ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Մարդկային սաղմի գեների խմբագրումն առայժմ անթույլատրելի է. գիտնականներ. news.am

Մարդկային գեների խմբագրման ոլորտում հետազոտություններն օգտակար են եւ պետք է շարունակվեն, սակայն դրանք չպետք է հանգեցնեն հղիությունների եւ երեխաների ծննդի: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ում` Վաշինգթոնում տեղի ունեցող Մարդկային գեների խմբագրմանը նվիրված գագաթնաժողովի մասնագետները:
Գագաթնաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ գենետիկ ինժեներիայի բժշկական տեխնոլոգիաները զարգացնել կարելի է, եթե այդ աշխատանքների արդյունքները չեն փոխանցվելու հաջորդ սերունդներին: Խոսքն, օրինակ, այնպիսի մուտացիաների շտկման մասին է, որոնք մանգաղանման բջիջների սակավարյունություն են առաջացնում (քաղցկեղի դեմ ավելի արդյունավետ կերպով պայքարելու համար): Սակայն, այսպես կոչված, սաղմնային գծի խմբագրումը (օրինակ, երեխայի ծննդից առաջ գենի ջնջումը կամ փոփոխությունը ժառանգական հիվանդությունից ազատելու համար) առայժմ անցանկալի է համարվում, առնվազն` այնքան ժամանակ, քանի դեռ որոշված չեն լինի անվտանգության հարցերը եւ քանի դեռ հնարավոր չէ հանրային համաձայնության հասնել այդ տեխնոլոգիաների թույլատրելիության վերաբերյալ:
Այնուամենայնիվ, գագաթնաժողովի մասնակիցները չեն համարձակվել վերջնականապես արգելել մարդու սաղմի գեների եւ ցողունային բջիջների խմբագրումը հիմնարար գիտական հետազոտություններում, բայց ոչ երբեք` բժշկական պրակտիկայում: Նման արգելքը, ի վերջո, հազիվ թե գործի, չէ՞ որ միշտ կգտնվեն գիտնականներ եւ երկրներ, որոնք կխախտեն դա եւ գիտական հանրությունը հնարավորություն չունի հետեւել դրան եւ պատժել խախտման դեպքում:
Խորհրդակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-3-ին` Վաշինգթոնի Գիտությունների, ինժեներական գործի եւ բժշկության ազգային ակադեմիայի տարածքում: Դրան մասնակցել են բրիտանական Թագավորական գիտական ընկերակցության, Չինական եւ ամերիկյան գիտությունների ակադեմիաների ներկայացուցիչներ: 2016-ին միջազգային հանձնաժողովի նոր նիստ է նախատեսված, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն ամերիկյան գագաթնաժողովին բարձրացված հարցերը:
Տվյալ տեխնոլոգիայի վտանգավորության մասին վեճերն ընթանում են 2015-ի մարտից, երբ չինացի գիտնականներն առաջին անգամ մոդիֆիկացիայի էին ենթարկել մարդկային սաղմի գենոմը: Ցյունցզյու Հուանը փորձարկումների համար անկենսունակ սաղմեր էր վերցրել, որոնք ստացվել էին տեղի ընտանիքի պլանավորման կլինիկաներից: Գիտնականն օգտագործել էր գենոմի խմբագրման տարածված CRISPR/Cas9 համակարգը ԴՆԹ-ից HBB մուտանտ գենի հեռացման համար, որը բետա-տալասեմիա է առաջացնում` արյան ծանր գենետիկ հիվանդություն: Սակայն CRISPR/Cas9-ը հաջող արդյունք է տալիս դեպքերի 20 տոկոսից էլ պակասում:
Որոշ մասնագետների կարծիքով, սաղմի գեների խմբագրումը վտանգավոր է, որովհետեւ դրանք ԴՆԹ-ն փոխանցում են հաջորդ սերունդներին եւ առաջին հայացքից աննկատ «շտկումներն» ապագայում հսկայական վնաս կարող են հասցնել: Բացի այդ, գեների մոդիֆիկացիայի արդյունավետ համակարգը կարող է հայտնվել այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք այն օգտագործում են ակնհայտորեն անմարդկային նպատակներով:

Կարդացեք նաև

Գենետիկ անձնագիրը յուրաքանչյուր անձի ԴՆԹ-ի տվյալների բազա է, որն արտացոլում է մարդու յուրահատուկ գենետիկ առանձնահատկությունները, որոշ հիվանդությունների նկատմամբ նրա նախատրամադրվածությունը կամ այդ հիվանդությունները սերունդներին փոխանցելու հավանականությունը...


Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...


Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...


Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է...


Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների...


Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել...


Շվեդիայում պատրաստվում են մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել: Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի...


Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն, իսկապես, կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեներն այդ վտանգը...


Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ...


Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն