, որն արթրիտների եւ այլ հիվանդությունների պատճառ է դառնում:

Նախկինում գիտնականներն աուտոիմուն հիվանդությունները կապում էին սեռական հորմոնների ազդեցության հետ, սակայն պարզվում է, որ VGLL3-ն էսթրոգենի կամ տեստոստերոնի կողմից հորմոնալ կարգավորման չի ենթարկվում: Իսկ դա նշանակում է, որ այդ գենը կանացի օրգանիզմի թույլ օղակն է:

Աուտոիմուն հիվանդությունների (փսորիազ, գայլախտ, հոդերի ռեւմատոիդ արթրիտ եւ այլն) ախտորոշման համար երբեմն տարիներ են պահանջվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. InfoGorlo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք. nairimed.com
Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք. nairimed.com

«Նաիրի» ԲԿ էր դիմել երիտասարդ պացիենտ, ում մոտ առկա էր երկկողմանի կոնք-ազդրային հոդերի ակտիվ պոլիարթրիտ՝ բարդացած անկիլոզով, խիստ արտահայտված ցավային համախտանիշով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. բարոթերապիայի արդյունավետությունը պարբերական հիվանդության ժամանակ, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. բարոթերապիայի արդյունավետությունը պարբերական հիվանդության ժամանակ, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Բարոթերապիայի բաժանմունք, թունավորումներով, տարբեր հիվանդություններով տառապող պացիենտներից զատ, դիմում են նաև պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները: Հարկ եմ համարում նշել, որ, ի սկզբանե, հենց այդ հիվանդներն էին դիմում...

ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Գայլախտի դեմ նոր դեղն իմունիտետը ճնշող հատկություններ չունի. news.am
Գայլախտի դեմ նոր դեղն իմունիտետը ճնշող հատկություններ չունի. news.am

Lupuzor™-ը կարող է դառնալ գայլախտի բուժման առաջին դեղը, որն իմունիտետը ճնշող հատկանիշներ չունի: Ներկայումս գայլախտը հաջողությամբ բուժող դեղեր չկան, իսկ հիվանդներին, սովորաբար, այնպիսի դեղեր են նշանակում...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցը վերականգնել է մազածածկույթը
Արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցը վերականգնել է մազածածկույթը

Հազվադեպ աուտոիմունային հիվանդությամբ պայմանավորված համատարած ալոպեցիայով տառապող 25-ամյա տղամարդն արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցի օգնությամբ վերականգնել է մազածածկույթը...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա
Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա

Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա:Նրանց վիճակը, կապված եղանակային փոփոխությունների հետ, կարող է վատանալ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժիշկ Կառլեն Թովմասյանը...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Արդյունավետ համագործակցություն

Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնն ստեղծման օրից համագործակցում է աշխարհի խոշորագույն կենտրոնների հետ...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական գենետիկան եւ պարբերական հիվանդությունը

Ինչպես նախորդիվ խոստացել էինք, ներկայացնում ենք, թե պարբերական հիվանդության ախտորոշման եւ բուժման ուղղությամբ ի՞նչ է արվում Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հղիությունը պաշտպանում է ռևմատիկ հոդաբորբից
Հղիությունը պաշտպանում է ռևմատիկ հոդաբորբից

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ռևմատիկ հոդաբորբի զարգացման վտանգի աստիճանը պայմանավորված է ծննդաբերությունների թվով: Այնուամենայնիվ, պաշտանիչ ազդեցությունը պահպանվում է միայն երկու տարվա ընթացքում...

Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ