ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am
![Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am](up/article/big/file_60177_3895439.jpg)
Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է՝ առանց օրգանիզմի վրա որևէ հետևանք թողնելու։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական AIP Tech ստարտափը վնասված ոսկորների վերականգնման համար նոր տեխնոլոգիա է ստեղծել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության համահիմնադիր Մարինա Աղայանը՝ նրանց ստեղծած նյութով հնարավոր է փոխարինել ոսկորի վնասված հատվածը մինչև այն վերականգնվի։ Նոր ոսկրահյուսվածքի աճին զուգահեռ իմպլանտը «տեղը նրան է զիջում» և տարրալուծվում է օրգանիզմում՝ առանց վնասակար հետևանքների։ Այսինքն՝ նյութը կենսաքայքայվող է, ինչն էլ հենց ապահովում է դրա առավելությունը տիտանի նկատմամբ։
Ճիշտ է, ամբողջական ոսկորներ կամ բութակներ (շտիֆտներ) այս նյութից, համենայն դեպս առայժմ, չեն պատրաստում, ի տարբերություն տիտանի։ Սակայն լաբորատորիայի կենդանիների (առնետներ, նապաստակներ և այծեր) մարմնում հաջողվել է տեղադրել մինչև երկու սանտիմետր երկարությամբ և լայնությամբ իմպլանտներ, ինչը նույնպես քիչ չէ։
«Մարդու դեպքում հնարավոր կլինի մինչև չորս սանտիմետր տեղադրել, ինչը կօգնի բավականին լուրջ վնասվածքներ ու վերքեր բուժել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարինա Աղայանը։
Այդպիսի վնասվածքների դեպքում ոսկրային հյուսվածքը վերականգնվում է երկու ամսից մինչև երկու տարի ժամանակահատվածում՝ կախված վնասվածքի ծանրությունից, մարդու տարիքից և առողջական վիճակից։ Հետևաբար իմպլանտն էլ պետք է համապատասխան արագությամբ վերականգնվի (որպեսզի այն չափազանց արագ չանհետանա, երբ նոր ոսկորը դեռ չի աճել)։ Բուժառուի վիճակի հստակ գնահատականը տալիս է բժիշկը, իսկ բիոինժեներներն ընտրում են իմպլանտի բաղադրությունը. փոքր-ինչ փոփոխելով բաղադրիչների համամասնությունը, կարելի է փոխել նաև դրա տարրալուծման արագությունը։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում. nairimed.com Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում. nairimed.com](up/article/small/file_63114_6169449.jpg)
Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...
![](images/calendar.png)
![ԱՀ ԱՆ. Առաջին անգամ Հանրապետական բժշկական կենտրոնում ԱՀ ԱՆ. Առաջին անգամ Հանրապետական բժշկական կենտրոնում](up/article/small/file_61671_4831095.jpg)
2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ. nairimed.com Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ. nairimed.com](up/article/small/file_60748_6234800.jpg)
«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք: Բազկոսկրի հսկա անևրիզմալ կիստա. ներկայացնում է Արա Այվազյանը. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք: Բազկոսկրի հսկա անևրիզմալ կիստա. ներկայացնում է Արա Այվազյանը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60392_798600.jpg)
«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք` քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք` քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60176_6171292.jpg)
Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60107_8080298.jpg)
Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:
Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից](up/article/small/file_58915_162925.jpg)
Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան...
![](images/calendar.png)
![«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն. erebunimed.com «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն. erebunimed.com](up/article/small/file_58761_3965937.png)
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...
![](images/calendar.png)
![Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com](up/article/small/file_58586_9017572.png)
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com](up/article/small/file_58543_2586242.jpg)
Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...
![](images/calendar.png)
![Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57652_6998767.jpg)
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
![](images/calendar.png)
![Պայմաններ, որոնք նպաստում են վերքի ապաքինմանը. armeniamedicalcenter.am Պայմաններ, որոնք նպաստում են վերքի ապաքինմանը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57288_4687429.jpg)
Հյուսվածքների ակտիվ վերականգնումը պահանջում է որոշակի պայմաններ: Որպեսզի վերքի, կտրվածքների ապաքինումը ճիշտ ընթանա, նախ, պետք է ապահովել վերքի մաքրությունը ո՛չ միայն արտաքին միջավայրի տեսանելի աղտոտվածությունից, այլ նաև ոչ տեսանելի միկրոօրգանիզմներից...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն